
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մասնակցել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպել էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF), հայտնում է Nouvelle d’Armenie–ը։ Օլանդը ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանի մոտ։ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված արարողությունը տեղի է ունեցել Կոմիտասի հուշարձանի մոտ՝ Կանադայի հրապարակում։















