
Ֆրանսիայի հայ համայնքն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիա կատարելիք այցի կապակցությամբ մարտի 14-ին կազմակերպել էր բողոքի ցույց: Այս մասին տեղեկացնում է Nouvelle d’Armenie-ն: Ավելի վաղ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը տեղեկացրել էր, որ ցույցն անցկացվելու է Ալիեւի այցելությունը դատապարտելու, Արցախի եւ արցախցիների ինքնորոշման հարցը սատարելու համար: «Պետք է այնպես…















