ԱՄՆ փոխնախագահը «մասնակցել է» Ադրբեջանի դեսպանատան մոտ ՀՅԴ երիտասարդների ցույցին

ԱՄՆ Հայ Դատի կառույցի, ՀՅԴ «Սեպուհ» կոմիտեի և ՀՅԴ ԱՄՆ երիտասարդական միության «Անի» մասնաճյուղի կազմակերպությամբ` բողոքի ցույց է տեղի ունեցել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ:

Ցույցին մասնակցել են բազմաթիվ հայեր, որոնք պարզել են պաստառներ 1988 թվականին Արցախում Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ: Ցուցարարներն իրենց բողոքն են ներկայացրել այդ երկրի՝ մինչ օրս շարունակվող հակահայ քաղաքականության կապակցությամբ:

Ցույցի ընթացքում ուշագրավ զուգադիպություն է տեղի ունեցել: ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի ավտոշարասյունն անցել է Ադրբեջանի դեսպանատան մոտով հենց ցույցի պահին:

Նշենք, որ Ալիևի մի քանի «ներկայացուցիչներ» փորձել են հակազդել հայկական ցույցին, սակայն հերթական անգամ ձախողվել են:

Տպել Տպել