
Սույն թվականի փետրվարի 17-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտում տեղի ունեցավ պատմական գիտությունների դոկտոր Գեւորգ Ստեփանյանի հեղինակած «Համազասպ» աշխատության շնորհանդեսը: Միջոցառման ժամանակ բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: ՀՅ Դաշնակցության կողմից ողջույնի խոսք ասաց ՀՅԴ Մամլո դիվանի պատասխանատու Արտաշես Շահբազյանը: Այնուհետեւ ելույթ ունեցան ՀՀ ԳԱ Ակադեմիայի թղթակից անդամ…















