Լուրեր

Կալիֆորնիայի Սենատը բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչմանը ցուցաբերած օգնության վերաբերյալ

Կալիֆորնիայի Սենատը միաձայն ընդունել է բանաձև՝ բարձր գնահատելով Ամերիկյան օգնության կոմիտեի գործունեությունը Մերձավոր Արևելքում, որը 132.000 որբ երեխաների կարողացավ փրկել և հումանիտար օգնություն ցուցաբերել Հայոց ցեղասպանությունից փրկվածներին: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախումբը (ANCA-WR): «Մենք շնորհավորում ենք Սենատի ժամանակավոր նախագահ Քևին դը Լեոնին և անկեղծորեն շնորհակալություն ենք հայտնում նրան AJR 41…

Նոր Գիւղն ու հալէպահայութիւնը կործանման վտանգի դիմաց…

Յունիս ամսուան առաջին օրէն սկսեալ` Հալէպի ընդհանրապէս եւ Նոր Գիւղի մասնաւորապէս վիճակը ահաւորապէս վատացած է: Ահաբեկիչ խմբաւորումներու կողմէ, որոնց կարեւոր բաժինը ուղղակի թուրք կամ թրքամէտ արմատական ահաբեկչական խումբեր են, ամէն տեսակի կործանարար հրթիռներ ու հրասանդներ տեղացին եւ կը շարունակեն տեղալ խաղաղ բնակչութեան վրայ: Մեծամասնութեամբ հայութեամբ բնակուած Նոր Գիւղի շրջանին մէջ ինկած հրթիռները մարդկային վնասներու կողքին…

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ից Քեսաբի հարցով հստակ դիրքորոշում է ակնկալում

Ամերիկայի Հայ դատի գրասենյակը շարունակում է ճնշում գործադրել Բարաք Օբամայի վարչակարգի վրա, որպեսզի ուղիղ պատասխան ստանա Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի վրա հարձակման գործում Թուրքիայի դերի վերաբերյալ: Հայ դատի գրասենյակը մասնավորապես նամակագրության մեջ է ԱՄՆ-ի Պետքարտուղարության հետ: Նամակներում կառույցը նշել է, որ ամերիկահայերը շատ անհանգստացած են «վարչակարգի շարունակական դժկամությունից՝ ուղիղ հարցին պարզ պատասխան տրամադրել»: Նկատվում է…

ՀՀ սփյուռքի նախարարը պարգևատրեց Սեպուհ Դավթյանին և Յուրի Նավոյանին

Մայիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Կիպրոսի հանձնախմբի ատենապետ Սեպուհ Դավթյանին պարգևատրեց «Պողոս Նուբար», մեդալով իսկ հայ հասարակական-քաղաքական գործիչ, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանին՝ ոսկե մեդալով: Ներկայացնելով Սեպուհ Դավթյանին՝ նախարարը մասնավորապես նշեց. «Նա իր ողջ գիտակցական կյանքն անցկացրել է Կիպրոսում, իր գործունեությամբ մեծ ավանդ ունի համայնքային կյանքը կազմակերպելու, զարգացնելու, հզորացնելու,…

Կիպրոսի հայ համայնքը սատարում է Էլենի Թեուխարուսի թեկնածությունը ԵԽ ընտրություններում

Եվրոպական տարածքում մայիսի 25-ին կայանալիք Եվրոպական խորհրդարանի ընտրություններում կիպրահայերը սատարելու են «ԵՄ-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Էլենի Թեուխարուսի թեկնածությունը: Այս կապակցությամբ ՀՅԴ Կիպրոսի կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ. «Այս ընտրությունները մեզ` կիպրահայերիս համար կարևոր լինելուց բացի, չափազանց կարևոր են նաև համայն հայության համար, քանզի վերընտրվելու համար իր թեկնածությունն է առաջադրել հայերի մեծ բարեկամ, դոկտոր Էլենի…

Քանի դեռ չենք հրաժարվել մեծամասնական ընտրակարգից, չենք կարող խոսել հավասար մրցակցային պայքարի մասին

Խորհրդարանում այսօր քննարկվում էր ԱԺ ՀՅԴ պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Աղվան Վարդանյանի, Արծվիկ Մինասյանի եւ Արմեն Բաբայանի կողմից ներկայացված` ՀՀ ընտրական օրենսգրքում, ԱԺ կանոնակարգ օրենքում և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է անցում կատարել հարյուրտոկոսանոց համամասնական ընտրակարգին: Հիմնական զեկուցող ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ քննարկվող հարցը չի…

Կյանքից հեռացել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Դաշնակցություն» խմբակցության անդամ Կամո Մարտիրոսյանը

Երեկ՝ մայիսի 7-ի երեկոյան կյանքից հեռացել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Դաշնակցություն» խմբակցության անդամ Կամո Մարտիրոսյանը: Կամո Մարտիրոսյանը ծնվել է 1960թ. նոյեմբերի 6-ին, Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղում։ 1978թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1983թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնամետալուրգիական ֆակուլտետը՝ ստանալով լեռնային ինժեների որակավորում։ 1984-1985թթ. աշխատել է շինարարությունների տնօրինման ձեռնարկությունում՝ որպես ինժեներ-տեխվերահսկիչ, 1985-1992թթ.՝…

Ամերիկայի Հայ Դատի ներկայացուցիչները հանդիպել են Ջեյմս Ուորլիքի հետ

Ամերիկայի Հայ Դատի (ANCA) գրասենյակի արևմտյան բաժնի ներկայացուցիչները հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ` Լեռնային Ղարաբաղի ապագայի առնչությամբ իրենց տեսակետներն ու ակնկալիքները փոխանակելու համար: Այս մասին տեղեկացնում է «Ասպարեզը» պարբերականը: «Դեսպանի հետ հանդիպման ընթացքում հայ-ամերիկյան կազմակերպության ղեկավարները մի քանի կարևոր հարց են բարձրացրել և հնչեցրել են հայ համայնքի միաձայն դիրքորոշումը առ…

Տիրող քաղաքական – ապահովական ծանր պայմաններուն հանդերձ Հալէպի մէջ կը շարունակուին Հայ դատի հետապնդման աշխատանքները

Սուրիոյ մէջ Հայ Դատի հետապնդման աշխատանքները 2014ին նոր հանգրուան թեւակոխեցին: Մեր աւանդական ոգեկոչական Կեդրոնական ձեռնարկներուն կողքին, շարք մը այլ կարեւոր նախաձեռնութիւններ իրականացան եւ կը շարունակուին իրագործուիլ: -Գլխաւոր նախաձեռնութիւնը 24 Ապրիլ 2014ին, Սուրիոյ Խորհրդարանէն ներս կատարուած քննարկումն էր, ուր դատապարտուեցաւ 1915ին Օսմանեան Կայսրութեան կողմէ իրագործուած Հայկական Ցեղասպանութիւնը: Խորհրդարանը դրուատանքով արտայայտուեցաւ Սուրիոյ հայ քաղաքացիներու բարեհամբաւ վաստակին եւ…

Հայկական ցեղասպանութեան ոգեկոչում Հոլանտիայի մէջ

Հոլանտայի Ալմելօ հայաշատ քաղաքին մէջ, Ապրիլ 24, 2014-ին տեղի ունեցաւ Հայկական Ցեղասպանութեան 99-րդ տարելիցը ոգեկոչող ձեռնարկը, նախագահութեամբ Յարութ Պօղոսեանի, որուն ընթացքին բացումը կատարուեցաւ Ցեղասպանութեան զոհերուն յիշատակը անմահացնող յուշակոթողը, Քրիսթիան Կելիճիի նուիրատուութեամբ: Ձեռնարկը համակազմակերպուած էր Ալմելոյի հայ առաքելական եկեղեցւոյ եւ Հոլանտայի Հայ Դատի յանձնախումբին կողմէ: Սոյն ձեռնարկին ներկայ գտնուեցաւ Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբի գրասենեակի նախագահ Գասպար…