ԶԼՄ-ներուն մէջ

Օրերից մի օր Ադրբեջանը համակերպվելու է, որ Արցախն անկախ է

Օրերից մի օր Ադրբեջանը համակերպվելու է, որ Արցախն անկախ է: Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը: Նա նշեց, որ Ադրբեջանը չի կարող պայքարել այն տենդենցի դեմ, որը կա աշխարհում` ճանաչել Արցախը: Ըստ նրա` Ադրբեջանը չունի այն հնարավորությունները պայքարել ամբողջ դեմ, ժողովրդավարական երկրները չեն կարող անտեսել արցախցիների անկախության պահանջը: – Ավստրալիայի…

Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետությունը

Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը կուսակցական քաղաքականության պլատֆորմում է ներառել Արցախի Հանրապետության բնակիչների ինքնորոշման իրավունքը: Այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը: Կանաչների կուսակցությունը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, կոչ է արել կառավարությանը «ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և ուժեղացնել Ավստրալիայի հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի և դրա քաղաքացիների հետ»: «Ավստրալիայի Կանաչներն արձանագրում են Լեռնային Ղարաբաղի գործադրած ջանքերը՝ կառուցելու…

Հայ դատի հանձնախումբը Կանադային կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

Կանադայի Հայ դատի հանձնախումբը Կանադայի կառավարությանը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին հայկական պատմական, մշակութային և կրոնական հուշարձանների ոչնչացման համար: Հանձնախումբը նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի կողմից Նախիջևանում հայկական գերեզմանոցի ոչնչացման 12-րդ տարելիցի նախաշեմին: Հայտարարության մեջ նշվում է, որ 2005թ. դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի իշխանությունները սկսել են ներկայում Ադրբեջանի տարածքում գտնվող հին հայկական Ջուղա քաղաքի…

Եթե ես լիահույս եմ, ուրեմն իրագործելու են

Իշխող Հանրապետական կուսակցության կոալիցիոն գործընկերը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, 2018թ. պետական բյուջեի վերաբերյալ առաջարկություններ է արել: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա հերքեց մամուլի հրապարակումներն այն մասին, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը մերժել է ՀՅԴ-ի ներկայացրած բոլոր առաջարկները: «Առաջարկներ անելու ժամկետը վաղուց լրացել է, մենք առաջարկություններ արել ենք: Բայց բյուջեի ամփոփաթերթիկը դեռևս չի…

Դավիթ Լոքյանը ` համայնքների ֆինանսավորման մասին. ինչ ձևեր կլինեն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ համայնքների ֆինանսավորման նոր կարգ ունենալուն: Նա նշեց, թե ամենահեշտ ձևերից մեկը եկամտահարկի հաշվին բյուջե ունենալն է: Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Հայաստանը կարող է մեծ դեր ունենալ Իրանի իրական պատկերը աշխարհին ներկայացնելու հարցում

Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանի խոսքով՝ Իրանի արտգործնախարարի այցը Երևան ճիշտ ժամանակին էր՝ հաջորդել է ԻՊ-ի դեմ Իրանի հաղթանակին: Նա բնորոշեց՝ այցը «պատգամ էր»: Կարեն Խանլարյանի խոսքով՝ Հայաստանը կարող է մեծ դեր ունենալ Իրանի իրական պատկերը աշխարհին ներկայացնելու հարցում, դիվանագիտական շրջանակներում Իրանի վստահելիության չափը ցույց տալու առումով: -Պարո՛ն Խանլարյան, Հայաստանում էր Իրանից ժամանած պատվիրակությունը՝…

ՍԾՏՀ ԽՎ-ում ռեալ դերակատարություն ունեն Թուրքիան, Ադրբեջանը

Վեհաժողովի հակահայկական գործողությունների մասին ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության քարտուղար, Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀ ԽՎ) հայկական պատվիրակության անդամ Աղվան Վարդանյանը, անդրադառնալով փաստին, որ ՍԾՏՀ ԽՎ-ում առանց ՀՀ պատվիրակության քննարկվել և փոփոխություն է մտցվել տարածաշրջանի հակամարտությունների մասին հռչակագրում, ասաց, որ դրանում ռեալ դերակատարություն ունեն Թուրքիան և Ադրբեջանը։ Ըստ պատգամավորի՝ ԱԺ տարածած հայտարարությունը տարածում են…

Դա շատ կարեւոր համաձայնագիր է

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախումբը լավատեսորեն է տրամադրված Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի հաղորդակցության եւ հանրային կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը։ Նա նշել է, որ դա շատ կարեւոր համաձայնագիր է եւ հատկապես կարեւոր է քաղաքական տեսանկյունից։ «ԵՄ-ն ուզում է լուրջ դեր խաղալ…

Թուրքիան անընդհատ ուղիներ է որոնելու միջամտելու արցախյան հիմնախնդրի կարգավորմանը

Էրդողանը նորից փորձում էր օսմանիզմի, պանթյուրքիզմի գաղափարը զարգացնել, և այդ ճանապարհին նրան խանգարում է Զանգեզուրն ու Արցախը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահի հայտարարություններին: Նրա խոսքով՝ Թուրքիան անընդհատ ուղիներ է որոնելու միջամտելու արցախյան հիմնախնդրի կարգավորմանը, քանի որ հենց նա է Ղարաբաղը և Նախիջևանը Ադրբեջանին բռնակցելու նախաձեռնողը:…

Մենք խաղաղություն ենք ուզում, ուզում ենք, որ հակամարտությունը բանակցություններով լուծվի, խաղաղ լինի

Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ չի սկսի: Նրանք չունեն համապատասխան ռեսուրսներ: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանը: Նա նշեց, որ եթե ղարաբաղյան հակամարտությունը քաղաքական լուծումը սառեցված մնա, բայց կրակոցները դադարեն, դա ձեռնտու կլինի Ղարաբաղի համար, որովհետև Արցախը զարգանում է, տեղում կանգնած չէ ու Ադրբեջանը ստիպված է լինելու համակերպվել կարգավիճակի հետ:…