
Փետրվարի 3-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ Արցախ կատարած այցի շրջանակում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության և ՀՀ մշակույթի նախարարության միջև ստորագրվեց պատմամշակութային ժառանգության պահպանության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը կարևորվում է մասնագիտական փորձի փոխանակումը և մեթոդական օժանդակությունը, համագործակցությունը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման ոլորտներում, Արցախի Հանրապետության պատմամշակութային…













