Արցախ

«ԱՐԻ»-ն եկել է նոր ու հավակնոտ առաջարկներով. Քարվաճառում «Սիդնեյ» անունով նոր թաղամաս կկառուցվի

Քարվաճառում նախատեսվում է կառուցել նոր թաղամաս, որն անվանակոչվելու է «Սիդնեյ»` ի պատիվ սիդնեյահայության: Ծրագիրը կյանքի է կոչվելու կառավարության և «ԱՐԻ» կազմակերպության համագործակցությամբ: Լիբանանահայ ներդրողների պատվիրակությանն հոկտեմբերի 15-ին ընդունել է պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Կառավարությունում կայացած խորհրդակցությանը ներդրումային ընկերության պատասխանատուները պատրաստակամություն են հայտնել շարունակել բնակարանաշինությունը Քաշաթաղի շրջանի Աղավնոյի համայնքում: Արիավանում կառուցվելու է ևս 20 առանձնատուն:

Բակո Սահակյանը ընդունել է «Արցախ Րութս Ինվեսթմենթ» (ԱՐԻ) կազմակերպության պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է «Արցախ Րութս Ինվեսթմենթ» (ԱՐԻ) կազմակերպության պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է ԱՐԻ կազմակերպության ներգրավվածությունն Արցախի զարգացման ու շենացման գործում՝ հավելելով, որ դրա շնորհիվ մեր հանրապետությունում կյանքի են կոչվել մի շարք…

Հարգանքի տուրք` Բեկորի հիշատակին

Հոկտեմբերի 6-ին՝ Աշոտ Ղուլյանի (Բեկոր) ծննդյան օրը, Ստեփանակերտի Բեկորի անվան պուրակում էին նրա ընտանիքի անդամները, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Գեորգի Պետրոսյանը, մարտական ու կուսակցական ընկերները, Բեկորի անունը կրող դպրոցի ուսուցիչներն ու սաները, զինծառայողներ: Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Բեկորի հուշակոթողին, այնուհետև ելույթ ունեցան Ստեփանակերտի թիվ 2 դպրոցի սաները՝ արժևորելով Բեկորի…

ՀՅԴ Արցախի գրասենյակում հյուրընկալվեցին Էլենի Թեոխարուսը եւ Կիպրոսի խորհրդարանի անդամները

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի գրասենյակում 3-րդ անգամ հյուրընկալվեց Արցախում գտնվող Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսը՝ Կիպրոսի խորհրդարանի անդամներ Յորգոս Պերդիկիսը, Միկայիս Գիորգալասը եւ ՀՅԴ Կիպրոսի ներկայացուցիչ Նաիրի Մուրադյանի հետ: Արցախ ժամանած պատվիրակությանն ուղեկցում էր ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը: Հանդիպմանը ներկա էին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամները՝ ներկայացուցիչ Դավիթ…

Արցախը մեկուսացնելու Ադրբեջանի քայլերը ձախողվում են

Ինչպես արդեն տեղեկացրել էիք, Արցախի Բերձոր և Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքների միջև սեպտեմբերի 25-ին վերաստորագրվել է բարեկամության հռչակագիր: Բերձոր ժամանած պատվիրակության կազմում էր նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նա կարևորել է նման նախաձեռնությունները. «Հարցը միայն համատեղ հայտարարություն ստորագրելը չէ, այլ նաև այն, որ Ալֆորվիլ քաղաքից մի ամբողջ…

Արցախի Բերձոր եւ Ֆրանսիայի Արֆորվիլ քաղաքների միջեւ վերաստորագրվել է բարեկամության հռչակագիր

Սեպտեմբերի 25-ին Արցախում էր Ֆրանսիայի Արֆորվիլ քաղաքի քաղաքապետ Միշել Ժերշինովիչի գլխավորած պատվիրակությունը: Այցի նպատակը Արցախի Հանրապետության Բերձոր և Ֆրանսիայի Արֆորվիլ քաղաքների միջև 2017 թ. նոյեմբերի 20-ին տեսակապի միջոցով նախաստորագրված բարեկամության հռչակագրի վերաստորագրումն էր։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին Բերձոր քաղաքում, որին ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր,…

Արամների օրինակը պետք է վարակիչ դառնա մեր իշխանավորների համար

«Ապառաժ»-ի զրուցակիցն է անվանի պատմաբան, հայագետ, խմբագիր, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, ՀՅԴ կուսակցության արխիվների գիտակ Երվանդ Փամբուկյանը: Նա hայոց պատմության և հայագիտության վերաբերյալ շուրջ երեք տասնյակ գրքեր է կազմել ու խմբագրել: Երվանդ Փամբուկյանի աշխատասիրությամբ հրատարակվել է «Նյութեր Հ. Յ. Դաշնակցության պատմության համար» խորագրով փաստաթղթերի ժողովածուի 10 հատորներ: Երվանդ Փամբուկյանը վերջերս Արցախում էր՝ մասնակցելու իր կազմած…

«Արամ Մանուկյան. նամականի» գրքի շնորհանդեսը Շուշիում

Սեպտեմբերի 11-ին Շուշիում՝ Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության շենքում կայացել է Երվանդ Փամբուկյանի «Արամ Մանուկյան. նամականի» գրքի շնորհանդեսը: Այն Արամ Մանուկյանի տասնամյա (1904-1915) նամակագրությունն է` ամբողջական բովանդակությամբ ու ժամանակագրական հերթականությամբ: Հայոց պետականության հիմնադրի կյանքի ու գործունեության մի ժամանակշրջանը ներկայացնող գրքի շնորհանդեսին ներկա էին ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ…

Վահրամ Բալայանի հանդիպումները Լիբանանի համայնքի ներկայացուցիչների հետ

Արդեն տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 2-4-ը Արցախի Հանրապետության օրվա առիթով ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի հանձնախումբի հրավերով Լիբանանում էր գտնվում Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայանը: Այցի ընթացքում Վահրամ Բալայանը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» կոմիտեի հրավերով այցելեց Աղբալյան ակումբ եւ հանդիպում ունեցավ կոմիտեության ընկերների հետ։ Զրույցից հետո Վահրամ Բալայանը իր հրատարակած «Շուշի»…

Ունինք բաւական հզօր եւ կայացած կառոյց, որ կը կոչուի հայկական բանակ

«Էական Է Այն, Որ Կայ Կամք, Փափաք Արցախի Տարբեր Հարցերու Լուծման Համար Աշխատելու Հայաստանի Մէջ Եւ Սփիւռքի, Որպէսզի Արցախը Դառնայ Հայ Աշխարհի Միջնաբերդը, Անխորտակելի Վահանը Եւ Հայ Մարդուն Հպարտութիւնն Ու Նոր Ապագայ Առաջնորդող Ուղին», «Ազդակ»-ին Եւ «Վանայ Ձայն»-ին Հաստատեց Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի Փոխնախագահ Վահրամ Բալայեան Երկուշաբթի, 3 սեպտեմբեր 2018-ին, տեղի պիտի ունենայ Լիբանանի Հայ…