Նորութիւններ

Խոհեմությունը թելադրում է բանակցել՝ առանց վերջնագրերի ու նախապայմանների

Ողջունում ենք վարչապետի կոչը՝ անհապաղ երկխոսություն և բանակցություններ սկսելու վերաբերյալ. դա Դաշնակցության առաջադրած ճանապարհին համահունչ է: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը: Հիշեցնենք, որ վարչապետը հայտարարությամբ է հանդես եկել, որում նշված է, որ խորապես մտահոգված է ծավալվող ներքաղաքական զարգացումներով եւ անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ…

Այսօր Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է

Արցախյան ազատամարտի տարիներին Թաթուլ Կրպեյանը եղել է Գարդմանքի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը: Թեժ էին մարտերը, սակայն քաջ հայորդին վայրկյան անգամ չէր մտածում հող զիջելու մասին։ Թաթուլն ասում էր. «Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնել։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։…

«Ազդակ»ի Խմբագրական. Այսօրուան Առաջադրանքին Սահմանդրական Հիմքը

Արտախորհրդարանական ընդդիմադիր զանգուածը յայտնաբար յաջողած է իրավիճակ ստեղծել։ Նոր սահմանադրութիւնն ու նոր ընտրակարգը նոր գործառոյթներ եւ նոր յաւելեալ իրաւական ազդեցիկութիւն ապահովելու նախադրեալներ կը յուշէին խորհրդարանական ընդդիմութեան, որ զուտ թուաբանական առումով այս փուլին չնպաստեց, որ ակնկալուած չափով կայանայ։ Այսօրուան պատահարները եթէ մէկ կողմէ խորհրդարանական ընդդիմութեան անազդեցիկ վիճակի հակազդեցութեան հետ որոշ աղերսներ կը փոխանցեն, այնուամենայնիւ հիմնականին մէջ…

Պետականության վերակերտման 100-ամյակին նվիրված գիտաժողով` Արցախում

Ապրիլի 20-ին Արցախի Պետական Համալսարանում իր աշխատանքները սկսեց Արցախում պետականության վերակերտման 100-ամյակին նվիրված գիտաժողով, որը կրում է «Արցախում պետականության վերակերտում (1917թ․ դեկտեմբեր-1918թ․ հուլիս) պատմագիտական և քաղաքագիտական հայեցակետեր» խորագիրը: Նախաձեռնությունը Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միության Արցախի գրասենյակինն է՝ Արցախի Պետական Համալսարանի հետ համագործակցաբար: Գիտաժողովի բացման արարողությանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, ԱՀ…

Անհրաժեշտ են հիմնական փոփոխություններ

Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը (հարցազրույցի սղագրությունը) -Այս օրերի զարգացումների եւ իրադարձությունների հանգուցալուծման մասին զրուցելու ենք ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ: Պարոն Մարգարյան, արդեն որերորդ օրն է շարունակվում են Նիկոլ Փաշինյանի եւ նրա կողմնակիցների բողոքի ակցիաները: Ի՞նչ է կատարվում Երեւանի փողոցներում: -Ժողովրդի մի մասը փողոց է դուրս…

Բողոքի ցոյցերը համակարգային փոփոխութիւնների, որակական, խորքային բարեփոխումների պահանջի վկայութիւնն են…

Այսպէս կը բնորոշէ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինը քաղաքացիական բողոքի այս շարժումը։ Միաժամանակ ան կոչ կ՚ուղղէ ՀՀ Ազգային Ժողովի բոլոր կուսակցութիւններուն անմիջապէս խմբուելու արտախորհրդարանական յատուկ հարթակի մը շուրջ երկիրը ներկայ քաղաքական տագնապէն դուրս բերելու անյետաձգելի հրամայականով։ Դաշնակցութիւնը նաև կ՚առաջարկէ, որ խորհրդակցութիւններու այս հարթակը գործէ ՀՀ Նախագահ Արմէն Սարգիսեանի հովանաւորութեան տակ որպէս գերկուսակցական հեղինակութիւն, որուն պէտք ունի…

Քաղաքական հասունացման պահը

Սեդօ Պոյաճեան Երեւանի մէջ ընթացող հանրահաւաքներու եւ ցոյցերու ընդմէջէն մեր երիտասարդութիւնը եւ ուսանողութիւնը մեզի տուին ուսանելի դասեր, որոնք կրնան միայն խթան ու ապաւէն հանդիսանալ ներկայ տագնապի բարւոք հանգուցալուծման։ Առաջին, անոնք ապացուցեցին, որ իրենք ոչ ոքէ ժողովրդավարութեան դասեր առնելու կարիքը չունին։ Երկրորդ, անոնք ցոյց տուին, թէ իրենք չեն առաջնորդուիր ժողովրդավարական սին լոզունգներով եւ կեղծաւոր արտայայտութիւններով։ Երրորդ,…

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ողջունում է ՀՅԴ առաջարկությունը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մամուլի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Վերջին օրերին մեր Հանրապետության հազարավոր քաղաքացիներ, որոնց գերակշիռ մասը ուսանող երիտասարդությունն է, ցույցերի և երթերի ձևով իրենց պահանջներն են ներկայացնում իշխանություններին:Երիտասարդները մեր վաղվա օրն են՝ ապագա զինվորը, գիտնականը և ինժեները, քաղաքական գործիչը և պետական պաշտոնյան, և, անշուշտ, նրանց ձայնը պետք է լսելի…

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

Վերջին օրերին մեր երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը, հանրահավաքները համակարգային փոփոխություների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն են: Քաղաքացիական ակտիվությունը երկրի զարգացման և ժողովրդավարության կարևորագույն գրավականն է: Սակայն առճակատման տանող դիմակայությունը փակուղի է և կարող է պառակտել համազգային մեր ներուժը։ Ամենքս ներկա գործընթացը արդյունավորելու, լուծումներ գտնելու հրամայականի առջև ենք: Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի…