Նորութիւններ

Հանրապետության նախագահն ընդունել է նախարար Դավիթ Լոքյանին

Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր զեկուցել է նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները և դրանց արդյունքները, ոլորտում արձանագրված բարեփոխումներն ու դեռևս առկա խնդիրները, ինչպես նաև 2018թ. նախանշված աշխատանքների հիմնական ուղղությունները: Նախարար Լոքյանը, մասնավորապես, անդրադարձել է անցած տարեսկզբին կայացած աշխատանքային հանդիպմանը, այնուհետ նաև տարեվերջին՝…

Լրջագույն խնդիր ունենք Իսրայելում մեր ժառանգության պահպանման հարցում

ԱԺ հայ-իսրայելական բարեկամական խումբը վերադարձել է Իսրայելից, որտեղ բարձրացվել են մի շարք կարևոր հարցեր: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողներին հայտնեց, որ մենք 26 տարվա դիվանագիտական հարաբերություններ ունենք Իսրաելի հետ, սակայն դրանք այնքան էլ խորը չէին: «Անցած տարի երկու կարևոր այցելություն է եղել` Իսրայելի տարածարջանային հարցերով նախարարի այցելությունը Հայաստան և ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի…

Հին երգը նոր առիթով

Հայաստանում լրատվամիջոցներ կան, ( էլեկտրոնային եւ ոչ էլեկտրոնային) որոնց, թեեւ «մասնագիտացած են» քաղաքական թեմաների գծով, իրենց բանսարկու, ստահոդ ու սադրիչ բնույթի համար այլ բան չես անվանի քան դեղին մամուլ: Այս օճառա-պղպջակային ոճի հրատարակությունները կրկին աշխուժացել են Դաշնակցության հասցեին ցեխարձակումների գործում: Պատճա՞ռը՝ շատ ակնհայտ է, առաջիկա ամիսներին Հայաստանում տեղի է ունենալու պետական-իշխանական համակարգի արմատական փոփոխություն, որին…

Հոլանդիայում Հայոց ցեղասպանությանն առնչվող երկու նախագծերը կքննարկվեն մինչև խորհրդարանի գարնանային արձակուրդը

Հոլանդիայում շրջանառության մեջ դրված Հայոց ցեղասպանության առնչությամբ օրենքների նախագծերը կքննարկվեն մինչև խորհրդարանի գարնանային արձակուրդը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՅԴ Հոլանդիայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը, նախագծերը խորհրդարանը դեռ չի ընդունել: Փետրվարի 15-ին նախատեսվում էր խորհրդարանում պատգամավորական հարց ու պատասխանի ժամ, որտեղ նորից քննության առարկա պետք է լինեին Հայոց Ցեղասպանությանն առնչվող նախագծերը։ «Քննարկումը նախատեսված էր, սակայն…

Արթուր Մկրտչյանի ծննդյան օրն է

Փետրվարի 16-ին ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը կդառնար 59 տարեկան: Արթուր Մկրտչյանն ընդամենը 32 տարեկան էր, երբ ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ, եւ 33 տարեկան, երբ քունքին արձակված կրակոցը վերջ դրեց այդ կարճ, բայց պայծառ կյանքին: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Արթուր Մկրտչյանի ծննդյան օրը բազմաթիվ մարդիկ էին նրա…

Աշխատատեղերի ստեղծումը առաջնային նշանակություն ունի

Նոր աշխատատեղեր, զբոսաշրջության ոլորտի զարգացում, քաղաքաշինական ծրագրեր: Շիրակի մարզպետարանը 2018 թվականին ծավալուն աշխատանքներ է նախատեսել տարբեր ուղղություններով: Ծրագրերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի հետ: -Պարոն մարզպետ, 2017 թվականն ինչպիսի տարի էր Շիրակի մարզի համար։ Ի՞նչ ձեռքբերումներ կառանձնացնեք։ -2017 թվականն աշխատանքի ու ձեռքբերումների տարի կարելի է համարել: Այս առումով, եթե համառոտ ասեմ, ապա…

«Ապառաժ»-ի խմբագրական. Հանուն համամարդկային արժեքների

Յուրաքանչյուր պոռթկում իր մեջ պարունակում է անկեղծություն և ազնվություն: Միայն ազնիվ մարդն է, որ կարող է պոռթկալ՝ տուրք չտալով ճղճիմ հաշվարկների և «առ ու ծախի»: Նույնն է մարդկային հավաքականությունների պարագայում: Ապստամբությունները, հեղափոխություններն այն կիզակետային անկյունադարձերն են, որտեղ մի պահ յուրաքանչյուր ոք մաքրվում է և հանուն մարդկային արժեքների, հանուն ազատության իր ուսերին կրում համամարդկային արժեքներին ծառայելու…

Անդրադարձ. Վատ Ընտրանքներ

ՎԱՀՐԱՄ ԷՄՄԻԵԱՆ Կիրակի, 11 փետրուարին, Պոլսոյ մէջ տեղի ունեցաւ Թուրքիոյ նախագահի բանբեր Իպրահիմ Քալընի եւ Միացեալ Նահանգներու նախագահի ազգային ապահովութեան խորհրդատու Հըրպըրթ Մաքմասթըրի հանդիպումը: Թուրքիոյ նախագահական պալատը հաղորդեց. «Մանրամասնօրէն քննարկուած են երկկողմանի յարաբերութիւններուն վրայ ժխտական ազդեցութիւն ունեցող հարցերը»: Այլ խօսքով` անոնց լուծման ուղղութեամբ որեւէ յառաջդիմութիւն չէ արձանագրուած: Մէկ օր ետք, թրքական դիւանագիտութեան պետ Մեւլութ Չաւուշօղլու…

Երեւանի բժշկական համալսարանը ձեռք է բերում Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բաժնետոմսերի 90,5 տոկոսը

«Երեւանի պետական բժշկական համալսարան» հիմնադրամը ձեռք է բերում Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բաժնետոմսերի 90,5 տոկոսը: Համապատասխան որոշումը հավանություն ստացավ կառավարության փետրվարի 15-ի նիստում: Որոշման նախագիծը ներկայացրեց կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Նրա խոսքով՝ Բժշկական համալսարանի սեփականությանը կանցնի յուրաքանչյուրը 1000 դրամ արժեքով 152808 սովորական բաժնետոմս: Գործարքի գումարը կկազմի 2,5 մլրդ դրամ: Գործարքի արդյունքում Բժշկական համալսարանին…

Շիրակի մարզպետարանը մշակել է մարզի տուրիզմի զարգացման հայեցակարգ

Շիրակի մարզը, մասնավորապես, Գյումրի քաղաքը, միշտ էլ աչքի են ընկել իրենց յուրահատուկ կոլորիտով, պատմամշակութային ժառանգությամբ, հայտնի մարդկանցով, գեղեցիկ ու մաքուր բնությամբ, յուրահատուկ խոհանոցով: Մարզի հնարավորությունները և հեռանկարները զբոսաշրջության զարգացման համար ահռելի են: Այս ամենն հաշվի առնելով Շիրակի մարզպետարանի մասնագետների համատեղ ջանքերով մշակվել է մարզի զբոսաշրջության զարգացման հայեցակարգը: Չնայած այն հանգամանքին, որ աշխատանքներն իրականացվել են հաշվի…