Նորութիւններ

«Լիբանանի Մէջ Մեր Հիմնական Խնդիրն Է Հայութիւնը Եւ Լիբանանի Հայութեան Հայկականութիւնը», Հաստատեց Յակոբ Բագրատունի

ՀՅԴ 126-ամեակին առիթով ՀՅԴ Կեդրոնական կոմիտէն յայտարարեց Ազգային ինքնութեան ֆոնտերու ստեղծման մասին, եւ անոնք սկսան գործել նախորդ տարուան ամբողջ տեւողութեան: «Օ. Թի. Վի.»-ին այս առիթով ընդհանրապէս լիբանանահայութեան դիմաց ծառացող մարտահրաւէրները դիմակալելու ձեւերուն եւ հայկական ազգային դիմագիծի պահպանման անհրաժեշտութեան վերաբերող հարցազրոյց մը ունեցաւ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունիին հետ: ՀԱՐՑՈՒՄ.- ՀՅԴ 126-ամեակին առիթով…

«Ազդակ»ի Խմբագրական. Ազգը Պաշտպանողը, Տարածաշրջանի Խաղաղապահը, Անվտանգութիւն Հայթայթողը

Հայոց Բանակի Տօնին առիթով Հայոց բանակի օրուան նշումները գաղափարախօսական հիմնաւորումներով հետզհետէ դուրս կու գան Հայաստանի հանրապետութեան սահմաններէն եւ կը տարածուին հայկական աշխարհի տարբեր միջավայրերու մէջ։ Հայոց բանակը պաշտպանելով այսօրուան պետական սահմանները, ըստ էութեան կը պահպանէ ամբողջ հայկական աշխարհը։ Առանց անկախ հայրենիքի եւ առանց այդ անկախութիւնը երաշխաւորող հայոց բանակի այսօր դժուար պիտի ըլլար պատկերացնել աշխարհատարած հայութեան…

Ընտրվել է ՀՅԴ «Ապառաժ»-ի շրջանի նոր Կենտրոնական Կոմիտե

Հունվարի 28-ին ՀՅԴ «Ապառաժի» շրջանի 22-րդ հերթական Շրջանային ժողովն ավարտեց իր աշխատանքները: Ժողովին ներկա էին ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը ՀՅԴ Արցախի շրջանավարտ Կենտրոնական կոմիտեի անդամներ, պատվիրակներ ՀՅԴ Արցախի բոլոր շրջանային մարմիններից, հրավիրյալ ընկերներ: Ժողովը գնահատել եւ ամփոփել է շրջանավարտ ԿԿ-ի երկամյա գործունեությունը, քննարկել նորընտիր ԿԿ-ի անելիքները: Ժողովի ավարտին կայացել է նոր Կենտրոնական կոմիտեի ընտրություն:…

Արամ Մանուկեան (Սերգէյ Յովհաննիսեան, 1879-1919). Գաղափարի Մարտիկը, Ազգային Ղեկավարը եւ Հայաստանի Անկախութեան Դաշնակցական Կերտիչը

29 Յունուարին հայ ժողովուրդը կըոգեկոչէ մահուան տարելիցը իր մեծանուն զաւակներէն ԱՐԱՄի, որ հայոց հազարամեակներու պատմութեան մէջ անմահացաւ իբրեւ արդի ժամանակներու Հայաստանի անկախութեան կերտիչն ու հայոց պետականութեան հիմնադիրը։ Արամ իր պատանեկան տարիքէն նետուեցաւ հայ ժողովուրդի եւ Հայաստանի ազատագրութեան համար անխոնջ պայքարի ու անվեհեր կռուի դաշտ, ամբողջ կեանքը զոհաբերեց այդ նպատակին եւ հայոց լեռներու ամեհի ու խրոխտ…

«Թեւանիկ»ը՝ Արցախի սահմանապահների եւ մանուկների կողքին

Հունվարի 25-26-ը Արցախի Մարտունու և Հադրութի շրջանների զորամասեր և սահմանամերձ որոշ մանկապարտեզներ են այցելել Իրանում գործող «Թևանիկ» խմբի, Հայ Օգնության Միության Արցախի միավորի, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության մի խումբ անդամներ: Նպատակը առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների համար նախատեսված վերարկուները, կոստյումները և մանկապարտեզների սաների համար պատրաստված նվերները հանձնելն էր: Արցախի սահմանը անառիկ պահող զինծառայողների համար…

ՀՅԴ Բիւրոյի Ներկայացուցիչ Հրանդ Մարգարեան` Անթիլիասի Մայրավանքին Մէջ

Ուրբաթ, 26 յունուար 2018-ի առաւօտուն, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեան, ընկերակցութեամբ Բիւրոյի անդամ Բենիամին Պչաքճեանի, այցելութիւն մը տուաւ Արամ Ա. կաթողիկոսին: Հանդիպումի ընթացքին արծարծուեցան Հայաստանի մէջ տեղի ունեցող վերջին զարգացումներն ու Հայաստան-սփիւռք գործակցութեան հետ առնչութիւն ունեցող հարցեր: ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆ ԱՆԹԻԼԻԱՍ– ԼԻԲԱՆԱՆ armenianorthodoxchurch.org

Մամլո ասուլիս ԱՀ ԱԺ նիստերի փոքր դահլիճում

Հունվարի 27-ին ԱԺ նիստերի փոքր դահլիճում տեղի է ունեցել Արցախ ժամանած Եվրախորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսսոնի գլխավորած պատվիրակության մամլո ասուլիսը: Պատվիրակությանն ուղեկցում էին ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը և ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի աշխատակիցներ Հեղինե Էվինյանն ու Աշխեն Ֆիքսովան: Ասուլիսի սկզբում Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Ադակտուսսոնը հակիրճ ամփոփեց Արցախ…

Լրագրութեան Վարժողական Ծրագիր (16)

Ելեկտրոնային Տեղեկատուութեան Դաշտը, Հանրային Ու Առցանց Կապերը Դարձան «Ապագայ Լրագրողներ»-ուն Ուշադրութեան Առարկան Տպագիր մամուլին, ձայնասփիւռի եւ պատկերասփիւռի կայաններուն, լրատուութեան տարբեր ձեւերուն, թղթակցութեան օրէնքներուն եւ տարբեր ոճի գրութիւններուն ու աւանդական լրագրութեան ծանօթացման մասին ամիսներ երկարող դասընթացքներէն ետք, «Ազդակ»-ի իրագործած Լրագրութեան վարժողական ծրագիրը երէկ տարբեր ձեւով եւ արհեստագիտութեամբ ներկայացաւ իր «Ապագայ լրագրողներ»-ուն: «Ազդակ»-ի խմբագրատունէն առցանց կապով միացանք…

Համապետական Եւ Համազգային Շահերու Իսկական Բեւեռը

Կը գտնուինք նախագահական վարչակարգի լուծարման սեմին։ Դեկտեմբեր 6, 2015 թուին, համաժողովրդական հանրաքուէով վաւերացում ստացած ՀՀ Սահմանադրութիւնն է, որ շուտով, իր ամբողջութեա՛նը մէջ, կիրարկման պիտի դրուի Նախ. Սերժ Սարգսեանի իրաւասութիւններու աւարտման պաշտօնական աքթով։ Մինչ այդ ՀՀ Ազգային Ժողովը պիտի ընտրէ նոր նախագահ, որ իր իրաւասութիւնները պիտի ստանձնէ նախագահական վարչակարգի լուծարումէն անմիջապէս ետք։ Այնուհետեւ նորընտիր նախագահը կը…

«Հայրենիք»ի Խմբագրական. Ձիթենիի ճիւղե՞ր, թէ՞…

Յունական հին դիցաբանութեան մէջ, ձիթենիի ճիւղը թէ՛ խաղաղութեան եւ թէ՛ յաղթանակի խորհրդանիշն էր, իսկ այս վերջին նշանակութիւնը մինչեւ օրս պահպանուած է։ Ներկայ դարուս, Թուրքիոյ ծաւալապաշտ ու սուլթանամէտ նախագահ Էրտողանը որոշած է իր կարգին զայն իբրեւ կարգախօս գործածել՝ յաչս իր ղեկավարած երկրին եւ, ընդհանրապէս, շրջանին։ Այս նշանախօսքով, ան Սուրիոյ յատկապէս հիւսիս-արեւելեան շրջաններուն մէջ յարձակում գործած է՝…