Նորութիւններ

Արձանագրությունների չվավերացված լինելն ավելի վնասակար է, քան դրանց բացակայությունը

Հայաստանին 99.9 տոկոսով ոչինչ չի կարող ստիպել առոչինչ չհայտարարել հայ-թուրքական արձանագրությունները: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ըստ նրա՝ այլևս ոչ մեկ չի կարող Հայաստանին մեղադրել, որ Հայաստանը չփորձեց կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները: Նա նշեց, որ նախագահը արձանագրությունները առոչինչ է համարելու գարնանը, երբ ավարտվում են…

Հայաստանում սոցիալական բնույթի մեծ ցնցումներ չեմ կանխատեսում

Թանկացումներին լավ վերաբերվել անհնար է. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` անդրադառնալով որոշ ապրանքների գնաճին: «Խնդիր կա, և այդ խնդիրը կառավարությունը պետք է փորձի կարգավորել: Նախ` թույլ չտալ, որ այն, ինչ Հարկային օրենսգրքով սահմանված է, դրանից ավելի փորձեն տնտեսվարող որոշ սուբյեկտներ օգտվել և լրացուցիչ եկամուտի աղբյուր հայթայթել: Որքան ես տեղյակ եմ,…

Մեր երկրում չպետք է լինեն ծայրահեղ աղքատներ եւ ծայրահեղ հարուստներ

Այսօր «Նոյյան տապան» ակումբում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը ներկայացրեց բենզինի, դիզվառելիքի եւ սեղմած գազի թանկացումների վերաբերյալ իրենց ուսումնասիրությունները: Նա նշեց, որ մոտ երեք անգամ դիզվառելիքի ակցիզային հարկը նվազեցվել է, 1 տոննայի մասով 35 հազար դրամից մինչեւ 13 հազար դրամ, այն պետք է մոտ 20 դրամի չափով ազդեցություն ունենար գների վրա: Բայց…

Գյումրիում մեկնարկեց 2018 թվականի առաջին զորակոչը

Հունվարի 9-ին Գյումրիում մեկնարկեց 2018 թվականի առաջին զորակոչը։ «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից պարտադիր զինվորական ծառայության մեկնեց գյումրեցի նորակոչիկների առաջին խումբը: Զորակոչիկներին խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, զինվորական ծառայության մեկնող երիտասարդներին մարզպետը հորդորեց ամենայն պատասխանատվությամբ ու պատվով կրել հայ զինվորի կոչումը. «Սիրելի նորակոչիկներ, յուրաքանչյուր տղայի համար այս պահը բեկումնային է, տղան տղամարդ…

Հայ Դատի Երկար Տարիներու Ջատագով Էտ Ռոյս Պիտի Հեռանայ Քոնկրեսէն

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ներկայացուցիչներու տան Արտաքին յարաբերութեանց յանձնախումբի ատենապետ Էտ Ռոյս Յունուար 8ին յայտարարեց, թէ որոշած է չմասնակցիլ այս տարուան քոնկրեսական ընտրութեանց՝ աւելցնելով, որ Արտաքին յարաբերութեանց յանձնախումբի ատենապետի պաշտօնին վրայ իր վերջին տարուան ընթացքին շեշտը պիտի դնէ երկրին սպառնացող արտաքին վտանգներուն աւելի ազդու կերպով դէմ դնելու ջանքերուն վրայ։ Նշենք, որ Ռոյս 1992էն ի վեր կը ներկայացնէ Օրենճ…

Դիմաւորել 100ամեակը – Ոգեկոչումը Կ՛ունենա՞յ Միասնութեան Խորքային Եւ Ոգեկան Ներուժ

ՅԱԿՈԲ ՊԱԼԵԱՆ Աղմուկ-հրավառութիւնները եւ մարդորսական յարդի բոցերը պէտք չէ մոռցնեն հայրենիքին եւ ազգին ինքնուրոյն բովանդակութիւն եւ դէմք տուող հարցերը, որոնք ֆրանսացին կ՛ընեն ֆրանսացի, արաբը՝ արաբ, յոյնը՝ յոյն, ճափոնցին՝ ճափոնցի, եւ հայը՝ հայ: Այդ հարցերը, բոլորի պարագային, ընդհանուր բնորոշումով, մշակութային են, հետաքրքրասիրութիւն-լուսանկար-մշակութասիրութենէ տարբեր որակ ունին, պէտք է ունենան, որոնք կու գան դարերու խորքէն, կը կրկնուին, կը…

Ժողովրդական կրքերի հանդարտեցման նախանշաննե՞ր

Ժողովրդական բացայայտ, իսկ այժմ երեւի թաքուն կրքերը հանդարտեցնելու նախանշանները ակներեւ են դարձել երէկւայ՝ օրէնսդիր, գործադիր, դատական իշխանութիւնների եւ անվտանգութեան ու իրաւապահ մարմինների միջեւ կայացած համատեղ նիստի ընթացքում բարձրաձայնւած յայտարարութիւններում: Շուրջ 70 ձերբակալեալի ազատ արձակման, ֆիլտրացւած սոցցանցերի վերագործարկման, ռադիօ-հեռուստատեսութեան կազմակերպութեան լրատւական ծրագրերի վերանայման գծով նոր քաղաքականութեանց մշակման եւ այլեւայլ խնդիրների մասին համատեղ խորհրդակցական նիստում յայտարարութիւններին զուգահեռ՝…

«Հորիզոն»ի Մէջ Լոյս Պիտի Տեսնէ Կարօ Սասունիի «Տաճկահայ Գաղթաշարժը Եւ Անոնց Դերը Հայաստանի Հանրապետութեան Կազմութեան Մէջ» Գիրքը

Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակին առիթով, «Հորիզոն» իր յառաջիկայ թիւերուն մէջ պիտի հրատարակէ Կարօ Սասունիի «Տաճկահայ Գաղթաշարժը Եւ Անոնց Դերը Հայաստանի Հանրապետութեան Կազմութեան Մէջ» աշխատութիւնը, որ կը ներկայացնէ Արեւմտահայաստանի հայութեան գաղթաշարժը դէպի Արեւելահայաստան՝ 1915-ի Հայոց Ցեղասպանութենէն ետք։ Սասունիի պատմական այս արխիւագրութիւնը առաջին եւ միակ անգամ հրատարակուած է 1927-ին Պոսթընի մէջ եւ կը վաւերագրէ Հայաստանի Առաջին…

Իրանի կայունութիւնը առաջնահերթութիւն է…

Իրանական վերջին զարգացումները՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանի դիտանկիւնից «ԱԼԻՔ» – Իրանում տեղի ունեցող վերջին անցուդարձերը որքան էլ յատուկ լինեն աշխարհում գոյութիւն ունեցող երկրների ներքին ճգնաժամերին, մեզ համար առանձնանում են իրենց բազամավեկտոր իրավիճակներով, որոնք իրենց մէջ ներառել են տնտեսական եւ հասարակական խնդիրներ: Այսօր, այս սիւնակում, ստեղծւած իրավիճակի շուրջ զրուցեցինք ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանի հետ,…

Հայերն իրավունք ունեն ապրել եւ արարել իրենց պատմական հողի վրա

Հազարավոր կիլոմետրեր եւ տասնյակ երկրներ բաժանող Բրազիլիայի ու Արցախի միջեւ համագործակցության, Արցախի ու Հայոց ցեղասպանության ճանաչման, Սան Պաուլոյում ապրող 25-30 000 հայերի հիմնախնդիրների եւ Բրազիլիայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի աշխատանքների մասին «Ապառաժ»-ը զրուցել է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի նախագահ, իրավաբան Գեւորգ Զատիկյանի հետ: Բրազիլիայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը ՀՅԴ Հայ Դատը…