Նորութիւններ

Որոշ մարդիկ առիթից օգտվելով՝ մարդկանց փողոց են հանում

ԱԺ նիստի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն անտառահատումների և գյուղացիների վառելափայտի վերաբերյալ հարց ուղղեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին: Նա մասնավորապես նշեց, որ սեպտեմբերի 17-ին Երևան-Իջևան միջպետական ճանապարհը Տավուշի մարզի բնակիչները շուրջ 3,5 ժամ փակել էին` պահանջելով, որ պատկան մարմնի ներկայացուցիչները գան ու իրենց պահանջը տեղում լսեն: Սակայն, ըստ Էնֆիաջյանի, այդպես էլ այդ օրը…

Արցախին վերաբերո՞ւմ է ՌԴ և ՀՀ միացյալ ուժերի մասին համաձայնագիրը. Աղվան Վարդանյանը՝ փոխնախարարին

ԱԺ-ում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված համաձայնագիրը վավերացնելու հարցը: Հիմնական զեկույցով հանդես եկավ ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ նախագծում երկու հասկացություն կա «տարածաշրջան» և «ագրեսիայի անմիջական սպառնալիք», ապա հարց ուղղեց Զաքարյանին, թե…

Հայաստանը կարող է ներկայացնել Արցախի տեսակետները, բայց չի կարող փոխարինել

Ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցություններ ըստ էության չեն էլ սկսվել, քանի որ դրան չի մասնակցել Ղարաբաղը: Երբ նրանք մասնակցեն, նոր կարող ենք խոսել բանակցությունների մասին: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով Էդվարդ Նալբանդյանի հայտարարության մասին: «Հայաստանը կարող է ներկայացնել Արցախի տեսակետները, բայց չի կարող փոխարինել։…

ՀՅԴ -ն դեմ կքվեարկի ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցով հանձնաժողով ստեղծելու ԵԼՔ–ի նախագծին

ԱԺ «Ելք» խմբակցության` ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցի շուրջ քննարկման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա կարծիքով` այն, ինչ առաջարկում է «Ելք»-ը, այլ բան չէ, եթե ոչ այն, որ Հայաստանը պետք է կատարի ռազմավարական նշանակության շրջադարձ: «Սա արվում է մի փաստաթղթով, որը շատ թերի է,…

ԱՄՆ-ը պատժամիջոցներով կարող է արձագանքել Ադրբեջանի տարածաշրջանային ագրեսիային

ԱՄՆ կոնգրեսականների՝ սեպտեմբերին Հայաստան կատարած այցի, հայ-ամերիկյան հարաբերությունների, Արցախի եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված նախագծերի, ինչպես նաեւ մի շարք այլ հարցերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հետ: -Պրն Համբարյան, վերջերս ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը Հայաստանում էր: Ամփոփելով ընդհանուր արդյունքները՝ ի՞նչ կասեք այդ այցի մասին, ինչպե՞ս այն կանդրադառնա հայ-ամերիկյան…

Ավստրալիայում ՀՅԴ երիտասարնդերը Արցախի ազատ ինքնորոշման մասին իրազեկող արշավ են մեկնարկել

Ավստրալիայի Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամները Արցախի մասին իրազեկող արշավ են սկսել: Սիդնեյի համալսարանի աջակցությամբ իրականացված արշավի շրջանակներում ՀՅԴ երիտասարդները համալսարանի ուսանողներին Արցախի և նրա ազատ ինքնորոշման իրավունքների մասին իրազեկող թրուցիկներ են բաժանել: Արշավը լայն հետաքրքրության է արժանացել օտար ուսանողների կողմից:

Ավարտվեց Ընկերվար երիտասարդների միջազգային միության ճանաչողական այցը Արցախի Հանրապետություն

2017 թվականի սեպտեմբերի 29-ին Երևանում մեկնարկեց, ապա մինչև հոկտեմբերի 1-ը Արցախի Հանրապետությունում շարունակվեց Ընկերվար երիտասարդների միջազգային միության անդամ կազմակերպությունների 25 պատվիրակների ճանաչողական այցը Արցախ: ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի նախաձեռնությամբ և Ընկերվար երիտասարդների միջազգային միության հրավերով Արցախում մեկտեղված՝ աշխարհի 17 երկրների պատվիրակները, ովքեր ներկայացնում էին Եվրոպայի՝ Բուլղարիա, Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս, Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Ավստիրա, Ալբանիա,…

Սեւ ցուցակի բաղադրությունը շեշտակի երանգավորվում է

Արցախ այցելող օտարերկրացի դեմքերի այցերից մինչ այժմ ամենից հզոր հարվածը Բաքվին` Թուրքիայի քաղաքացի մտավորականների ներկայությունն էր Ստեփանակերտում։ Հայաստանի տարածքով Արցախ այցելած գրող Սայիթ Չեթինօղլուի, քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասի, լրագրողներ Ալի Բայրամօղլուի եւ Էրոլ Քաթըրջըօղլուի քայլը «դավաճանություն է ոչ միայն եղբայրական Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի հանդեպ»: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Այդըն Հուսեյնովը: Հուսեյնովը…

«Ապառաժ»-ի խմբագրական. Ի խնդիր հայկական աշխարհի անվտանգության ու զարգացման

Վերջին երկու շաբաթների ընթացքում քաղաքական իրադարձություննեըն իրար հաջորդեցին բավականին սրընթաց: Նախ՝ տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք 6-րդ համագումարը, համագումարը դեռ չավարտված՝ ՀՀ ու Ադրբեջանի նախագահները ելույթ ունեցան ՄԱԿ-ի ամբիոնից, նույն ընթացքում հանդիպեցին երկու երկրների ԱԳ նախարարները, ԱՄՆ-ի Միչիգան նահանգը ճանաչեց Արցախի անկախությունը, Արցախում ձևավորվեց կառավարություն և, փաստորեն, գործնականում երկրի կառավարման համակարգը փոխվեց: Այս բոլորը հայկական իրականությանն ուղղակի…

Սարգիս Մեհրաբյանի թոռնուհին Արցախում

Այս օրերին Արցախում էին հայտնի դաշնակցական, քաղաքական ու ռազմական գործիչ Սարգիս Մեհրաբյանի (ավելի հայտնի Խանասորի Վարդան անունով) հարազատները: Սարգիս Մեհրաբյանը ծնվել է 1870թ. Արցախի Ասկերանի շրջանի Ծաղկաշատ (հնում՝ Ղշլաղ) գյուղում: Իր ողջ կյանքի ընթացքում ակտիվորեն մասնակցել է հայ հասարակական, քաղաքական կյանքին, գլխավորել կարևոր նշանակության ռազմական գործություններ: Մահացել է 1943թ.՝ 73 տարեկան հասակում: Խանասորի Վարդանն ուներ…