Նորութիւններ

ԿԳ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Հատուկ զեկուցողին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ՄԱԿ-ի Հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասի գլխավորած պատվիրակությանը: Վերջինս Հայաստանում է գտնվում ՄԱԿ-ի կողմից ընդունված հոգեկան և ֆիզիկական առողջության ստանդարտներից օգտվելու քաղաքացիների իրավունքի ապահովումը դիտարկելու առաքելությամբ: Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը կարևորել է Հատուկ զեկուցողի առաքելությունը՝ ընդգծելով, որ Հայաստանի հասարակությունն ու հայ ընտանիքներն առանձնակի…

ԱՄՆ Միչիգանի նահանգը ճանաչեց Արցախի անկախությունը

ԱՄՆ Միչիգան նահանգի սենատը ընդունել է բանաձեւ, որով ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը եւ կոչ է անում ԱՄՆ-ի կառավարությանը՝ նույնն անել եւ խորացնել տնտեսական ու մշակութային կապերն Արցախի հետ՝ Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման համար։ Այս մասին տեղեկացնում են Հայ դատի Ամերիկայի հանձնախմբից։ Բանաձեւը ներկայացրել է սենատոր Դեյվիդ Կնեժեկը։ Այսպիսով, Միչիգանը դարձավ Արցախի անկախությունը…

Ալիևի հայտարարությունը պետք է օգտագործել և ստորագրել Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագիրը

ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՄԱԿ-ի ամբիոնից հնչած` ՀՀ նախագահի և Ադրբեջանի նախագահի ելույթներին: Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից երկու հիմնական հարցերի մասին խոսեց` Արցախի և Թուրքիայի հետ 2009 թվականին ստորագրված արձանագրությունների: Մանոյանը կարևորեց նախագահի այն շեշտադրությունը, որ Արցախի հարցի կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ինքնորոշման ճանաչման…

ԵԽԽՎ-ում առողջացման լուրջ գործընթաց պետք է սկսվի

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի պատվիրակությունը կողմ է քվեարկելու ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականի նախաձեռնությանը: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը: Վերջինս նշեց, որ Հայաստանի պատվիրակությունը վաղուց էր միացել Պեդրո Ագրամունտի հրաժարականի պահանջի մասին ԵԽԽՎ պատվիրակների շրջանում անցկացվող ստորագրահավաքի տակ:…

Շիրակի համալսարանում անցկացվելու են ստուգումներ

Շիրակի համալսարանում անցկացվելու են ստուգումներ: Այս մասին սեպտեմբերի 27-ին Գյումրի կատարած այցի ժամանակ նշեց ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Այցը կապված էր սեպտեմբերի 26-ին բուհի պատմության բաժնի ուսանողների կողմից կազմակերպված դասադուլի և նույն բուհի դասախոսների՝ ՀՀ Նախագահին ու վարչապետին ուղղված բաց նամակի հետ: Մինչ ռեկտորի հետ հանդիպումը Լևոն Մկրտչյանը լսեց բաց նամակի հեղինակներին՝…

27 Սեպտեմբեր 1919. ­Դաշ­նակ­ցու­թեան պատ­մա­կան՝ 9րդ Ընդ­հա­նուր ­Ժո­ղո­վին բա­ցու­մը ա­զատ ու ան­կախ Ե­րե­ւա­նի մէջ

Սեպ­տեմ­բե­րի այս օ­րը, 98 տա­րի ա­ռաջ, նո­րան­կախ ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան մայ­րա­քա­ղա­քին մէջ, հան­դի­սա­ւո­րա­պէս բա­ցու­մը կա­տա­րո­ւե­ցաւ ­Հայ ­Յե­ղա­փո­խա­կան Դաշ­նակ­ցու­թեան պատ­մա­կան ՝ 9րդ Ընդ­հա­նուր ­Ժո­ղո­վին։ Հ.Յ.Դ. Ընդ­հա­նուր ­Ժո­ղով­նե­րու շար­քին ին­նե­րոր­դը պատ­մա­կան ե­ղաւ ոչ միայն իր գու­մար­ման ՊԱ­Հո­ւան ու­նե­ցած ազ­գա­յին-քա­ղա­քա­կան դա­րա­կազ­միկ նշա­նա­կու­թեան ա­ռու­մով, այ­լեւ՝ ­Հա­յաս­տա­նի ան­կա­խու­թիւ­նը նո­ւա­ճած հայ ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի ա­ռաջ­նորդ կու­սակ­ցու­թեան հե­տա­գայ տաս­նա­մեակ­նե­րու կեան­քը հու­նա­ւո­րե­լու ի­մաս­տով։ 1919ի ­Սեպ­տեմ­բե­րը…

Արցախում է Այնճարի քաղաքապետ Վարդգես Խոշյանը

Սեպտեմբերի 27-ին Լիբանանի Այնճար քաղաքի քաղաքապետ Վարդգես Խոշյանը ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի ուղեկցությամբ հանդիպել է Արցախի հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպմանը քննարկվել է Այնճար քաղաքը Արցախի որևէ քաղաքի հետ քույր քաղաք հայտարարելու հարցը: Այնուհետև Վարդգես Խոշյանը հանդիպել է ՀՅԴ Արցախի ԿԿ անդամների հետ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Արցախի հետ Այնճար քաղաքի…

Գոյություն ունեցող վիճակը չպետք է մեզ պատանդի վիճակում պահի

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում շարունակվում է ԵՏՄ-ից դուրս գալու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին «Ելք» խմբակցության առաջարկի քննարկումը: ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ «Ելք»-ի նախաձեռնությունը օգտակար է, բուն հարցի քննարկումը` նույնպես, քանի որ, ըստ նրա, մենք պետք է հասկանանք` ո՞ւր ենք հասել, ի՞նչ խնդիրներ ունենք: «Լավ փաստարկներ են…

Ակնարկ. Հանրաքուէն Դեռ Անկախութիւն Չէ

Իրաքեան Քիւրտիստանի մէջ կայացած հանրաքուէն ակնկալուած կարգով կը նկատուի տարածաշրջանային կարեւորագոյն իրադարձութիւններէն մէկը, որ ստացած էր արդէն աշխարհաքաղաքական տարողութիւն: Տարածաշրջանին մէջ, անկախ ժողովրդագրական պատկերներու կտրուկ եւ յարափոփոխ միտումներէն, ըստ էութեան աշխարհագրական առաջին քարտէսավերագծումի մեկնարկին նախադրեալներն են, որ կը փոխանցուին: Այս չի նշանակեր անշուշտ, որ հանրաքուէն իրաւական անկախութիւն է կամ ճանչցուած հանրապետութեան կայացում: Հանրաքուէն այդ ճամբուն…

Արցախցին նոր կառավարությունից ազնվություն է ակնկալում

Արցախի ժողովուրդը բոլոր ժամանակների կառավարություններից նույն ակնկալիքներն ունի՝ առաջընթացի բոլոր ոլորտներում: Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանը: Նա նշեց, որ Արցախի կառավարության նոր կազմը, որը բաղկացած է նախորդ նախարարներից և նոր նշանակված երիտասարդներից, կտա իր արդյունքը, որովհետև փորձառությունը կհամատեղվի եռանդի հետ: – Արցախի կառավարության նոր կազմը հայտնի է: Ի՞նչ սպասումներ…