Նորութիւններ

Խմբագրական. Փոխլրացուցիչ Քաղաքականութեան Համար (Հայաստանի Հանրապետութեան Վերանկախացման 27-ամեակին Առիթով)

Հայաստանի Հանրապետութեան անկախութեան տօնը ներկայ պայմաններուն մէջ ներքին եւ արտաքին իրադրութիւններու զարգացման միտումներուն վրայ կեդրոնանալու կը հրաւիրէ հայ քաղաքական միտքը: Պատմական ճշմարտութիւն է, որ ազգերն ու պետութիւնները իրենց անկախութեան համար մնայուն պայքարի մէջ են. այդ պայքարը ոչ միայն ռազմական բնոյթ ունի, այլ` մեծ չափերով քաղաքակրթական, աւելի մասնակիօրէն` մշակութային, կրթական, լեզուական եւ հիմա նաեւ յատկապէս արհեստագիտական:…

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը անց է կացնում «24 ժամ Արաբկիրի այգում» միջոցառումը

Սեպտեմբերի 19-ին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը Արաբկիրի Վահագն Դավթյանի անվան այգում մեկնարկեց «24 ժամ Արաբկիրի այգում» խորագիրը կրող միջոցառում, որի ընթացքում Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններում Դաշնակցության թեկնածուները կարողացան անմիջականորեն շփվել քաղաքացիների հետ, լսել նրանց հարցերն ու առաջարկությունները: Վարչական շրջաններում այցելություններ ունենալուց հետո երիտասարդներին այցելել է ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը: Հանդիպմանը ներկա էր…

Պոլիկլինիկայի բուժաշխատողները պետք է առողջապահական ապահովագրություն ունենան

Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ ցուցակով Երևանի ավագանու թեկնածու, «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի տնօրեն Լևոն Գրիգորյանը: -Ձեր բազմազբաղ առօրյայով ինչո՞ւ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը: -Երբ քննարկվում էր մեր թեկնածուների ցուցակը, որոշեցինք յուրաքանչյուր մասնագիտությունից մարդ ընդգրկել այդ ցուցակում, մարդկանց, ովքեր պրոֆեսիոնալ են ու գիտակ: Բացի այդ՝ մեր ցուցակը նույնպես գլխավորում է պրոֆեսիոնալ ու փորձառու ընկեր, որն ունի…

Պետությունը չի կատարել երկու ամսվա կուտակային հատկացումները. քաղաքացիները կզրկվե՞ն տոկոսներից

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան պետությունից դեռևս չի ստացել 2018թ. հուլիս և օգոստոս ամիսների համար նախատեսված` կուտակային կենսաթոշակային հատկացումները։ Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեցին Կենտրոնական դեպոզիտարիայից։ Խոսքը ՀՀ պետական բյուջեից նախատեսված կուտակային հատկացումների մասին է, որը 2018 թ. հուլիսի 1–ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն՝ վճարման կազմում է 7,5 տոկոս։ Նշենք, որ ըստ ընթացակարգի, ՊԵԿ–ը սոցիալական…

«Ապառաժ»-ի խմբագրական. Հեղափոխությունն արդյունավորենք արժեքների հեղափոխությամբ

Յուրաքանչյուր հեղափոխություն իր շուրջն է համախմբում ազնիվ նպատակների և առաջադիմական գաղափարների կողմնակիցների, ովքեր երաշխավորում են հեղափոխության հաղթանակը: Բնականաբար, յուրաքանչյուր հեղափոխության գլխագիրը, հիմնական լոզունգը կազմվում է վեհ գաղափարներ կրող բառակապակցություններից: Այդպես է եղել 1600-ականների՝ Անգլիայի հեղափոխությունից սկսած, մինչև 1700-ականների՝ Ֆրանսիայի հեղափոխությունը, 1900-ականների՝ Ռուսաստանի և մեր օրերի հեղափոխությունների պարագայում: Ազատություն, հավասարություն, եղբայրություն, համերաշխություն, սեր, հանդուրժողականություն, վարդեր, ծաղիկներ:…

Lուրջ վտանգ է սպառնում ազգային արժեհամակարգին

Միմյանց վիրավորելը և վարկաբեկելը վերջին շրջանում սովորական երևույթ են դարձել հատկապես սոցցանցերում և էլեկտրոնային լրատվամիջոցներում: Այս ամենը սովորաբար կատարվում է` ելնելով «հեղափոխական» դիրքերից: Հրապարակախոս, արձակագիր Հրաչուհի Փալանդուզյանը ներկայացնում է խնդրո առարկա հիշյալ հարցերի մասին իր տեսակետն ու մոտեցումները: – Այսօր մեր հասարակական կյանքում գոյություն ունի լարվածություն, անհանդուրժողականություն, որը սոցցանցերից անցնում է մամուլ, մամուլից` մարդկանց հրապարակային…

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյան. Երազում տեսած Հայաստանս

Մտորումներ անկախության օրվա առիթով Ես համոզված եմ, որ մի օր մենք տեսնելու ենք մեր երազած Հայաստանը եւ դա շատ ուշ չի լինելու: Բայց ստացվեց այնպես, որ ես այն ավելի վաղ տեսա: Տեսա իմ երազած Հայաստանը երազում: Հուսով եմ դեմ չեք լինի, եթե պատմեմ, թե ինչպիսին էր այն: Թվականը կարեւոր չէ՝ գուցե մյուս տարի է, գուցե…

Հաղորդագրութիւն ՀՅԴ Գանատայի Հայ Դատի Շրջանային Յանձնախումբի Լիագումար Երրորդ Ժողովի

Արցախեան հիմնահարցի վերաբերեալ, ժողովը վերստին հաստատեց յանձնախումբին վճռականութիւնը՝ զայն դարձնելու օրակարգի կիզակէտ, չխնայելով ոչ մէկ ջանք, որ Գանատայի մէջ Արցախեան հիմնահարցը ունենայ այնպիսի դրական անդրադարձ, որ ի վերջոյ զայն յանգեցնէ Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման: Շաբաթ, 15 Սեպտեմբեր 2018-ին, Օնթարիո նահանգի Քինկսթըն քաղաքին մէջ գումարուեցաւ ՀՅԴ Գանատայի Հայ Դատի Շրջանային Յանձնախումբի 2017-19 երկամեակի երրորդ լիագումար ժողովը:…

Աշխատող մարդը պետք է լավ ապրի ու լավ զգա իրեն մեր քաղաքում

Երևանի քաղաքապետի ՀՅ Դաշնակցության թեկնածու Միքայել Մանուկյանն այսօր այցելեց «Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ»՝ ծանոթանալու ինչպես գրասենյակի աշխատանքներին, ինչպես նաև գրասենյակ դիմող քաղաքացիների հիմնական խնդիրներին: Մանուկյանի խոսքով՝ աշխատող մարդը շատ է կարևորվում իրենց համար: «Քարոզարշավի մեր ծրագիրը ներառում է բոլոր ուղղությունները՝ տրանսպորտ, կանաչապատում, սակայն ես կարծում եմ, որ միայն լավ տրանսպորտ ու կանաչապատ Երևան ունենալով չէ,…

Արամների օրինակը պետք է վարակիչ դառնա մեր իշխանավորների համար

«Ապառաժ»-ի զրուցակիցն է անվանի պատմաբան, հայագետ, խմբագիր, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, ՀՅԴ կուսակցության արխիվների գիտակ Երվանդ Փամբուկյանը: Նա hայոց պատմության և հայագիտության վերաբերյալ շուրջ երեք տասնյակ գրքեր է կազմել ու խմբագրել: Երվանդ Փամբուկյանի աշխատասիրությամբ հրատարակվել է «Նյութեր Հ. Յ. Դաշնակցության պատմության համար» խորագրով փաստաթղթերի ժողովածուի 10 հատորներ: Երվանդ Փամբուկյանը վերջերս Արցախում էր՝ մասնակցելու իր կազմած…