
Երկիր Մեդիա հեռուստաընկերության «Երկիրի հարցը» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Թեմա՝ ներքաղաքական զարգացումներ, ԵԽԽՎ նստաշրջան

Մայիսի առաջին օրերը, 97 տարի առաջ, պատմական բախտորոշ նշանակութեամբ եւ օրհասական վերիվայրումներով յատկանշուող տագնապալի եւ դաժան օրեր եղան Հայաստանէն փրկուած վերջին բեկորին մէջ՝ վճռական անդրադարձ ունենալով նորանկախ Հայաստանի Հանրապետութեան հետագայ, մինչեւ մեր օրերը հասնող հոլովոյթին վրայ։ Ողջ աշխարհը այդ օրերուն ցաւատանջ երկունքի մէջ էր։ Առաջին Աշխարհամարտը քանդած էր «հին աշխարհը», իսկ «նոր աշխարհի» ծնունդը տեղի…

այրերու ներկայացուցիչներու խօսքերը, զօրակցութիւններն ու հայութեան իրաւունքներու վերականգնման ուղղութեամբ փոխանցուած մեր Դատին նկատմամբ լիբանանեան համապետական մակարդակի զօրակցական յայտարարութիւնները կարեւոր առաւել արձանագրեցին այս շրջածիրին մէջ: Իշխանութեան պետերու ներկայացուցիչները կը ներկայացնեն համայն Լիբանանը. համապետական բնոյթը կարեւոր է այս պարագային` Ցեղասպանութեան հարցին լիբանանցի քրիստոնեայ համայնքներու վերջերս ցոյց տուած զգայնութեան եւ իսլամ լիբանանցիներու այս պարագային դրսեւորած զգուշ վերապահութեան տարբերութիւնները…

Հինգշաբթի, 27 ապրիլ 2017-ին, «Ազդակ»-ի «Փիւնիկ» սրահին մէջ տեղի ունեցաւ մամլոյ թիւ 127 լսարանը, որու ընթացքին ներկայացուեցաւ «Մեծ եղեռնի առաջին վաւերագրողը. Շաւարշ Միսաքեան» հատորը (Խաչիկ Պապիկեան հրատարակչատան հիմնադրամի հրատարակութիւն – թիւ 9): Խօսք առին Հայաստանի Հանրապետութեան Գիտութիւններու ազգային ակադեմիայի պատմութեան հիմնարկի տնօրէն փրոֆ. Աշոտ Մելքոնեան եւ հրատարակութեան խմբագիր ու ՀՅԴ արխիւներու բաժինի պատասխանատու Երուանդ Փամպուքեան:…

Կայ այն տպաւորութիւնը, որ վերջին օրերու Ցեղասպանութեան տարելիցը նշող բազմաթիւ ու աշխարհատարած ձեռնարկներու թոհուբոհին մէջ, Մեծ Եղեռնին առնչուող բաւական կարեւոր իրադարձութիւն մը բոլորովին աննկատ անցաւ: Արդարեւ, 21 Ապրիլ 2017ին Մարսէյլի թաղամասերէն մէկուն մէջ, փոքր տարածութեամբ պուրակ մը պաշտօնապէս մկրտուեցաւ Սողոմոն Թեհլիրեանի անունով: Բացման հանդիսութեան ընթացքին նշանատախտակի մը վրայ Ֆրանսայի քաղաքային խորհուրդներու որդեգրած յատուկ ոճով գրուած…

տուած ու բարոյալքուած։ Վանի հերոսամարտը սկսաւ 1915ի Ապրիլ 7ին, երբ Վանի նորանշանակ կուսակալ եւ Թալէաթի ձեռնասուն Ճեւտէթ պէյը թրքական 12 հազարանոց բանակին հրահանգեց ընդհանուր յարձակողականի անցնիլ քաղաքի հայութեան դէմ։ Հերոսամարտը սկսաւ իբրեւ ինքնապաշտպանութեան կռիւ, բայց որքան ահագնացաւ թրքական իշխանութեանց յարձակողականը, այնքան թափ ու թռիչք ստացաւ Վանի հայութեան կեանքն ու ինչքը պաշտպանող հայ մարտիկներուն հերոսական մարտունակութիւնը։…

ՀՀ ԿԸՀ-ն հրապարակել է պատգամավորական մանդատից հրաժարվածների անունները: ՀՅԴ-ից ինքնաբացարկ են հայտնել` Դավիթ Լոքյան, Լևոն Մկրտչյան, Արծվիկ Մինասյան Խորհրդարանում կլինեն` Արմեն Ռուստամյան, Աղվան Վարդանյան, Արմենուհի Կյուրեղյան , Արմեն Բաբայան (Լոքյանի, Մկրտչյանի և Մինասյանի ինքնաբացարկներից հետո): Վարկանիշային համակարգով` թիվ 6 ընտրատարածք՝ Անդրանիկ Կարապետյան , թիվ 13 ընտրատարածք՝ Սուրեն Մանուկյան՝ 5274 ձայն, Թիվ 11 ընտրատարածք` Ռոմիկ Մանուկյան

Թեհրանի «Հեզար-ե Քերման» հրատարակչությունը 399 էջ եւ 1500 օրինակ տպաքանակով գունավոր տպագրությամբ հրատարակել է Կովկասի եւ Թուրքիայի հարցերի հետազոտող՝ Իսակ Յունանեսյանի աշխատասիրած «ԱՐՑԱԽԻ (ՂԱՐԱԲԱՂԻ) ՀԻՄՆԱՀԱՐՑԸ» հոդվածների պարսկերեն ժողովածուն: Տասը գլուխներից կազմված պատմա-փաստագրական հոդվածների ժողովածուն ներառում է թե կազմողի եւ թե հայ ու պարսիկ այլ փորձագետերի հոդվածները: Գրքի հեղինակ Իսակ Յունանեսյանի խոսքով. “Ժողովածուի հոդվածների ցայտուն եւ…

Համարյա մեկ տարի է` ինչ քաղաքագետներն ու վերլուծաբանները, իհարկե զանգվածային լրատվական դաշտի հորդորներով և հարցումներին ի պատասխան, փորձում են դասեր տալ, դասեր քաղել և, ի վերջո, դասի առարկա դարձնել ապրիլյան պատերազմը և նրա հետևանքները: Հայկական իրականության մեջ չի գտնվի որևէ հանրային հարթակ, որտեղ քննարկված չլինեն այդ դասերը: Բնականաբար, այդ դասերը որևէ տեղ պետք է նաև…

Իսպանիայի Կույերա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկացնում են Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից: «Կույերա քաղաքը միացավ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած և դատապարտած իսպանական քաղաքների ցանկին»,- հայտնել է դեսպանությունը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է Իսպանիայի շուրջ երեք տասնյակ քաղաք: Իսպանիան մինչ օրս հրաժարվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: