Նորութիւններ

«Լիբանանահայութեան Համեստ Դասակարգին Զաւակներէն Եմ Եւ Պիտի Ծառայեմ Բոլոր Քաղաքացիներուն» Շեշտեց Ա. Կիտանեան

Զբօսաշրջութեան նախարար Աւետիս Կիտանեան լիբանանեան տարբեր լրատուամիջոցներուն հետ երէկ ունեցաւ շարք մը հարցազրոյցներ, որոնց ընթացքին շեշտեց, որ աշխատանքային առումով ինք կը գործէ «Ժողովուրդին հետ, ժողովուրդին համար» կարգախօսով: Ան դիտել տուաւ, որ իրեն համար զբօսաշրջութեան նախարարութիւնը մարտահրաւէր մըն է` աւելցնելով, որ ինք ունի աշխատանքային ծրագիր մը` գրաւելու համար օտար եւ յատկապէս Ծոցի երկիրներու զբօսաշրջիկներուն ուշադրութիւնը: Կիտանեան…

Հայաստանում ուզում են Իրանից Երեւան տանող ճանապարհի կեսին հանգստի կենտրոն կառուցել

Հայաստանում Երասխ գյուղի մոտ հանգստի գոտու շինարարության մրցույթ կհայտարարվի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։ Նրա խոսքով՝ այդ դեպքում Իրանից եկող զբոսաշրջիկները Երեւանի ճանապարհին հանգստանալու տեղ կունենան եւ ոչ միայն քնելու համար։ «Իհարկե Երեւանի ճանապարհին հյուրանոցներ կան, բայց այս կենտրոնում կլինեն խանութներ, ճաշարաններ եւ բաղնիքներ։ Որպեսզի մինչեւ…

Նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել «Veolia ջուր» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Կրիստիան Լըֆեի հետ

Դեկտեմբերի 19-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել «Veoliaջուր»ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Կրիստիան Լըֆեի հետ: Ֆրանսիական հայտնի ընկերությունը դարձել է Հայաստանում ջրամատակարարման միասնական օպերատոր և 2017 թվականի հունվարի 1-ից կսկսի իր աշխատանքը Հայաստանում: Ողջունելով հյուրին՝ նախարար Մինասյանը վստահություն է հայտնել, որ ընկերությունն արդյունավետ աշխատանք կծավալի մեր երկրում՝ ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման աշխատանքներն…

Լևոն Մկրտչյանն ընդունել է Բուլղարիայի դեսպանին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն դեկտեմբերի 19-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Ցոցորկովա-Կայմակչիեվային: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ` նախարար Լևոն Մկրտչյանը համոզմունք է հայտնել, որ կրթության բնագավառում Բուլղարիայի հետ հարաբերությունները զարգացման նոր մակարդակ կարձանագրեն և այդ համատեքստում կարևորել է համագործակցության խորացմանն ուղղված գործնական քայլերի իրականացումը:…

Նշւեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 126-ամեակը

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Դեկտեմբերի 15-ին Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Կոմիտաս» սրահում, նշւեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադրման 126-ամեակը: «Մշակ բանւոր» քայլերգով մեկնարկած միջոցառմանը ցուցադրւեց փաստա-վաւերագրական տեսաֆիլմ, ուր ներկայացւած էր ՀՅԴ անցած 126 տարիների վերիվայրումներով լի ուղին՝ սկսած 1890 թւականից մինչեւ Արցախեան ազատագրական շարժում: Միջոցառմանը ելոյթ ունեցաւ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Հենրիկ Խալոյեանը: Օրւայ բանախօս էր հրաւիրւած…

ՀՅԴ 126-Ամեակի Արժանավայել Նշում Հոլանտայի Մէջ

Իւրաքանչիւր տարեվերջի աւանդութիւն դարձած է հրապարակային նշում կատարել Հայ յեղափոխական դաշնակցութեան տարեդարձին առիթով` տարբեր գաղութներու, Արցախի եւ Հայաստանի մէջ: Բնականաբար յարաբերաբար նոր գաղութները եւս անմասն չեն մնար այս աւանդութենէն: Վկա՛յ Հոլանտայի հայ գաղութը, որ սրընթաց կերպով կ՛աճի, կը բազմանայ ու ինքնաբերաբար ուժեղ պահանջ կը զգայ կազմակերպուելու եւ արդէն իսկ հետզհետէ կը կազմակերպուի լրջօրէն, ոչ միայն…

Հոլանտան` Իրաւաքաղաքական Թիրախային Միջավայր

Շահան Գանտահարեանի Խօսքը ՀՅԴ 126-Ամեակին Առիթով Տասնամեակներ շարունակ մեր տօնը նշուած է ընդհանրապէս պատմութեան մէջ հայ ազգային ազատագրական շարժման առաջնորդ կուսակցութեան իրագործած հիմնական պատմակերտ դէպքերու նշումով, դաւանած գաղափարաբարոյական արժէքներու ընդգծումով, եւ ապա` ժամանակակից համազգային խնդիրներու լուսաբանումով: Հետզհետէ հասնելով այսօր Դաշնակցութեան օրը առիթ է ներկայանալու հանրութեան եւ ներկայացնելու հայկական աշխարհի ամենանորագոյն իրադարձութիւններուն առնչութեամբ մեր կուսակցութեան որդեգրած…

Մարզերում պետք է շուրջ 60 հազար աշխատատեղ բացվի եւ ՀՆԱ-ն ավելացվի

Դավիթ Լոքյանը՝ չափելի արդյունքների մասին Ֆրանսիական AYP FM – 99.5 ռադիոկայանի «Հայաստանն այսօր» հաղորդաշարի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն անդրադարձել է նախարարության նոր գործառույթներին, 2016-2025 թթ տարածքային զարգացման ռազմավարությանը, համայնքներում տնտեսական ներդրումներն ակտիվացնելու նոր մոտեցումներին։ Նախարար Լոքյանը մանրամասնել է նաեւ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքները։ Հաղորդումը լսե´ք այստեղ

Լիբանանում նոր կառավարություն է ձեւավորվել, որի կազմում երկու հայ նախարար կա

Լիբանանի նախագահը հաստատել է երկրի կառավարության նորս կազմը՝ վարչապետ Սաադ Հարիրիի գլխավորությամբ: Գործակալության փոխանցմամբ, հաստատվել է կառավարությա ն 30 հոգանոց կազմը, որտեղ ներգրավված են տարբեր կրոնների ներկայացուցիչներ: Լիբանանի ԱԳ նախարարի պաշտոնը պահպանել է երկրի նախագահի փեսան՝ Ջեբրան Բասիլը: 30 նախարարներից երկուսը հայեր են՝ Ավետիս Կիտանյանը (Զբոսաշրջության նախարար) եւ Ժան Օղասաբյանը։ Նշենք, որ Ժան Օղասաբյանը համարվում…

Լեւոն Տէր Պետրոսեան` ի բերանոյ քումմէ

Տխուր փորձառութիւն էր հետեւիլ Հայ Ազգային Կոնգրէսի (ՀԱԿ) 2-րդ Համագումարին վերանկախացած Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի Դեկտեմբեր 17-ի ելոյթին։ Տխուր եւ միաժամանակ ցաւալի էր։ Մեր առջեւ պարզուեցաւ քաղաքական առաջնորդ մը, որ ճիգ չէր խնայեր ինքզինք ներկայացնելու իբրեւ պարտուողականութեան գաղափարակիր։ Իրեն յատուկ յոխորտանքով կը կատարէր ան իր պարտուողականութեան թէզին ներկայացումը։ Իրեն յատուկ մեծամտութեամբ կը յաւակնէր…