
Երեկ երեկոյան Երևան է ժամանել Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալան: Այսօր առավոտյան նա այցելել է ՀՅԴ Բյուրոյի «Քրիստափոր Միքայելյան» կենտրոն և հանդիպում ունեցել Դաշնակցության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանին վերաբերող` Սոցինտերնի…















