Հ.Յ.Դ. Մամուլ

«Ապառաժ»-ի խմբագրական. Հայ ժողովրդի պատիվը բարձր պահելու առաքելություն

Սեպտեմբերի 18-20-ը Երևանում կայանալու է Հայաստան-Սփյուռք 6-րդ համագումարը: Բնականաբար, ինչպես նախորդ համագումարներում, այս համաժողովի ընթացքում ևս քննարկվելու են բազմաթիվ կարևոր հարցեր, հատկապես՝ կապված այն ակնկալիքների հետ, որոնք ունեն Հայաստանի իշխանությունները սփյուռքյան կառույցներից և համայնքների ներկայացուցիչներից: Այս ամենի կողքին, բնականաբար, քարոզչական նյութ են դառնալու Հայաստանի գրանցած առաջընթացը և հաջողությունները, այլ խոսքով՝ արածն ու չարածը: Այս մասշտաբի…

Հրդեհն այնքան մեծ վնաս չի հասցնում, որքան բենզասղոցն ու ապօրինի հատումները

Վերջին շրջանում տեղի ունեցած անտառային հրդեհների եւ այլ հարցերի շուրջ Yerkir.am-ը զրուցել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանի հետ։ – Պարո’ն Մանուկյան, շուրջ երեք ամիս է` ստանձնել եք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնը։ Ձեր պաշտոնավարման այս ժամանակահատվածում ի՞նչ առաջնային անելիքներ եք նախանշել, որո՞նք են հիմնական խնդիրները։ – Ինչպես ցանկացած ոլորտում, այնպես էլ այս…

Երբ Համակրանքը Կամ Հակակրանքն Է Դրդապատճառը

(ԱՐԴԻՒՆՔԸ՝ ՔԱՈՍ) ՎԱՉԷ ԲՐՈՒՏԵԱՆ Սեպտեմբերի առաջին շաբթուան կարեւոր իրադարձութիւններուն մասին անդրադարձեր էինք մեր նախորդ յօդուածով, ընդգծելով այն տրամաբանութիւնը, որ լուրջ մօտեցումի եւ համապատասխան վերլուծումի կը կարօտին նոյն այդ իրադարձութիւնները։ Բաներ, որոնք առհասարակ կը բացակային հայկական մամուլին մէջ։ Այս յօդուածագիրը միշտ առաջնորդուած է այն սկզբունքով, որ երբ կը քննարկենք հայկական իրականութեան, կամ մասնայատուկ կերպով՝ Հայաստանի առնչուող…

Դաշնակցութեան Ազգային Արեւելումէն Խաւարողները

ՍԵԴՕ ՊՈՅԱՃԵԱՆ Կան հանրութիւնը յուզող դէպքեր, որոնք ազգային արժանապատուութիւնը կը խոցեն։ Նման դէպք մը պատահեցաւ մի քանի օր առաջ, Սեպտեմբեր 12ին, երբ Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի նախարարութիւնը որոշեց փակել Յովհաննէս Թումանեանի թանգարանի «Խաւարում» խորագրութեամբ բացօթեայ ցուցահանդէսը, որ նուիրուած էր Խորհրդային բռնատիրութեան զոհերուն։ Կան հանրութիւնը մտահոգող պահանջներ, որոնք ազգային պատմութիւնը սրբագրելու կը ձգտին։ Նման պահանջ մըն էր…

Տեղի է ունեցել «Շուշի. 48 ժամ» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը

Սեպտեմբերի 12-ին Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանում կայացել է «Շուշի. 48 ժամ» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը: Գիրքը ստեղծվել է 2017 թ. հունիսին մեկնարկած Համազգային հայ կրթական և մշակութային միության լուսանկարչական նախագծի արդյունքում, որը նվիրված էր Շուշիի ազատագրման 25-ամյակին: Այս տարվա հունիսին մեկնարկած նախաձեռնության նպատակն էր 48 ժամում ցույց տալ Շուշիի քաղաքային կյանքի բազմազանությունը երիտասարդ լուսանկարիչների աչքերով: Վավերագրող…

Հայութեան Համար Նահատակութեան Գաղափարը Սուրբ Է Եւ Ոեւէ Նահատակ Ազգին Կը Պատկանի

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի «Մանար» պատկերասփիւռի կայանին հետ իր ունեցած հարցազրոյցին ընթացքին յայտնեց, որ Ազգային սուգի օրուան վերաբերող ամէնէն ազդեցիկ իրականութիւնը բանակայիններուն նահատակութիւնն է, հեռու` ըսի-ըսաւներէ եւ յաւելեալ մեկնաբանութիւններէ, որոնք երբեմն թունաւոր պատգամներ կ՛ընդգրկեն, սակայն մեծաւ մասամբ պոռոտախօսութիւններ են: «Իբրեւ սովորական քաղաքացիներ` լիբանանցիներ, մենք այսօր կրնանք կատարեալ հպարտութեամբ ըսել, որ ահաբեկչութեան…

Անկեղծ պատրաստակամութեամբ

Արդէն լայնօրէն ծանուցուած է, որ յառաջիկայ Հայաստան-Սփիւռք Խորհրդաժողովի օրակարգին վրայ պիտի գտնուի «Համազգային Խորհուրդ» մը կեանքի կոչելու վաղուց շրջանառուող գաղափարը, որ այս կէտին վրայ նաև կը վայելէ պետական բարձրաստիճան հովանաւորութիւն ՀՀ Նախագահի ուղիղ և անձնական միջամտութեամբ։ Թէ ի վերջոյ ի՞նչ ձևաւորում կ՚ըստանայ Խորհուրդի այս նախագիծը և ի՞նչ չափով ան կը հանդիսանայ հարցերու հանգուցալուծման բևեռ մեր…

Մեզ համար կարևորը գաղափարներն ու ծրագրերն են

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ Դաշնակցությունը դեմ է «Ելք»-ի՝ ԵՏՄ-ից դուրս գալու առաջարկին: Հարցին՝ կուսակցությունն արդյո՞ք քննարկել է հարցը, ն ապատասխանեց, որ դա հայեցակարգային խնդիր է, և իրենց մոտեցումներն այս սկզբունքային խնդրին վաղուց ձևակերպած և ձևավորած են: «Պարտադիր չէ, որ ամեն անգամ լայն…

Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ԱՀ ԱԺ խմբակցությունների հետ

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին եւ 12-ին անց է կացրել քաղաքական խորհրդակցություններ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն», «Շարժում-88» եւ «Վերածնունդ» խմբակցությունների հետ: Քննարկվել են հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել նոր Սահմանադրության հետ կապված իրականացվելիք բարեփոխումներին: Երկրի ղեկավարը կարեւորել է նման հանդիպումները քաղաքական եւ գործնական տեսանկյուններից՝…

Ակնարկ. Նուրբ Դիրք` Պրիւքսելի Եւ Մոսկուայի Միջեւ

Համաեւրոպական մակարդակի վրայ Պաքուի ուղղութեամբ բացասական մթնոլորտի տարածման միտումները թափով զարգանալու նախադրեալներ կը փոխանցեն: Խաւիարային դիւանագիտութեան ծալքերու բացայայտման դրսեւորումները, ամբողջացման կարգով արձանագրած են Փարիզի մէջ պաշտօնական Պաքուի բացած դատը երկու լրագրողներու դէմ, որոնք ալիեւեան իշխանութիւնը որակած էին բռնատիրութիւն. պուլկարական մամուլին կատարած բացայայտումները ազրպէյճանական զինամթերքի ահաբեկչութեան տրամադրումին մասին, ինչպէս նաեւ Պուտափեշթ-Պաքու արտայանձնման գործարքային գործողութիւնը իրականացնելու համար…