Հ.Յ.Դ. Մամուլ

«Ապառաժ»-ի խմբագրական. Թելադրել բանակցային օրակարգ

Ղարաբաղյան հիմնահարցի կապակցությամբ քաղաքական շրջանակներում վերլուծություններն ու հոլովույթի դիտարկումը մեծ մասամբ սահմանափակվում են տարածաշրջան այցելելուց հետո համանախագահների հայտարարության վերլուծությամբ: Հայկական լրատվադաշտում Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ ծավալվող քննարկումները վերջերս սահմանափակվել են միջազգային որևէ ատյանի կամ երկրի կողմից հնչեցրած կարծիքի կամ հայտարարության մեջ քջուջով: Կարծես թե քաղաքական մտքեր արտահայտողները բուն բանակցային գործընթացի փիլիսոփայության փոխարեն ավելի կարևորում են, թե…

Արամ Մանուկեանը եւ ապազգայնացման մունետիկները

Պատմութիւնը կ՚ուսուցանէ եւ ներկան կ՚ապացուցէ, որ կայսերապաշտական ու տիրակալական վարքագծերով առաջնորդուող ուժերը միշտ կ՚ընդդիմանան այլ ժողովուրդներու ազգային արժէքներ յաւերժացնելու, ազգային համոզումներ դրսեւորելու եւ ազգային յիշողութիւն պահպանելու ձգտումներուն։ Այսպէս եղած են հին կայսրութիւնները, այդպէս էր համայնավարական ծաւալապաշտութիւնը, այդպէս էր եւ կը շարունակէ ըլլալ Ամերիկեան դրամատիրական համաշխարհայնացումը։ Մեր ժողովուրդը քաջածանօթ է ապազգայնացման մեթոդաբանութեան։ Մենք տեսած ու ապրած…

Հրայր Մարուխյան՝ հաղթանակած հեռացման չփակված սպին

Այսօր մեր նորանկախ երկրի գրեթե 30-ամյա պատմության ցավալի օրերից մեկի քառորդդարյա տարելիցն է։ 1992թ-ի հունիսի 29-ին՝ երեկոյան ժամը 8-ին, Հայաստանի պետական հեռուստատեսությամբ ելույթ է ունենում նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նա բազում մեղադրանքներ է ներկայացնում Հայ Յեղափոխական Դաշնակցությանը եւ այդ օրերին Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանին: Նույն օրը նախագահը կարգադրություն է ստորագրում, որով Հրայր Մարուխյանը 48 ժամում պետք…

Ո՛չ Պրն. Աբրահամեան, Հիմա՛ Է «Խորհրդանիշ Դնելու» Ժամանակը

«Առաւօտ»ի խմբագիր Արամ Աբրահամեան, իր «Խորհրդանիշ դնելու ժամանակը չէ» խորագրուած յօդուածով, կ’ընդդիմանայ Արամ Մանուկեանի արձանը Երեւանի կեդրոնը տեղադրելու որոշումին, պնդելով, որ հիմա չէ ժամանակը։ Իսկ ե՞րբ է «այդ ժամանակը» ըստ իրեն։ Բայց սկիզբէն սկսինք։ Յօդուածագիրը ինքզինք կը հակասէ իր առաջին իսկ պարբերութեամբ, երբ խօսելով արձանի տեղադրման որոշումին մասին կը հաստատէ, թէ Արամ Մանուկեանը «իմ կարծիքով,…

Համակարգը կը խօսի…

Եւ վերջապէս կը խօսի օրուան համակարգը բացայայտելով իր իսկական մտայնութիւնը Արամ Մանուկեանի գործին և անով մարմնաւորուող մեր ազգային առաքելութեան վերաբերմամբ։ Համակարգը կը մերժէ Արամ Մանուկեանի յուշարձանի տեղադրման գաղափարը։ Յունիսի 28-ի իր էջերէն, «Առաւօտ» օրաթերթի Գլխաւոր Խմբագիր՝ Պր. Արամ Աբրահամեան «Խորհրդանիշ Դնելու Ժամանակը Չէ» խորագրեալ իր յօդուածով կու գայ հնչեցնելու գործող համակարգին մեծ առարկութիւնը Երևանի Քաղաքապետութեան…

Քաղաքական ուժերը սկսել են խորհրդակցությունները նախագահի ընտրության շուրջ

Հունիսի 28-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված երեք քաղաքական ուժերի՝ «Ազատ հայրենիք», Արցախի ժողովրդավարական և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների ղեկավար կազմերի հանդիպումը: Քաղաքական ուժերի պատասխանատուները քննարկել են Արցախի Հանրապետության Սահմանադրության դրույթներին համաձայն՝ Ազգային ժողովի կողմից Արցախի Հանրապետության նախագահի առաջիկա ընտրության հարցը և պայմանավորվել շարունակել սույն օրակարգով քաղաքական խորհրդակցությունները՝ հնարավոր համագործակցության նպատակով: aparaj.am

«Ազդակ»ի Խմբագրական. Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակ. Հայեցակարգային Կէտեր Ա.

– Վերակառուցակարգել Հայկական Աշխարհը Մեր ժամանակակից պատմութեան ամէնէն նշանակալի ու ամէնէն ճակատագրորոշ իրադարձութեան 100-ամեակի նշումի նախօրեակին կը գտնուինք ազգովին: Իբրեւ պետականութիւն եւ իբրեւ հայկական աշխարհ ընդհանրապէս աննախադէպ կենսափորձ ամրագրեցինք Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի աշխատանքները համակարգելու եւ նպատակային արդիւնաւորելու ուղղութեամբ: Հայաստանակեդրոն բրգաձեւ կառոյց, պետական յանձնաժողով, տարածաշրջանային եւ գաղութային յանձնախումբեր, հայեցակարգի մշակում, հռչակագիրի բանաձեւում եւ մանաւանդ գաղափարախօսաքաղաքական…

Համազգային երկրորդ հռչակագրին ընդառաջ

Վերջերս պաշտօնապէս յայտարարւեց, եւ միաժամանակ «Ալիք»-ն եւս արձագանգեց, որ Հայաստանում կեանքի է կոչւել կառավարական յանձնաժողով` 2018 թւականին Հայաստանի Անկախ ու Առաջին Հանրապետութեան հիմնադրութեան 100-ամեակը համազգային ու համապետական պատշաճ մակարդակով նշանաւորելու նպատակով: Այս ընդհանուր համատեքստում, Հայաստանի Հանրապետութեան կառավարական թէ հասարակական հիմնարկ-կառոյցները 100-ամեայ պետականակերտման արժէքները վերաիմաստաւորելու-վերարժեւորելու որոշակի քայլեր են նախագծել, որոնցից վերջինը հանդիսացաւ Հայաստանի Անկախ ու Առաջին…

Ակնարկ. Քրտական Գործօնի Աշխարհաքաղաքական Շահարկումը

Իրաքեան Քիւրտիստանը կը նախապատրաստուի ինքնավար կարգավիճակը բարձրացնելու անկախ պետութեան: Ընդհանրապէս որեւէ զօրակցական բացայայտ պաշտօնական կեցուածք չէ երեւցած որեւէ պետութեան կողմէ: Տարածաշրջանին մէջ նոր իրավիճակ չստեղծելու, վերապահութեան եւ ընթացակարգը չքաջալերող յայտարարութիւններ են ընդհանրապէս գերտէրութիւններու կողմէ: Առաւելագոյն պարագային լուռ, զուսպ մնացողներ, անուղղակիօրէն ձեռնպահ մնալով համաձայնութիւն յայտնելու մօտեցումները մատնելով: Յայտարարութիւնները սակայն կրնան իրողական դիրքորոշումներու հետ կապ չունենալ: Իրաքեան…

Հայաստանի Հանրապետութեան Ազգային Գրադարանն Ու «Ազդակ»-ը Կը Թուայնացնեն Հայաստանի Ա. Հանրապետութեան Կերտիչներու Գործերը

Հայաստանի Հանրապետութեան Ազգային գրադարանն ու «Ազդակ» օրաթերթը իրենց համագործակցութեան ծիրին մէջ ներառած են Հայաստանի Ա. Հանրապետութեան պետական գործիչներու յուշագրական թէ պատմաքաղաքական հրատարակութիւնները թուայնացնել` հանրապետութեան հիմնադրութեան 100-ամեակին առիթով: Աշխատանքին առաջին հանգրուանը պիտի ըլլայ կազմել ցուցակը պետական այրերու պատկանող գիրքերու տպագիր եւ ելեկտրոնայինի վերածուած տարբերակներու, ապա աշխատիլ ըստ կարելւոյն ամբողջացնել հրատարակուած գիրքերու ելեկտրոնայնացումը, որոնցմէ ետք յատուկ ծրագրաւորումներով…