Հ.Յ.Դ. Մամուլ

Մենք չենք կարող առաջնորդվել Մադրիդյան սկզբունքներով

Դիվանագետի մեջ պետք է լինի զինվորի ոգին: Այն զինվորի, որը սահմանի վրա կարողանում է կյանքի գնով, ինչ-որ տեղ նույնիսկ չհաշվարկելով իր տեխնիկան և այլն, անառիկ պահել մեր հայրենիքի սահմանը,- ասում է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Դաշնակցություն խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը: -Ըստ Ձեզ, կայծակնային պատերազմով ի՞նչ խնդիր է փորձել լուծել Ադրբեջանը քաղաքական դաշտում: -Ադրբեջանը կայծակնային պատերազմով ցանկացել…

Երբեք էլ չի եղել, որ Արցախին որեւէ բան հեշտ տրվի, բայց լինելու է

«Երբեք էլ չի եղել, որ Արցախին որևէ բան հեշտ տրվի, բայց լինելու է» այս խոսքերը պետական քաղաքական գործիչ, Գեորգի Պետրոսյանը ուղիղ քսաներեք տարի առաջ հնչեցրել է իր հարցազրույցներից մեկում,երբ ԼՂՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալն էր: Շատ ջրեր են հոսել, արցախյան պայքարի ողջ երկայնքով հազար ու մի փորձություն հաղթահարած, քաղաքական ոչ մեկ ցնցում ապրած, ամենաճակատագրական պահին…

Դաշնակցութիւնը ոչ միայն անելիք ունի, այլեւ աւելին պէտք է անի

Փարիզի «Նոր Յառաջ»ի հարցազրոյցը լրագրող Թաթուլ Յակոբեանի հետ «Նոր Յառաջ»ի հարցազրոյցը «Անի» կեդրոնի տնօրէն, «Սիվիլիթաս»ի վերլուծաբան, լրագրող Թաթուլ Յակոբեանի հետ ԽՄԲ.- Լրագրող, փորձագէտ եւ գիրքերու հեղինակ Թաթուլ Յակոբեան «Անի» կեդրոնի տնօրէնն է, նաեւ՝ «Սիվիլիթաս»ի վերլուծաբան։ Իր խմբագրութեամբ եւ «Անի» կեդրոնի նախաձեռնութեամբ վերջերս վերհրատարակուած է Հայաստանի Ա. Հանրապետութեան վերջին վարչապետ Սիմոն Վրացեանի «Խարխափումներ» հատորը (190 էջ),…

Արթուր Աղաբեկյանը խոսել է «Մարտիկ» ում առկա $ 1 մլն -ի մասին

ԼՂՀ փոխվարչապետ, 2002թ.-ին ստեղծված «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանն ասել է, որ հիմնադրամի ֆոնդին այս պահին կա ավելի քան $ 1 մլն գումար: Այս մասին ԼՂՀ փոխվարչապետն ասել է Մեդիամաքսին` պատասխանելով հարցին, թե ինչու հիմա, երբ ապրիլյան 4-օրյա պատերազմից հետո Պաշտպանության բանակի վերազինման եւ ամրացման խնդիրներ են առաջ եկել, այդ հիմնադրամից աջակցություն չի…

Տարածքների հանձնման տարբերակը Դաշնակցության համար անընդունելի է

Աշխատանքները պետք է շարունակել, քաղաքական տարբեր շրջանակներին մեր կողմը սիրաշահելու փորձեր անել. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանզազերծված լայնամասշտաբ ռազմական գործողություններին միջազգային հանրության արձագանքին: «Մինչև հիմա բավարար դրական արդյունք չկա, բայց դա չի նշանակում, որ…

Հնգօրեայ Պատերազմ(ները) Եւ Զէնքի Վաճառականը

Պարզ զուգադիպութեամբ Կովկասի մէջ ռազմական լայնածաւալ բախումներու երկու իրադարձութիւնները, Վրաստան-Ռուսիա 2008 եւ Ապրիլի առաջին շաբթուան ընթացքին՝ Արցախի արեւելեան ճակատի երկայնքին, որոնք իրաւամբ յատկանշուեցան որպէս «պատերազմ», տեւեցին հինգ օր եւ արդէն ծանօթ են որպէս հնգօրեայ պատերազմներ: Առաջին պարագային, սակայն, Կովկասեան տարածաշրջանի ռազմաքաղաքական կացութիւնը փոխուեցաւ: Վրաստանի այն ժամանակուան նախագահ Սահակաշվիլիի արկածախնդրութիւնը, որուն դրդապատճառներու յետին ծալքերը այնպէս ալ…

Ցանկանում ենք, որ առավել ամրապնդվի Հայաստան- Սիրիա համագործակցությունը

Սիրիայի հայ համայնքը ցանկանում է, որ առավել ամրապնդվի Հայաստան- Սիրիա համագործակցությունը: Այս մասին Սիրիայի խորհրդարանի պատգամավոր ընտրվելուց հետո «Արմենպրես»-ին տված իր առաջին հարցազրույցում նշեց Ժիրայր Ռեիսյանը: -Պարոն Ռեիսյան, հայտնի էր, որ թեկնածուների շրջանում թեժ մրցակցություն էր, ինչպե՞ս հաջողվեց հաջողության հասնել: -Այո, ճիշտ եք, թեժ մրցակություն կար, ընտրությունները բավական աշխույժ անցան: Սկզբում Հալեպում շուրջ 20 հայ…

Հայկական Եւ Յունական Կազմակերպութիւններ Համաձայնագիր Կնքեցին

ՆԻՒ ԵՈՐՔ.- Պատմական երկարամեայ կապերը ամրագրելու նպատակով, հայկական ու յունական շարք մը կազմակերպութիւններ Ապրիլ 9ին համագործակցութիւնը սերտացնելու նպատակով համաձայնագիր մը կնքեցին։ Յունաստանի անկախութեան 195րդ տարեդարձին առիթով տեղի ունեցած ստորագրութեան արարողութեան մասնակցեցան Արեւելեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը, Յոյն-Ամերիկեան ղեկավարման խորհուրդը, Կիպրացի ամերիկացիներու կազմակերպութիւններու դաշնակցութիւնը եւ Կիպրոսի համար արդարութեան կազմակերպութեան համակարգումի միջազգային խորհուրդը։ Ստորագրուած համաձայնագիրին մէջ կը…

Դավիթ Լոքյանն ու Պյոտր Սվիտալսկին քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ապրիլի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Ողջունելով դեսպանին` նախարարը կարևորել է Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությունն ու հարաբերությունների զարգացումը: «Եվրամիության օժանդակությամբ իրականացվող ծրագրերը, որոնք այսօր կյանքի են կոչվում, շատ նպատակային են: Բազմաթիվ այլ լրջագույն խնդիրների շարքում մեր երկիրն ունի տարածքների…

Յունաստանն ու յունահայութիւնը պաշտօնապէս եւ քաղաքական շուքով ոգեկոչեցին Հայոց Ցեղասպանութեան 101րդ տարելիցը

17 Ապ­րիլ 2016ի ­Կի­րա­կին յի­շա­տա­կե­լի ու կա­րե­ւոր օր մը ե­ղաւ ­Յու­նաս­տա­նի եւ յու­նա­հա­յու­թեան, այ­լեւ ­Հա­յաս­տա­նի ու պա­հան­ջա­տէր հա­մայն հա­յու­թեան հա­մար։ Հ.Յ.Դ. ­Յու­նաս­տա­նի ­Հայ ­Դա­տի ­Յանձ­նա­խում­բին նա­խա­ձեռ­նու­թեամբ եւ Ատ­տի­կէի, ­Թե­սա­ղո­նի­կէի եւ Թ­րա­կիոյ մարզ­պե­տա­րան­նե­րու հո­վա­նա­ւո­րու­թեամբ, Ա­թէն­քի, ­Թե­սա­ղո­նի­կէի եւ Ա­լեք­սանտ­րու­պո­լի­սի մէջ տե­ղի ու­նե­ցան ­Հա­յոց Ցե­ղաս­պա­նու­թեան 101րդ ­տա­րե­լի­ցին նո­ւի­րո­ւած քա­ղա­քա­կան հան­դի­սու­թիւն­ներ, ո­րոնք ըստ ար­ժան­ւոյն վե­րա­նո­րո­գե­ցին ­Հայ ­Դա­տի պա­հան­ջա­տի­րու­թիւ­նը նո­րո­վի…