
Այսօր ԱԺ նիստում շարունակվում էր սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը: Ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նախ նշեց, որ այսօր հասարակության 99 տոկոսը փոփոխությունների պահանջ ունի, բայց տարբեր են այդ փոփոխությունների բովանդակության վերաբերյալ պատկերացումները ՝ փոփոխություններ առօրյա կյանքում, փոփոխություններ` անձերից մինչև իշխանափոխություն: Ուստի, ըստ Աղվան Վարդանյանի, դժվար է պատկերացնել, որ բոլորը կարող են նույն…














