
Սյունիքի մարզի Կապան քաղաքի նախկին քաղաքապետ, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ Արթուր Աթայանը, ով 2008թ.-ին Կապանի ընտրություններում հաղթել էր գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Արմեն Կարապետյանին և ընտրվել քաղաքապետ, հրաժարվում է այլևս զբաղվել քաղաքականությամբ, իսկ մարզի թիվ 38 ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրելու շուրջ շրջանառվող խոսակցությունների մասին չի էլ լսել: «Չէ՛, չէ՛, ես չեմ լսել այդ…














