Հ.Յ.Դ. Մամուլ

Հայ Դատի Երկար Տարիներու Ջատագով Էտ Ռոյս Պիտի Հեռանայ Քոնկրեսէն

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ներկայացուցիչներու տան Արտաքին յարաբերութեանց յանձնախումբի ատենապետ Էտ Ռոյս Յունուար 8ին յայտարարեց, թէ որոշած է չմասնակցիլ այս տարուան քոնկրեսական ընտրութեանց՝ աւելցնելով, որ Արտաքին յարաբերութեանց յանձնախումբի ատենապետի պաշտօնին վրայ իր վերջին տարուան ընթացքին շեշտը պիտի դնէ երկրին սպառնացող արտաքին վտանգներուն աւելի ազդու կերպով դէմ դնելու ջանքերուն վրայ։ Նշենք, որ Ռոյս 1992էն ի վեր կը ներկայացնէ Օրենճ…

Դիմաւորել 100ամեակը – Ոգեկոչումը Կ՛ունենա՞յ Միասնութեան Խորքային Եւ Ոգեկան Ներուժ

ՅԱԿՈԲ ՊԱԼԵԱՆ Աղմուկ-հրավառութիւնները եւ մարդորսական յարդի բոցերը պէտք չէ մոռցնեն հայրենիքին եւ ազգին ինքնուրոյն բովանդակութիւն եւ դէմք տուող հարցերը, որոնք ֆրանսացին կ՛ընեն ֆրանսացի, արաբը՝ արաբ, յոյնը՝ յոյն, ճափոնցին՝ ճափոնցի, եւ հայը՝ հայ: Այդ հարցերը, բոլորի պարագային, ընդհանուր բնորոշումով, մշակութային են, հետաքրքրասիրութիւն-լուսանկար-մշակութասիրութենէ տարբեր որակ ունին, պէտք է ունենան, որոնք կու գան դարերու խորքէն, կը կրկնուին, կը…

Ժողովրդական կրքերի հանդարտեցման նախանշաննե՞ր

Ժողովրդական բացայայտ, իսկ այժմ երեւի թաքուն կրքերը հանդարտեցնելու նախանշանները ակներեւ են դարձել երէկւայ՝ օրէնսդիր, գործադիր, դատական իշխանութիւնների եւ անվտանգութեան ու իրաւապահ մարմինների միջեւ կայացած համատեղ նիստի ընթացքում բարձրաձայնւած յայտարարութիւններում: Շուրջ 70 ձերբակալեալի ազատ արձակման, ֆիլտրացւած սոցցանցերի վերագործարկման, ռադիօ-հեռուստատեսութեան կազմակերպութեան լրատւական ծրագրերի վերանայման գծով նոր քաղաքականութեանց մշակման եւ այլեւայլ խնդիրների մասին համատեղ խորհրդակցական նիստում յայտարարութիւններին զուգահեռ՝…

«Հորիզոն»ի Մէջ Լոյս Պիտի Տեսնէ Կարօ Սասունիի «Տաճկահայ Գաղթաշարժը Եւ Անոնց Դերը Հայաստանի Հանրապետութեան Կազմութեան Մէջ» Գիրքը

Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակին առիթով, «Հորիզոն» իր յառաջիկայ թիւերուն մէջ պիտի հրատարակէ Կարօ Սասունիի «Տաճկահայ Գաղթաշարժը Եւ Անոնց Դերը Հայաստանի Հանրապետութեան Կազմութեան Մէջ» աշխատութիւնը, որ կը ներկայացնէ Արեւմտահայաստանի հայութեան գաղթաշարժը դէպի Արեւելահայաստան՝ 1915-ի Հայոց Ցեղասպանութենէն ետք։ Սասունիի պատմական այս արխիւագրութիւնը առաջին եւ միակ անգամ հրատարակուած է 1927-ին Պոսթընի մէջ եւ կը վաւերագրէ Հայաստանի Առաջին…

Իրանի կայունութիւնը առաջնահերթութիւն է…

Իրանական վերջին զարգացումները՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանի դիտանկիւնից «ԱԼԻՔ» – Իրանում տեղի ունեցող վերջին անցուդարձերը որքան էլ յատուկ լինեն աշխարհում գոյութիւն ունեցող երկրների ներքին ճգնաժամերին, մեզ համար առանձնանում են իրենց բազամավեկտոր իրավիճակներով, որոնք իրենց մէջ ներառել են տնտեսական եւ հասարակական խնդիրներ: Այսօր, այս սիւնակում, ստեղծւած իրավիճակի շուրջ զրուցեցինք ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանի հետ,…

Հայերն իրավունք ունեն ապրել եւ արարել իրենց պատմական հողի վրա

Հազարավոր կիլոմետրեր եւ տասնյակ երկրներ բաժանող Բրազիլիայի ու Արցախի միջեւ համագործակցության, Արցախի ու Հայոց ցեղասպանության ճանաչման, Սան Պաուլոյում ապրող 25-30 000 հայերի հիմնախնդիրների եւ Բրազիլիայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի աշխատանքների մասին «Ապառաժ»-ը զրուցել է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի նախագահ, իրավաբան Գեւորգ Զատիկյանի հետ: Բրազիլիայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը ՀՅԴ Հայ Դատը…

Հուզված եմ ձեր ուժից. Նատալինին այցելեց Ծիծեռնակաբերդ

Հայաստանում է Բրազիլիայի Կանաչների կուսակցությունը ներկայացնող, Երևանի քույր-քաղաք Սան Պաուլոյի ավագանու անդամ Ջիլբերտո Տոնոս Նատալինին: Նրան ուղեկցում է Բրազիլաիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գևորգ Զատիկյանը: Տեղեկացնենք, որ Նատալինին ակտիվ գործունեություն է ծավալում Հայ Դատի աշխատանքների ուղղությամբ: Նա պաշտպանում է նաև Արցախի ինքնորոշման իրավունքը: Նատալինին հունվարի 7-ից Հայաստանում է ՀՅԴ հրավերով և կվերադառնա Բրազիլիա հունվարի 10-ին:…

2018 Հաւատքի Հայկականացման Տարի

Յ. ԲԱԳՐԱՏՈՒՆԻ ՀՅ Դաշնակցութեան գաղափարական դպրոցին մէջ, ազատութեան եւ ժողովրդավարութեան սկզբունքներէն մեկնելով սորված ենք, թէ կրօնը խղճի հարց է: Այլ խօսքով` Դաշնակցութիւնը իր աշխարհահայեացքով կրօնը կը թողու իր ընկերներու ազատ կամքին եւ ինք խտրականութիւն չի դներ Դաշնակցութեան շարքերը եկող ընկերներու միջեւ կրօնական տարբերութեան պատճառով: Ու թերեւս զարմանալի թուի, որ դաշնակցական ընկեր մը խօսի եկեղեցւոյ ու…

«Ցեղասպանագիտութեան Նոր Ուղղութիւնները Արխիւներէն Դէպի Իրաւական Դաշտ» Նիւթով Դասախօսութիւն

Մամլոյ Լսարան Թիւ 136 «Ազդակ»-ի խմբագրութեան կազմակերպած մամլոյ լսարաններու ծիրին մէջ երէկ` երկուշաբթի, 8 յունուար 2018-ին, երեկոյեան ժամը 7:00-ին, «Ազդակ»-ի «Փիւնիկ» սրահին մէջ տեղի ունեցաւ մամլոյ 136-րդ լսարանը` «Ցեղասպանագիտութեան նոր ուղղութիւնները արխիւներէն դէպի իրաւական դաշտ» նիւթով: Զեկուցաբերն էր ՀՅԴ Բիւրոյի անդամ, Քոլոմպիա համալսարանի դասախօս դոկտ. Խաչիկ Մուրատեան: Բացման խօսքով հանդէս եկաւ «Ազդակ»-ի միջազգային լուրերու խմբագիր…

Միջազգային կառույցների կողմից նկատելի է Ադրբեջանի անընդհատ խուսափելը և ձեռք բերված պայմանավորվածությունների չկատարելու փաստը

2017 թվականին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում տեղաշարժ չարձանագրելով հանդերձ պետք է նշել մեկ կարևոր փաստ. կարծես թե 2016 թվականի ապրիլից հետո կողմերը նորից եզրեր են գտել բանակցային գործընթացը շարունակելու համար: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը: Նա գտնում է, որ բանակցային գործընթացի վերաբերյալ որոշակի…