Շրջանային մամուլ

Ակնարկ. Ամերիկեան Հետեւողականութիւն Ա. (Հոլովոյթ)

Ճիշդ 6 տարի առաջ, 2011-ին ամերիկեան Քոնկրեսի արտաքին յարաբերութիւններու յանձնախումբը յուլիս 20-ին կ՛ընդունէր խիստ ձեւակերպումներ պարունակող որոշում մը` պահանջելով, որ Թուրքիան բոլոր քրիստոնէական եկեղեցիները վերադարձնէ անոնց «օրինական սեփականատէրերուն»: Քոնկրեսի յանձնախումբը համապարփակ յաւելուած ընդունած է Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարութեան Օտարերկրեայ յարաբերութիւններու լիազօրման որոշումին մէջ` կոչ ուղղելով արտաքին գործոց նախարարին, որ` «Թուրքիոյ ղեկավարներուն եւ Թուրքիոյ այլ…

Երկու Լուր, «Երկուսն Էլ Մի Բոյի…»

Լուր առաջին։ Հինգշաբթի, Օգոստոս 17ին, Հայաստանի ոստիկանութիւնը հաղորդեց, թէ յայտնաբերուած են տարի մը առաջ Երեւանի մէջ բջիջային հեռաձայնի նորոգութեան տաղաւար մը կողոպտողները։ Կողոպուտի չափը եղած է 1.5 միլիոն դրամ։ Ոստիկանութեան տեղեկատուութիւնը կ’աւելցնէ. «Նշուած գողութիւնը կատարելու կասկածանքով բերման են ենթարկուել սարիթաղցի անչափահասներ Արմանն ու Աշոտը եւ 23 ֊ ամեայ Սամուէլ Ադամեանը։ Ոստիկանութիւնում նրանք խոստովանական ցուցմունք են…

Հայապահպանությունը թերի է, եթե չի գործում ազգային-քաղաքական կազմակերպվածությամբ

Օգոստոսի 16-ին ՀՅԴ Բյուրոյի Երիտասրդական գրասենյակի նախաձեռնությամբ Ծաղկաձորում մեկնարկել է ՀՅԴ ԱՊՀ երկրների ուսանողական բանակումը: Բանակումին մասնակցում են ավելի քան 100 ուսանողներ: Մասնակիցների առջեւ օգոստոսի 17-ին «Կազմակերպվածության անհրաժեշտությունը եւ Սփյուռքի կազմակերպվածության կարեւորությունը» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ «Սփյուռքի կազմակերպվածությունն անհրաժեշտ է, որ հայը հայ մնա դրսում, եւ ավելին՝ հնարավորություն ունենա հայ…

Ադրբեջանի հասարակությունը պահանջում է Ալիևից` ընդունել պարտությունը (փաստաթուղթ)

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի հետ կապված Ադրբեջանի քաղաքական մտքում, ինչպես նաև հասարակական տրամադրություններում հետաքրքիր շեշտադրումներ են ի հայտ եկել վերջին շրջանում։ Շարունակելով մնալ ագրեսիվ հռետորաբանության և քաղաքականության շրջանակներում՝ Ադրբեջանի իշխանություններն, այնուամենայնիվ, այլևս չեն կարող չբախվել ժողովրդի կողմից անհասկացված լինելու պատին, ինչը լրացուցիչ դժվարություններ և ռիսկեր է առաջացնում Ալիևի վարչակազմի համար։ Ճիշտ է, նրանք շարունակում են…

Անյետաձգելի օրակարգը…

Սեպտեմբերի 18-20-ին կայանալիք Հայաստան-Սփիւռք 6-րդ խորհրդաժողովի հնարաւոր օրակարգի՝ «Համահայկական խորհուրդ»-ի կազմութեան մասին նախօրէին յայտարարութեամբ հանդէս է եկել ՀՀ Սփիւռքի նախարարութեան աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարեանը: Առերեւոյթ դրական ու օգտակար նոր ինստիտուտի կեանքի կոչման ֆունկցիոնալ հեռանկարի մասին քննարկումները վստահօրէն մեծ աշխուժութիւն կը հաղորդեն խորհրդաժողովի տարատեսակ նիստերում: Մինչայդ, սակայն, յուսանք, որ ժամանակին նոյն համընդհանուր մտասեւեռումներից բխած եւ 2011…

Ակնարկ. Աշխարհակարգային Իրադրութիւններ. Չինական Բեւեռի Կայացման Ընթացքը

Միացեալ Նահանգներու նախագահին անկանխատեսելիութեան եւ անոր կապուած վտանգաւորութեան մասին հարուստ վերլուծական գրականութիւն կայ միջազգային կեդրոններու հրապարակումներուն եւ յատկապէս միջազգային մամուլին մէջ: Նախորդ վարչակարգին օրով դէպի բնականոնացում ընթացող իրանաամերիկեան եւ Քուպա – Միացեալ Նահանգներ յարաբերութիւնները կտրուկ շրջադարձներ կատարած են արդէն: Տակաւի՛ն. հարաւամերիկեան տարածաշրջանին մէջ թէժ իրավիճակներ կը ստեղծուին Ուաշինկթընէն Քարաքաս սպառնական ոճի հռետորաբանութեան առաստաղի բարձրացումով: Կեդրոնական…

Օտոմանեան 121-ամեայ դասը…

1890 թւականի Սարգիս Կուկունեանի ձախորդ արշաւանքից եւ նոյն թւականի «Գում Գափուի», այնուհետեւ 1895 թ.-ին Հնչակեանների կազմակերպած «Բաբ Ալիի» խաղաղ ցոյցերից յետոյ, Հայ ազատագրական պայքարում մարտավարական փոփոխութիւնն այլեւս անհրաժեշտութիւն էր: Ազատագրական պայքարի խաղաղ ու պաշտպանողական կեցւածքները փոխարինւեցին յարձակողական-աննախադէպ քայլերով, որոնց խիզախ ու շշմեցուցիչ մեկնարկային օրինակը հանդիսացաւ 1896 թւականի օգոստոսի 14-ին Ստամբուլի (Պոլիս) Օտոմանեան բանկի գրաւումը… Խիզախութեան…

Հայկական Ուղղութիւններ` Սիրօ Կղզիին Մէջ

Յունաստանի Սիրօ կղզին պատմական որոշ ժամանակահատուածի եղած է Յունաստանի մայրաքաղաք: Կղզիի պատմական, մշակութային, հնագիտական եւ քաղաքակրթական իւրայատկութիւններուն անդրադառնալու առիթ կ՛ունենանք տակաւին: Այժմ կեդրոնանանք հայկական առումով կղզիին ներկայացուցած կարեւորութեան, որուն մանրամասնութիւններուն մասին առիթ եղած է զրուցելու «Ազդակ»-ի տնօրէնին եւ Սիրոյի քաղաքապետին միջեւ կայացած հանդիպումին ընթացքին: Յունարէնէն հայերէն եւ փոխադարձաբար թարգմանութիւնը կատարեց Զարմինէ Քիւրտօղլեանը: Սիրոյի մէջ տեղակայուած…

Դավիթ Իշխանյանը ընդունել է ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» եւ Նիդեռլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունների անդամներին

ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը նախօրեին ընդունել է ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» եւ Նիդեռլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունների անդամներին: Հանդիպման ընթացքում Դավիթ Իշխանյանն ամփոփ տեղեկություններ է ներկայացրել Արցախի քաղաքական, տնտեսական կացության վերաբերյալ, խոսել արտաքին քաղաքական դաշտում ՀՅԴ կատարած աշխատաքների եւ անելիքների մասին: Հանդիպման վերջում ծավալված երկխոսության ընթացքում երիտասարդները հետաքրքրվել են մասնավորապես սահմանային լարվածության,…

«Ազդակ»ի Խմբագրական. Սեւր 2-ը` Միջազգային Քաղաքականութեան Տրամաբանութեամբ

(Սեւրի Դաշնագիրի 97-ամեակին Առիթով) Սեւրի դաշնագիրի մասին հրապարակային վերլուծում կամ պայմանագիրին հետ կապուած իրադարձութիւններու այժմէականացման որեւէ փորձ անպայման անմիջականօրէն մեզի համար կը կապուի Ուիլսընի իրաւարար վճիռին հետ: Այստեղ կայ նախ եւ առաջ զուտ իրաւական մեկնաբանութեան հարց: Իրաւարար վճիռը ըստ միջազգային օրէնքի անբեկանելի է եւ հետեւաբար ուժի մէջ մտնելու կամ չմտնելու խնդիր չի դիմագրաւեր, այդ պատճառով…