
Իրանի նախագահի թեկնածուների մայիսի 5-ի երկրորդ հեռուստաբանավէճում խոշոր տոկոսով խնդրոյ առարկայ դարձան արտաքին քաղաքականութեան ասպարէզում Ռոհանիի կառավարութեան ուղղութիւնները ինչպէս եւ իրենց՝ առաջադրւած թեկնածուների պատկերացումները՝ նոյն ոլորտին վերաբերող հարցերի վերաբերեալ: Մինչ դրանց անդրադառնալը, յայտնենք, որ հեռուստաբանավէճի ձեւաչափը հնարաւորութիւն չի տալիս թեկնածուներին, որպէսզի նրանք տւեալ ոլորտի կապակցութեամբ հանդէս գան ծրագրային-քննական ելոյթներով, հետեւաբար բանավէճերը ընթանում են տարբեր հարցադրումների…















