
2 ապրիլին Հայաստանի Հանրապետութեան նախագահի նստավայրին մէջ կայացած Ազգային անվտանգութեան խորհուրդի նիստին նախագահը իր խօսքին մէջ կը յստակացնէր. «Ես համոզուած եմ եւ առաջարկում եմ քննարկենք, որ մենք մէկ քայլ առաջ պէտք է գնանք: Արտաքին գործերի նախարարութեանը, կարծում եմ, անհրաժեշտ է համագործակցել Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարութեան հետ եւ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնութեան պայմանագիր…















