Շրջանային մամուլ

Ընտրություններն ամբողջովին պայմանավորված չեն լավ օրենքից, բայց լավ օրենսգիրքը նվազագույն անհրաժեշտ պայմանն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը: -Հունիսի 5-ը տոն էր Ձեզ համար, տոնականության ի՞նչ տրամաչափ կարող եք նկարագրել: -Չէի ասի տոն այն իմաստով, ինչ իմաստով մեծ տոներն են լինում: Գուցե դեռ այն աստիճանի վրա չենք, որ հասարակությունը գիտակցի, թե Սահմանադրությունը իր կյանքի ու կենսագործունեության համար ինչ կարևոր նշանակություն…

Բուռն քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ

Խորհրդարանում մեկնարկած` Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի երկրորդ նիստի ժամանակ բուռն քննարկումների առարկա դարձավ «Ելք» խմբակցության առաջարկությունը` մեկ տոկոսով նվազեցնել կուսակցությունների ու դաշինքների անցողիկ շեմը, այսպիսով` կուսակցությունների դեպքում սահմանել 4%, դաշինքների դեպքում` 6%: Առաջարկը ներկայացնող Լենա Նազարյանից քննարկումը վարող` «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց` նվազեցնելով այդ շեմը, արդյո՞ք դրանով նպաստում են, որ…

Ավետիս Ահարոնյանի և Հովհաննես Թումանյանի գրական եւ ազգային գործունեության պատմությունից

Սուսաննա Հովհաննիսյան (Հայաստան) Բանասիրական գիտությունների դոկտոր 20-րդ դարի առաջին երկու տասնամյակները ավելի, քան հայ ժողովրդի պատմության ընթացքի որևէ այլ հանգրվան, խտացրեցին իրենց մեջ մեր գոյությունից ի վեր բոլոր դարերի ողբերգությունն ու օրհասը, որոնք միաժամանակ ծնեցին հայորդիների աննախադեպ քաջ, տաղանդավոր սերունդ, հայրենազրկման պահին ազգի գոյապայքարին նվիրված հայրենասերների մի ծաղկաբույլ, որի կարկառուն ներկայացուցիչներից են նաև Ավետիս Ահարոնյանը…

Բարեփոխումները պետք է լինեն համակարգային

ԱՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայանի հարցազրույցը «Ապառաժ»-ին: – Ինչպե՞ս եք գնահատում Արցախում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: – Աշխարհում եւ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները հուշում են, որ փոփոխությունների անհրաժեշտությունն օրախնդիր է, եւ Արցախը եւս չի կարող հետ մնալ այդ գործընթացներից: Հասարակական զարգացման օրինաչափ ընթացքը հուշում է, որ մենք անհրաժեշտություն ունենք նոր գործիչների եւ…

«Ապառաժ»-ի խմբագրական. Հպարտ քաղաքացի, հզոր պետություն

Ճշմարտությունը շատերի համար կարող է դառը թվալ: Եվ իրոք, պատրանքների ու երազների գրկում ապրող և պատուհանի քառակասուց աշխարհին նայող, տաք կամ զով սենյակում նստածի համար, դրսի սառնամանիքն ու արևի տապը միևնույնն է: Նա ապրում է իր կյանքով, իր համար ստեղծած «հրաշք աշխարհում», և ձգտում է համոզել մյուսներին, որ այս է ճշմարտությունն ու վերջ: Ահա նման…

Ակնարկ. Ռուսական Տարբեր Գնահատականներն Ու Նախիջեւանեան Ճակատը

Ազրպէյճանական լրատուամիջոցները մեծ ոգեւորութեամբ լուրեր տարածած էին, թէ խումբ մը ռուս փորձագէտներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ այցելած էին Լելէ Թեփէի բարձունք ու հակահայկական հարցազրոյցներ տուած էին խրամատներուն մէջ: Լելէ Թեփէ այցելողներու շարքին էին Պետական տումայի պատգամաւորներ: Եւ որովհետեւ Պետական տումայի բաղկացուցիչ պատգամաւորական խմբակցութիւններէն էին Լելէ Թեփէի այցելուներէն ոմանք, փորձենք մնալ Պետական տումայի շրջանակներուն մէջ եւ…

«Հայրենիք»ի Խմբագրական. Ամենազօրն Ու Ամենակալը

«Թուրքիան կ՛ընթանայ դէպի ժողովրդավարութիւն։ Այս նախագահական համակարգով բարձր կը մնայ մեր երկիրը, քայլ պահելով ժամանակակից քաղաքակրթութեան հետ», յայտնեց Թուրքիոյ նորընտիր, կամ աւելի ճիշդը՝ վերընտրուած նախագահ Ռեճէպ Թայիպ Էրտողանը, Յունիս 24-ին տեղի ունեցած ընտրութիւնները հազիւ աւարտած։ Թէ ինչպէ՞ս կարելի է բացատրել այս խօսքը, եւ բաղդատել սուլթանամէտ եւ անհատի վրայ կեդրոնացած գործելաձեւը ժողովրդավարութեան հետ․․․։ Այդ մէկը հաւանաբար…

Արմէն Գարոյի Կիսանդրիի Բացում

Ուաշինկթըն.- Յունիս 29-ին նախագահ Արմէն Սարգսեան մասնակցեցաւ Ուաշինկթընի մէջ Հայաստանի առաջին դեսպան Արմէն Գարոյի (Գարեգին Փաստրմաճեան) կիսանդրիի բացման արարողութեան: 1918-1920 թուականներուն Միացեալ Նահանգներու մէջ Հայաստանը ներկայացնող առաջին դեսպանին կիսանդրին տեղադրուած է Հայաստանի դեսպանատան բակը` Ա. Հանրապետութեան 100-ամեակին նուիրուած նախաձեռնութիւններու ծիրին մէջ: Աշխատանքային այցելութեամբ Ուաշինկթըն գտնուող Հայաստանի նախագահ Արմէն Սարգսեան հանդիպում ունեցաւ Ամերիկայի Հայ դատի յանձնախումբի…

Հայաստանը սոցիալական պետության ճանապարհին

«Հրայր Մարուխեան» հիմնադրամի նախաձեռնությամբ «Ազատ Լսարան» ծրագրի շրջանակներում Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Աղվերանում կազմակերպվեց «Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետության ճանապարհին» թեմայով սեմինար։ Մասնակցեցին «Ազատ Լսարան» ծրագրի երկու շրջափուլերի շրջանավարտները, ինչպես նաև մի քանի հրավիրյալներ։ Երկօրյա սեմինարի մասնակիցները քննարկեցին քաղաքական գլխավոր գաղափարախոսությունները և դրանց տնտեսական և սոցիալական բաղադրիչները։ Առանձնահատուկ ներկայացվեին սոցիալիզմի ու սոցիալ-դեմոկրատիայի էությունները, հիմքերն ու առանձնահատկությունները։…

«Ազատ լսարան» ծրագրի քաղաքական հերթական դասընթացն` Աղվերանում

«Հրայր Մարուխյան» հիմնադրամի կողմից հունիսի 30-ից հուլիսի 1-ը Աղվերանում անցկացվեց «Հայաստանի Հանրապետությունը՝ սոցիալական պետության ճանապարհին» թեմայով դասընթացը: «Ազատ լսարան» ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացի ընթացքում դասախոսություններով հանդես եկան ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Գրիգորյանը, պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ, ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Արման Եղիազարյանը, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը: Իրենց հետազոտությունները ներկայացրին նաև «Ազատ…