Շրջանային մամուլ

ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցի առանձին, առանց դաշինքի

Հայաստանի քաղաքական դաշտն ակտիվորեն պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ստեղծվում են նոր կուսակցություններ, ձևավորվում են նոր դաշինքներ։ Քաղաքական դաշտի հնաբնակներից, ի թիվս այլոց, դեռևս միայն Հայ Յեղափոխական Դաշնակցությունը դեռ չի հայտնել արտահերթ խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության մասին։ Տպավորությունն այնպիսին է, որ այս գործընթացներից ՀՅԴ-ն ամենաոգևորվածներից չէ, և Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներից դատելով՝ տպավորություն էր ստեղծվել,…

Ակնարկ. Պաքուն Պէտք Է Դուրս Գայ Իր Պատմական Կաղապարէն

Արցախեւազրպէյճանական շփման գիծին կամ Հայաստանի Հանրապետութիւն-Ազրպէյճան պետական սահմանին ուղղութիւններով Պաքուի թափանցման գործողութիւններու եւ կրակոցներու համեմատական մեղմացումը առաջին հայեացքով կրնայ կապուիլ Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պաշտօնակատարին եւ Ազրպէյճանի նախագահին միջեւ եղած խօսակցութեան եւ ապա յայտարարուած պայմանաւորուածութեան ու անոր հետեւած գործնական կապին` զինադուլի խախտումի դէպքերը կանխարգիլելու առումով: Այս գործընթացներուն առընթեր Պաքուն գերիներու փոխանակման առաջարկին կու տար հրապարակային բնոյթ`…

Հանդիպումներ Վազգենաշեն, Մյուրիշեն և Ավդուռ համայնքներում

Նոյեմբերի 8-ին մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Դավիթ Իշխանյանը հանդիպումներ է ունեցել Վազգենաշեն, Մյուրիշեն և Ավդուռ համայնքներում: Դրանց ընթացքում պատգամավորը ընտրողներին է ներկայացրել ԱՀ ԱԺ-ում «Դաշնակցություն» խմբակցության կատարած աշխատանքները օրենսդրական դաշտում, միջխորհրդարանական կապերի ամրապնդման ոլորտում, ինչպես նաև Արցախի միջազգային ճանաչման գործընթացում ՀՅԴ ծավալած աշխատանքները: Դավիթ Իշխանյանը հանդիպումը կարևորել է այն առումով, որ մոտենում է 2019 թ.…

Դեկտեմբերյան ընտրություններն ու մեծ սխալը

Որ ժողովրդային շարժման արդյունքները թելադրում էին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնել, կարծեք, ոչ ոք չէր ընդդիմանում: Բայց, հատկապես ի՞նչ նպատակով և ինչպե՞ս պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեին, այսօր էապես անտեսվել է: Այս առումով, հանրային մտայնության մեջ մնացել է միայն հնի մերժումն ու Փաշինյանի իշխանության ամրապնդումը. նոր իշխանությունը, հանուն շուտափույթ և հնարավորինս շատ ձայների ու աթոռների,…

Ինչո՞ւ չի գար յեղափոխութիւնը

Մանաւանդ հայրենիքէն ներս, կան որոշ քաղաքական գործիչներ, մամլոյ պատասխանատուներ, հրապարակագիրներ եւ մտաւորականներ, որոնցմէ կը խուսափի Հայ Յեղափոխական Դաշնակցութեան խօսքը, գործը եւ էութիւնը ճիշդ ներկայացնելու եւ արդար դատելու ըմբռնողութիւնը։ Այս կացութիւնը մասամբ կարելի է բացատրել իբրեւ արդիւնք այն հակադաշնակցական մոլուցքին, որ շղթայազերծեցին ու տակաւին կը շարունակեն՝ պոլշեւիկեան եւ նէօ-պոլշեւիկեանն շրջանակները։ Զուգահեռաբար, գոյութիւն ունին մակերեսայնութեամբ կամ օրուան…

Կուսակցությունները եթե չհասցնեն գրանցվել, կարող են այլ ձևաչափով մասնակցել

«Փաստ» օրաթերթը գրում է. Օրերս «Փաստն» անդրադարձել էր այն խնդրին, որ այս պահի դրությամբ համագումարի ժամանակ նոր կուսակցություն ձևավորելու մասին հայտարարած կուսակցություններից ոչ մեկը դեռ չի հասցրել օրենքով սահմանված կարգով գրանցվել: Ու եթե մինչև նոյեմբերի կեսերը չհասցնեն գործընթացն ավարտին հասցնել, ապա չի բացառվում, որ նորաստեղծ կուսակցությունները չմասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե…

Հայ Դատի Աջակցութիւնը Վայելող Քոնկրեսի Թեկնածուներուն 92 Տոկոսը՝ Յաղթական

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՈՒ ՏԱՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՅ ԱՆԴԱՄԸ ԸՆՏՐՈՒԵՑԱՒ ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Միացեալ Նահանգներու տարածքին 6 Նոեյմբերին տեղի ունեցած Քոնկրեսի ընտրութիւններու նախնական արդիւնքներուն համաձայն՝ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբին զօրակցութիւնը վայելող հայամէտ թեկնածուներուն մօտաւորապէս 92 տոկոսը կամ առաւել քան 165 քոնկրեսականներ կրցան յաղթանակներ արձանագրել։ Ներկայացուցիչներու տան անդամ ընտրուեցան կամ վերընտրուեցան երեք հայ օրէնսդիրներ, երբ Նիւ Եորքէն Էնթընի Պրինտիսի եկած է միանալու…

Պատժամիջոցներ, Իրան, ԱՄՆ. անորոշ ելքով մեծ պարտիայի մեկնարկը տրված է

Նոյեմբերի 5-ին Թեհրանում վաղուց էին սպասում: Դեռեւս գարնան սկզբին Իրանի իշխանությունների համար հստակ էր, որ Միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալու մասին նախագահ Թրամփի որոշմանը հետեւելու է հակաիրանական պատժամիջոցների նոր փուլ, որին անհրաժեշտ է նախապատրաստվել: Այնպես որ` նոյեմբերի 5-ն անակնկալի չբերեց ոչ երկրի իշխանություւններին, ոչ էլ հասարակությանը: Այս հանգամանքը հիմնականում պայմանավորված էր կառավարության նախաձեռնած որոշակի…

Հաղորդագրութիւն

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը լիբանանեան լրատուամիջոցներուն յղեց հետեւեալ հաղորդագրութիւնը. Կարգ մը լրատուամիջոցներ երկուշաբթի, 5 նոյեմբերին հրապարակեցին Ազրպէյճանի արտաքին գործոց նախարար Էլմար Մամետեարովի այն յայտարարութիւնը, թէ «ազրպէյճանական տարածքներու հայկական բռնագրաւումն ու բնակչութեան տեղահանումը մեզ կը մօտեցնէ պաղեստինցի ժողովուրդին` կրած տառապանքին տարողութեան»` աւելցնելով. «Ազրպէյճանցի ժողովուրդը դժուարագոյն պահերուն կը կանգնի պաղեստինցի ժողովուրդի կողքին: Մենք կը հասկնանք ձեր…

Քաղաքականություն՝ առանց քաղաքական համակարգերի կամ ճամբարափոխության մարտնչող ուրվականը

Պետության քաղաքական համակարգի ու քաղաքական մշակույթի ձևավորումը տևական գործընթաց է, որն ուղեկցվում է աստիճանական զարգացումներով ու փոխակերպումներով. մանավանդ նորանկախ պետությունների պարագայում, երբ, սովորաբար, ի դեմս կուսակցությունների, քաղաքական դաշտի դերակատարների մեծ մասը ինստիտուցիոնալ պատմություն չունեն։ Այս պարագայում, կարևոր խնդիրը թեկուզ դանդաղ, բայց որոշակի դինամիկա ունեցող զարգացման շարունակականության ապահովումն է, և նաև, դաշտում արդեն գոյություն ունեցող ինստիտուցոնալացված…