Պատմութիւն

Նրանք ընկան հանուն Արցախի

Ո±րն է հայկական զինուժում կատարվող նման դեպքերի պատճառը: Որպխես այս հարցի պատասխան հաճախ հնչում է. բանակը հասարակության հայելին է: Ու որքան էլ տարբեր ամբիոններից խոսվի ռազմահայրենասիրության մասին, մեր առօրյա կյանքում նույն այդ ռազմահայրենասիրության հիմքի, մեր բանակի առաջին մարտիկների մասին հիշատակումները բացակայում են: Նրանք բացակայում են դպրոցում, մանկապարտեզում, հեռուստաէկրանին: Այսօր Հայաստանի միանգամից չորս օջախներում հիշատակել են…

Սաթենիկ Արղութեան (Մատինեան, 1874-1930). Հայկական Յեղափոխութեան Աներեր Ծաղիկը

Դեկտեմբեր 12ին, կը լրանայ մահուան տարելիցը հայ կնոջ բացառիկ կերպարի մը՝ Սաթենիկ Արղութեանի, որ իր առանձնայատուկ դրոշմը դրաւ 19րդ դարավերջին թափ առած հայ ժողովուրդի ազգային-ազատագրական շարժումին վրայ: Հայ Յեղափոխականների Դաշնակցութեան ծնունդը նախապատրաստած երիտասարդ հայորդիներու թիֆլիսեան «Երիտասարդ Հայաստան» խմբակի ամէնէն աշխոյժ անդամներէն էր Սաթենիկ Մատինեան: Ընդհանրապէս Մատինեան ընտանիքը – իր բոլոր անդամներով՝ մայրով ու երեք զաւակներով…

Մօրուք Կարօ (Աւոյեան Կարապետ, 1875-1949). Սասնոյ լեռներուն «Վէրքերով լի ջան ֆետային»

Այսօր՝ Դեկտեմբեր 6ին, կ’ոգեկոչենք մահուան տարելիցը Մօրուք Կարոյի, որ «Անկեղծ զինուոր»ի իր արժանաւոր տեղը ունի հայոց պատմութեան նոր ժամանակաշրջանը լուսաւորող Սասնոյ դաշնակցական ֆետայիներու անզուգական Սերունդին մէջ։ Աւազանի անունով Կարապետ Աւոյեան՝ Մօրուք Կարօ ներկայացուցչական դէմք մը եղաւ փաղանգին մէջ սասունցի այն երիտասարդ հայորդիներուն, որոնք 1890ականներու առաջին տարիներէն իսկ զէնք ու փամփուշտ ձեռք ձգեցին եւ բարձրացան մեր…

Արշավիր Շիրակյան. հայ վրիժառու բազուկը…

Հայոց «Նեմեսիսի» ականավոր գործիչներից է Արշավիր Շիրակյանը: Ապագա վրիժառուն ծնվել է 1900 թ. Կոստանդնուպոլսում: Նրա կյանքի մասին շատ հետաքրքիր մանրամասներ են հայտնի` շնորհիվ իր հրատարակած ինքնակենսագրական «Կտակն էր նահատակներուն» վեպի: Դեռ պատանության տարիներին Արշավիրն անդամագրվեց հայ ազատագրական պայքարի առաջամարտիկը համարվող Հայ Յեղափոխական Դաշնակցությանը: Դաշնակցությունը լավ դպրոց և դարբնոց եղավ հերոսի համար: Դաշնակցական էր Արշավիրի ողջ…

Ռուբեն Տէր Մինասեան (1882-1951թթ.) – Նշանաւոր յեղափոխականն ու պետական գործիչը

Հայ ազատամարտի պատմութեան մէջ իր ուրոյն տեղը ունի Ռուբէնը` Ռուբէն Տէր Մինասեան կամ Ռուբէն փաշան: Հերոսութիւններով ու բազմաչարչար մաքառումներով լեցուն է այս հայորդիին կեանքը: Ռուբէն այն անհատներէն էր, որուն համար հայրենիքի ազատութիւնը եւ բարօրութիւնը գերագոյն նպատակ էր: Ան հայ յեղափոխական այն սերունդէն էր, որ մաքառեցաւ Արեւմտեան Հայաստանի ազատութեան համար եւ մասնակից դարձաւ Հայաստանի Ա. Հանրապետութեան…

Կուկունյանի արշաւանքը աքսորը, տառապալից կեանքը մեծագոյն քարոզչութիւնը կազմեցին յեղափոխութեան ժողովրդականացումին համար

Դաշնակցութեան հիմնադրութեան նախօրեակին արդէն կազմուած էին հայրենասիրական խմբակներ: Թրքահայաստանի փրկութեան երազը վարակած էր երիտասարդութիւնը: Կովկասի մէջ այս տրամադրութեան առաջին ցուցական արտայատութիւնը կազմեց Կուկունեանի արշաւանքը: Սարգիս Կուկունեան ծնած է 1866-ին Նուխի գաւառի՝ Նիժ գիւղը, չքաւոր ուտիացի ընտանիքէ (Նիժ եւ Վարտաշէն գիւղերը Աղուանից Աշխարհի մնացորդներն են, գիւղացիները կը խօսին առանձին լեզու մը, զոր կը կոչեն ուտիերէն): Գիւղի…

Պետականութեան կերտիչի եւ անձնուէր յեղափոխականի դաշնակցական միաձուլումը. Խաչատուր Կարճիկեան (1882-1918)

Նոյեմբերի այս օրերուն, 1918 թուականին, նորանկախ Հայաստանի Հանրապետութեան մայրաքաղաք Երեւանը ծանր ցնցումի եւ խոր սուգի մէջ էր։ Նոյեմբերի 14ին (Հ.Հ. նորայայտ տուեալներով՝ ամսու 11ին), եղբայրասպան փամփուշտի զոհ գնաց վարչապետ Ալ. Խատիսեանի կառավարութեան գլխաւոր դէմքերէն՝ Աշխատանքի եւ Հանրային Խնամատարութեան նախարար Խաչատուր Կարճիկեանը։ Նորաստեղծ Հայաստանի Հանրապետութեան երկրորդ՝ Ալ. Խատիսեանի համախմբական (կոալիսիոն) կառավարութեան ժամանակ էր։ Խնամատարութեան նախարարի իր…

Վրիժառու բազուկը՝ Միսաք Թոռլաքյան

20-րդ դարի սկզբում Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան Թուրքիայի մյուս հայաշատ վայրերում հայ ազգաբնակչության նկատմամբ կիրառված ոճրագործությունը վարակիչ եղավ նաեւ Ադրբեջանի իրենց ցեղակիցների համար: Նրանք կազմակերպեցին Բաքվի, Շուշիի եւ այլ վայրերի հայ ազգաբնակչության կոտորածներ: «Մուսավաթ» կուսակցության պարագլուխները չէին էլ թաքցնում իրենց հրեշավոր նպատակները, ինչպես արել էին իթթիհատականները` կազմակերպելով հայերի ցեղասպանություն: Եվ ահա, հայկական ցեղասպանությունները կազմակերպող եւ…

Մարտիրոս (Բաշգյառնեցի) Աբրահամյան (1886-1957) – ազգային-ազատագրական շարժման գործիչ

Մարտիրոս (Բաշգյառնեցի)Աբրահամյան. Ծնվել է 1886թ., գ. Բաշգյառնի (այժմ` Գառնի` ՀՀ Կոտայքի մարզում): ՀՅԴ կուսակցության անդամ: Կրթությունը ստացել է ծննդավայրում: 1904-ին մտել է Գայլ Վահանի (Մինաս Տոլպաշյան) «Մասիս» ֆիդայական խմբի մեջ: 1905-06-ի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ եղել ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար, գործել Կոտայքում, ապա Դրոյի հրամանատարությամբ մասնակցել Սիսիանի և Գողթենի պաշտպանությանը: 1908-ին անցել է Պարսկաստան, մասնակցել Իրանի հեղափոխությանը:…

Սիմոն Զաւարեան (1866-1913). Հայ յեղափոխական շարժման «Աշխարհիկ Սուրբ»ը

Հոկտեմբեր 27ի օրը, 100 տարի առաջ, Պոլսոյ մէջ, դէպի Հ.Յ.Դ. պաշտօնաթերթ «Ազատամարտ»ի խմբագրատուն ամէնօրեայ իր քալելու ընթացքին, 47 տարեկանին սրտէն կաթուածահար ինկաւ Սիմոն Զաւարեան։ Այդպէս յանկարծամահ՝ հայոց աշխարհէն մարմնապէս հեռացաւ հայ ժողովուրդի եզակի դէմքերէն մէկը, որ իր կեանքով ու գործով, անհատականութեամբ ու գաղափարական աշխարհով՝ նուաճեց հայոց գալիք սերունդներուն ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՈՒԹԵԱՆ ներշնչման աղբիւր մնալու եւ առաջնորդող օրինակ…