Դարաններ

Բիզնեսի ավտոմատացումը կհանգեցնի՞ գործազրկության աճին․ մեկնաբանում է նախարարը

Հուլիսի 14-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց բիզնեսի ավտոմատացման ցուցահանդեսը: Այն նախատեսված է բիզնես գործունեություն ծավալող մարդկանց համար, ովքեր ցանկանում են արագացնել ու հեշտացնել իրենց բիզնեսի կառավարումը և մեծացնել արդյունավետությունն ու վերահսկելիությունը: Ցուցահանդեսը կազմակերպվել է բիզնեսի ավտոմատացման համակարգերի ստեղծմամբ և ներդրմամբ զբաղվող «Մակիչյան Քընսալթինգ» ընկերության, Գործարարության աջակցության գրասենյակի ու «ԱԳԲԱ Լիզինի» կողմից։ Էքսպոյին ներկա էր Տնտեսական…

Արամ Մանուկյանի արձանի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 17-ին

Հուլիսի 17-ին, ժամը 18-ին Երեւանի Հանրապետության հրապարակին հարող հատվածում, Արամի եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկում կայանալու է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, Վանի ինքնապաշտպանության ղեկավար, քաղաքական ու ռազմական գործիչ Արամ Մանուկյանի հուշարձանի բացումը: Պետական-պաշտոնական արարողությանը հետեւելու է մշակութային ծրագիր:

Իրավական նորմերին համապատասխան ցանկացած բացահայտում մենք ողջունում ենք

Կենսաթոշակային համակարգի, արտահերթ ընտրությունների եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ: -Պարո՛ն Ռուստամյան, ՀՅԴ-ն զեկույց էր պատրաստել կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրների վերաբերյալ: Ինչո՞ւ նախկինում դա չէր արվում: -Մենք դրա մասին միշտ էլ բարձրաձայնել ենք: Այս անգամ պարզապես գրավոր ներկայացվում է ամբողջ պատմությունը, որը,…

Կոչ կանեի, որ որևէ մեկը չփորձեր` սեփականացնել ճշմարտությունը և պարտադրեր իր տեսակետը

Ցանկացած քննարկում ի վերջո կարևոր է, որովհետև մտքերի ազատ փոխանակում է տեղի ունենում, մանավանդ այնպիսի կարևոր հարցում ինչպիսին Ընտրական օրենսգիրքն է. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ռուստամյանն ասաց, որ բոլոր հեղինակավոր կառույցները` այդ թվում Եվրոպայի խորհուրդը, պահանջում են, որ փոփոխությունները կատարենք համախոհությամբ: Ըստ դաշնակցականի` դրան չձգտել չի կարելի: «Մեր նպատակն…

Բակո Սահակյանը հանդիպել է ՀՅԴ Արցախի կառույցի մի խումբ ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին սկսել է քաղաքական, հասարակական, կրթության, մշակույթի, առողջապահության, արտադրական ենթակառուցվածքների, գյուղատնտեսության եւ այլ ոլորտների ներկայացուցիչների հետ ներքաղաքական եւ արտաքին հարցերի շուրջ հանդիպումների շարք: Նույն օրը երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության մի խումբ ներկայացուցիչների հետ՝ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ:

Քաղաքական մարմինները կորոշեն ինչպես մասնակցել ընտրություններին

«Քաղաքական այս իրավիճակում ով ասես ինչ «փայլուն» գաղափար ու առաջարկ ասես կարող է ներկայացնել․ երբ որ կլինի առաջարկների ընդհանուր մուտքագրում, ապա այդ դեպքում միայն ընտրությունները կազմակերպող քաղաքական մարմիններն որոշում կկայացնեն՝ ինչպես մասնակցել ընտրություններին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց ՀՅԴ Բյուրոյի ադամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը՝ անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության նախկին առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը։…

Եթե մեր դիմադրության բերդը չգրավեն ներսից, անկարելի է, որ այն գրավվի դրսից

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 7-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին: Քննարկվել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր։ Հանդիպումից հետո ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը լրագրողներին մասնավորապես ասաց. «Ղարաբաղը երբեք այսքան զգայուն,…

ԱՀ նախագահը ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 7-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին։ Քննարկվել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր։ Երկրի ղեկավարը պահանջված է համարել նման քննարկումները, որոնք դարձել են ավանդական։ Հանդիպմանը մասնակցում էր…

Ընտրություններն ամբողջովին պայմանավորված չեն լավ օրենքից, բայց լավ օրենսգիրքը նվազագույն անհրաժեշտ պայմանն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը: -Հունիսի 5-ը տոն էր Ձեզ համար, տոնականության ի՞նչ տրամաչափ կարող եք նկարագրել: -Չէի ասի տոն այն իմաստով, ինչ իմաստով մեծ տոներն են լինում: Գուցե դեռ այն աստիճանի վրա չենք, որ հասարակությունը գիտակցի, թե Սահմանադրությունը իր կյանքի ու կենսագործունեության համար ինչ կարևոր նշանակություն…