
Հուլիսի 14-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց բիզնեսի ավտոմատացման ցուցահանդեսը: Այն նախատեսված է բիզնես գործունեություն ծավալող մարդկանց համար, ովքեր ցանկանում են արագացնել ու հեշտացնել իրենց բիզնեսի կառավարումը և մեծացնել արդյունավետությունն ու վերահսկելիությունը: Ցուցահանդեսը կազմակերպվել է բիզնեսի ավտոմատացման համակարգերի ստեղծմամբ և ներդրմամբ զբաղվող «Մակիչյան Քընսալթինգ» ընկերության, Գործարարության աջակցության գրասենյակի ու «ԱԳԲԱ Լիզինի» կողմից։ Էքսպոյին ներկա էր Տնտեսական…















