Տեսադարան

a1+-ի «Հետգրություն» հաղորդաշարի հյուրն է Վահան Հովհաննիսյանը

Ա1+-ի ինտերնետային հեռարձակմամբ «Հետգրություն» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Հարցազրույցը վարում է հաղորդաշարի հեղինակ, «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը:

Նեմեսիս գործողութիւն

ՀՀ Հանրային հեռուստատեսութեան՝ Հ1-ի «Ինչու է աղմկում անցյալը» վաւերագրական կինոների շարքից՝ «Նեմեսիս»ը (բացթողումներով եւ յաւելումներով հանդերձ)։ Ներկայացվել է Նարեկ Դուրյանի «Նեմեսիս օպերացիա»ն

Արշաւիր Շիրակեան

Հայ ժողովուրդի ազգային հերոսներու փաղանգին մէջ իր առանձնայատուկ տեղը ունի Արշաւիր Շիրակեան, որուն մահուան 39րդ տարելիցը կ՛ոգեկոչենք Ապրիլ 12ին: Արշաւիր Շիրակեանի անունը անքակտելիօրէն կապուած է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան որոշումով կեանքի կոչուած «Նեմեսիս» ծրագրին հետ, որ մեր ժամանակներու հայոց ազգային յիշողութեան գլխաւոր անկիւնաքարերէն մէկը հանդիսացաւ: 1919ին, նորանկախ Հայաստանի Հանրապետութեան մայրաքաղաք Երեւանի մէջ գումարուած ՀՅԴ 9րդ Ընդհանուր…

Սարգիս Զէյթլեան (1930-1985). Հայ քաղաքական մտքի պետական հասունացման դրօշակիրը

Մարտ 28ի չարաբաստիկ այդ թուականէն ասդին թէեւ անցած են երկար տարիներ, որոնց ընթացքին ամբողջ աշխարհակարգ մը փոխուեցաւ, այսուհանդերձ՝ մեր սերունդներու յիշողութեան մէջ դեռ չէ սպիացած գաղափարական այն խոցը, որ առաջացաւ Սարգիս Զէյթլեանի առեւանգման, անհետացման ու սպանութեան անարգ ոճիրով։ Երկար տարիներ անցած են ա՛յս օրէն՝ 28 Մարտ 1985էն ի վեր, երբ Լիբանանի քաղաքացիական պատերազմի թոհուբոհին մէջ,…

Հրանտ Մարգարյան. ՀՅԴ-ն կամավորներ կհավաքագրի արդար ընտրությունների անցկացման համար

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ) իշխանություններին ազատ ընտրություններ պարտադրելու նպատակով կամավորներ է հավաքագրում: Այս մասին Հայաստանի քաղաքագետների միությունում երկուշաբթի հրավիրած քննարկման ժամանակ հայտարարեց Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նրա համոզմամբ` հայ ժողովրդի մեջ կա այն 2 հազարը կամ 10 հազարը, ովքեր անշահախնդրորեն կուզենան, որ «առաջիկա ընտրությունները իրական լինեն»: «Այդ 10 հազար մարդը պետք է պարտադրի արդար…