Տեսադարան

Սիմոն Աչիկգէօզեան(ԴԵԴ-DAD, 1939-1991) Արցախեան հերոսը եւ Դաշնակցական դրօշակիրը

dedՓետ­րո­ւար 6ի օ­րը հայ ժո­ղո­վուր­դը կը նշէ ծնուն­դը Ար­ցա­խեան Ա­զա­տա­մար­տի անձ­նո­ւէր հե­րոս­նե­րէն ­Սի­մոն Ա­շիկ­գէօ­զեա­նի, որ հա­յոց նո­րա­գոյն պատ­մու­թեան մէջ իր ան­մո­ռա­նա­լի տե­ղը գրա­ւեց իբ­րեւ ­Մար­տու­նա­շէ­նի ինք­նա­պաշտ­պա­նու­թեան ան­զու­գա­կան հրա­մա­նա­տա­րը։

Սի­մոն Ա­շիկ­գէօ­զեա­նի ա­նու­նը, միա­ժա­մա­նակ, անջն­ջե­լիօ­րէն կա­պո­ւած է Հ.Յ.Դ. հա­յաս­տա­նեան կազ­մա­կեր­պու­թեան հիմ­նու­մին եւ կա­յաց­ման հետ։ ­Գա­ղա­փա­րա­պաշտ իր վար­քով, ան­բա­սիր նկա­րագ­րով եւ մար­տա­կան խի­զա­խու­թեամբ՝ այ­լա­պէս գի­տա­կան աշ­խա­տան­քի վաս­տա­կա­ւոր այս գոր­ծի­չը հան­դի­սա­ցաւ յա­ռա­ջա­պահ դրօ­շա­կիր­նե­րէն մէ­կը ­Դաշ­նակ­ցու­թեան հայ­րե­նա­կան վե­րըն­ձիւղ­ման ու ճա­ռա­գայ­թու­մին։

Ա­ւա­զա­նի ա­նու­նով Ա­չիկ­գէօ­զեան ­Սի­մոն ­Յով­հան­նէ­սի՝ ան ծնած է 1939ի ­Փետ­րո­ւար 6ին, ­Ռու­մա­նիոյ ­Գա­լաց քա­ղա­քը։ Ա­շիկ­գէօ­զեան­նե­րու տոհ­մա­կան բնօր­րա­նը ե­ղած է Ա­րեւմ­տեան ­Հա­յաս­տա­նը: ­Հայ­րը՝ Յով­հան­նէ­սը, ­Մեծ Ե­ղեռ­նէն հրաշ­քով փրկո­ւած է, ­Ռու­մա­նիա պան­դուխտ գտնո­ւե­լու բե­րու­մով։ Ա­շըկ­գէօ­զեան­նե­րու 86 հո­գի­նոց գեր­դաս­տա­նէն 78ը զո­հո­ւած են ­Տէր-­Զօ­րի ա­նա­պա­տին մէջ։ 1946ի հայ­րե­նա­դար­ձու­թեան օ­րե­րուն, ­Յով­հան­նէս Ա­շիկ­գէօ­զեա­նի ըն­տա­նիքն ալ ­Ռու­մա­նիա­յէն ներ­գաղ­թած է ­Խորհր­դա­յին ­Հա­յաս­տան։

Սի­մոն նախ­նա­կան իր ու­սու­մը ստա­ցած է Ե­րե­ւա­նի թիւ 24 միջ­նա­կարգ դպրո­ցին մէջ։ 1955ին ըն­դու­նո­ւած է Ե­րե­ւա­նի ­Պե­տա­կան ­Հա­մալ­սա­րա­նի Երկ­րա­բա­նա­կան ­Ֆա­կուլ­տե­տը, որ­մէ շրջա­նա­ւարտ ե­ղած է 1960ին՝ ին­ժե­ներ-երկ­րա­բա­նի ո­րա­կա­ւոր­մամբ։ Ս. Ա­չիկ­գէօ­զեան 1970 թո­ւին ­Մոս­կո­ւա­յի մէջ պաշտ­պա­նած է իր թեկ­նա­ծո­ւա­կան ա­տե­նա­խօ­սու­թիւ­նը։ 1984ին ար­ժա­նա­ցած է ա­ւագ գի­տաշ­խա­տո­ղի կո­չու­մին։

1960էն 1991, ա­ւե­լի քան 30 տա­րի, ­Սի­մոն Ա­շիկ­գէօ­զեան աշ­խա­տած է Հ.Խ.Ս.Հ. Գ.Ա. Երկ­րա­բա­նա­կան ­Գի­տու­թիւն­նե­րի Ինս­տի­տու­տին մէջ, հե­ղի­նա­կած է 70է ա­ւե­լի գի­տա­կան աշ­խա­տու­թիւն­ներ, զբա­ղած է թարգ­մա­նու­թիւն­նե­րով։ ­Շուրջ 11 տա­րի դա­սա­խօ­սի պաշ­տօն կա­տա­րած է Ե­րե­ւա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նին մէջ։ Զ­բա­ղած է ­Հա­յաս­տա­նի գու­նա­ւոր եւ ազ­նիւ մե­տաղ­նե­րու հան­քա­վայ­րե­րու հե­ռան­կա­րա­յին ու­սում­նա­սի­րու­թեամբ։

1988 թո­ւա­կա­նի Ս­պի­տա­կի երկ­րա­շար­ժէն յե­տոյ, ան Ա­ղէ­տի ­Գօ­տիին մէջ ղե­կա­վա­րած է երկ­րա­շար­ժա­բան­նե­րի մի­ջազ­գա­յին ջո­կա­տը։ ­Գի­տու­թեան ան­խոնջ մշակ ըլ­լա­լու կող­քին՝ ­Սի­մոն Ա­շիկ­գէօ­զեան զբա­ղած է ա­րո­ւես­տով եւ մար­զան­քով։ Եր­կար տա­րի­ներ եր­գած է «­Նա­րեկ» ա­րա­կան երգ­չա­խում­բին մէջ՝ ­Խոր ­Վի­րա­պի վան­քը։

1988ի Ար­ցա­խեան ­Շարժ­ման սկզբնա­կան փու­լին իսկ, գի­տա­կան իր աշ­խա­տան­քը մէկ­դի ձգած՝ Ս. Ա­շիկ­գէօ­զեան ամ­բող­ջա­պէս նո­ւի­րո­ւած է ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի վե­րած­նուն­դին։ «­Դէ­պի Եր­կիր» վե­րա­դար­ձող Հ.Յ.­Դաշ­նակ­ցու­թեան ան­դա­մագ­րո­ւած ա­ռա­ջին ուխ­տեալ­նե­րէն ե­ղած է։ ­Գոր­ծօն մաս­նակ­ցու­թիւն ու­նե­ցած է 1990ի ­Նո­յեմ­բե­րին Հ.Յ.Դ. ­Հա­յաս­տա­նի անդ­րա­նիկ՝ հիմ­նա­դիր Շր­ջա­նա­յին ­Ժո­ղո­վի նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­նե­րուն մէջ։ Իր գա­ղա­փա­րա­պաշ­տու­թեամբ եւ բա­րո­յա­կա­նու­թեամբ վճռո­րոշ դեր ու­նե­ցած է հայ­րե­նի ե­րի­տա­սարդ-ու­սա­նող սե­րուն­դը ­Դաշ­նակ­ցու­թեան կա­պե­լու եւ դէ­պի Ար­ցա­խեան Ա­զա­տա­մարտ մղե­լու պատ­մա­կերտ գոր­ծին մէջ։

1989 թո­ւա­կա­նի Հ.Հ.Շ. ա­ռա­ջին հա­մա­գու­մա­րին, Ս. Ա­չիկ­գէօ­զեան ընտ­րո­ւած է Հ.Հ.Շ. ար­տա­քին յա­րա­բե­րու­թեանց յանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ։ 1990ին ընտ­րո­ւած է Ե­րե­ւա­նի ­Քա­ղա­քա­պե­տա­կան ­Խոր­հուր­դի պատ­գա­մա­ւոր, մաս­նակ­ցած է Խ.­Հա­յաս­տա­նի ­Գե­րա­գոյն ­Խոր­հուր­դի աշ­խա­տանք­նե­րունն՝ կեն­սո­լոր­տի պաշտ­պա­նու­թեան յանձ­նա­ժո­ղո­վի կազ­մէն ներս։

1989ին ­Սի­մոն Աիկ­գէօ­զեան ան­դա­մագ­րո­ւած է հան­րա­ծա­նօթ «Ա­րա­բօ» կա­մա­ւո­րա­կան ջո­կա­տին եւ մաս­նակ­ցած է Ե­ղէգ­նա­ձո­րի շրջա­նի Գ­նի­շիկ, Ե­րասխ, Ա­րե­նի, ­Խա­չիկ, ա­պա ­Նո­յեմ­բե­րեա­նի մէջ՝ Ոս­կե­պար եւ սահ­մա­նա­մերձ այլ գիւ­ղե­րու ինք­նա­պաշտ­պա­նա­կան մար­տե­րուն։ Այ­նու­հե­տեւ մեկ­նած է Ար­ցախ (­Շա­հու­մեա­նի շրջան), ուր 1991ի Ապ­րիլ 19էն սկսեալ ստանձ­նած է ­Մար­տու­նա­շէ­նի «Ա­րա­բօ» ջո­կա­տի հրա­մա­նա­տա­րու­թիւ­նը։

Ս. Ա­չիկ­գէօ­զեան զո­հո­ւած է 1991ի Ապ­րի­լի 30ին՝ ­Մար­տու­նա­շէ­նի ինք­նա­պաշտ­պա­նու­թեան ժա­մա­նակ, Խ.Ս.Հ.Մ. ներ­քին գոր­ծե­րու նա­խա­րա­րու­թեան ու­ժե­րու ա­ջակ­ցու­թեամբ ատր­պէյ­ճա­նա­կան յա­տուկ նշա­նա­կու­թեան զի­նեալ ջո­կատ­նե­րու (ՕՄՕՆ) կող­մէ ի­րա­գոր­ծո­ւող Ար­ցա­խը հա­յա­թա­փե­լու «Օ­ղակ» գոր­ծո­ղու­թիւ­նը կան­խե­լու կռո­ւին։

Վ­կա­նե­րը կը շեշ­տեն, թէ ­Մար­տու­նա­շէ­նի մէջ մղո­ւած պայ­քա­րը ճա­կա­տագ­րա­կան ե­ղաւ հե­րո­սին հա­մար: Ան­հա­ւա­սար եւ խե­լա­գա­րու­թեան հա­սած կռի­ւը, մար­տա­կան ըն­կեր­նե­րին սպառ­նա­ցող մա­հա­բեր ի­րա­վի­ճա­կը ստի­պած են հրա­մա­նա­տա­րին, որ­պէս­զի ծայ­րա­յեղ քայ­լե­րու դի­մէ: ­Մար­տու­նա­շէ­նի ժո­ղո­վուր­դին կազ­մա­կեր­պո­ւած նա­հան­ջը ի­րա­կա­նաց­նող իր ջո­կա­տի ըն­կեր­նե­րուն ուղ­ղած ի­րենց նա­հան­ջին միա­նա­լու բա­զում խնդրանք­նե­րուն՝ ­Սի­մոն Ա­շիկ­գէօ­զեան կտրա­կա­նա­պէս մեր­ժու­մով պա­տաս­խա­նած է։ Իր հա­րա­զատ կու­սակ­ցու­թեան՝ Հ.Յ.­Դաշ­նակ­ցու­թեան գրե­թէ քայ­լեր­գը դար­ձած «­Մենք ան­կեղծ զի­նո­ւոր ենք» եր­գե­լով՝ նա­հա­տա­կո­ւած է գիտ­նա­կան ­Սի­մոն Ա­չիկ­գէօ­զեան։ ­Տես­նե­լով ի­րա­վի­ճա­կը՝ ­Դեդ իր վրայ է վեր­ցու­ցած թշնա­միին կրա­կը դի­մագ­րա­ւե­լու կռո­ւին ամ­բողջ ծան­րու­թիւ­նը, որ­պէս­զի գիւ­ղի խա­ղաղ բնակ­չու­թեան անվ­տանգ նա­հանջն ա­պա­հո­վէ։ ­Սի­մոն Աչիկ­գէօ­զեա­նի ա­ճիւ­նը ամ­փո­փո­ւած է Ե­րե­ւա­նի ­Քա­նա­քեռ-­Զէյ­թուն վար­չա­կան տա­րած­քի գե­րեզմ­նա­տան մէջ։

Հ.Հ. նա­խա­գա­հի 1996 թո­ւա­կա­նի ­Սեպ­տեմ­բեր 20ի ՆՀ-640 հրա­մա­նագ­րով՝ Ս. Ա­չիկ­գէօ­զեան յետ-մա­հու պար­գե­ւատ­րո­ւած է «­Մար­տա­կան ­Խաչ» Ա. կարգ աս­տի­ճա­նի շքան­շա­նով։

Ա­մուս­նա­ցած էր, ու­նի եր­կու զա­ւակ։

2011ի Ապ­րիլ 29ին Ե.Պ.Հ. Աշ­խար­հագ­րու­թեան եւ Երկ­րա­բա­նու­թեան ­Ֆա­կուլ­տե­տի ­Մի­նե­րա­լո­գիա­յի եւ ­Պետ­րոգ­րա­ֆիա­յի ­Կա­բի­նե­տը ա­նո­ւա­նա­կո­չո­ւած է ­Սի­մոն Ա­չիկ­գէօ­զեա­նի ա­նու­նով։

Սի­մոն Ա­չիկ­գէօ­զեա­նին ­Դեդ (Dad) կը կո­չէին իր ըն­կեր-զի­նո­ւոր­նե­րը, ո­րով­հե­տեւ ջո­կա­տին ա­մե­նա­տա­րեցն էր, բո­լո­րին հա­մար հե­ղի­նա­կու­թիւն էր, ա­նոր խօս­քը վի­ճե­լի չէր։ Իսկ ­Դե­դի զո­հո­ւե­լէն յե­տոյ, ինչ­պէս որ վկա­յու­թիւն­նե­րը կը նշեն, մին­չեւ մէկ շա­բաթ ատր­պէյ­ճան­ցի­նե­րը ի­րենց վա­խէն չեն հա­մար­ձա­կած ­Մար­տու­նա­շէն մտնել… ­Սի­մո­նի մար­տա­կան ըն­կեր­նե­րը ի­րենց ղե­կա­վա­րին մա­սին շատ բան ու­նին պատ­մե­լու, բայց կը ցան­կա­նան, որ յի­շո­ղու­թիւն­նե­րը եր­կար ապ­րին՝ նոյ­նինքն հրա­մա­նա­տա­րի գոր­ծին շա­րու­նա­կու­թեամբ:

Սի­մոն Ա­չիկ­գէօ­զեան ընդ­հան­րա­պէս հայ­րա­կան գուր­գու­րան­քով վա­րո­ւած է ե­րի­տա­սարդ սե­րուն­դի իր ըն­կեր­նե­րուն հետ, ո­րոնց միշտ յետ պա­հած է կռո­ւի ա­ռա­ջին գի­ծե­րէն՝ ը­սե­լով, որ «Ես ոչ մէ­կիդ մա­հը չեմ ու­զում տես­նել, ինչ լի­նում է, թող ինձ լի­նի»…:

Ն.

Երկիր Մեդիայի «Երկրի հարց»-ը հաղորդաշարի հյուրն են՝ Մարիա Թիթիզյանը եւ Արա Նռանյանը

Երկիր Մեդիայի «Երկրի Հարցը» հաղորդաշարի հյուրն են՝ Հրայր Մարուխյան Հիմնադրամի տնօրեն Մարիա Թիթիզյանը եւ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը: Քննարկվող թեման է` «Սոցիալական բարեփոխումները Հայաստանում» ուսումնասիրությունը, որը հրատարակվել է Հրայր Մարուխյան Հիմնադրամի կողմից եւ ուղղված է Հայաստանում առողջապահության, սոցիալական բնակարանների եւ զբաղվածության խնդիրների վերլուծությանը:

Համակարգային իշխանափոխությունը կենսական անհրաժեշտություն է այս երկրի համար

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ2011/07/08 Այսօր մի շարք լրատվամիջոցների խնդրանքով ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը զրուցել է այդ ԶԼՄ-ների լրագրողների հետ` անդրադառնալով ինչպես օրերս ավարտված ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովին, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական եւ արտաքին քաղաքականության կարեւորագույն խնդիրներին:Հրանտ Մարգարյանը նախ տեղեկացրեց, որ Ընդհանուր ժողովը ՀՅԴ համաշխարհային կառույցի բարձրագույն ժողովն է, որ…

a1+-ի «Հետգրության» հարցազրույցը Հրայր Կարապետյանի հետ

Ա1+-ի ինտերնետային հեռարձակմամբ «Հետգրություն» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ խմբակցության պատգամավոր, պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը: Հարցազրույցը վարում է հաղորդաշարի հեղինակ, «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը:

Վահան Հովհաննիսյան. Հայաստանն ապրում է խորը համակարգային ճգնաժամ

Հայաստանն ապրում է խորը համակարգային ճգնաժամ, սա ասում են բոլորը. թեեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին ձանձրացրել էր այս նախադասությունը, սակայն Ընտրական իրավունքի պաշտպանության շարժման ելույթն այդպես սկսեց, քանի որ «դա է իրականությունը»: Այդ ճգնաժամի հիմնական պատճառը, ըստ Վահան Հովհաննիսյանի, այն է, որ Հայաստանը հեղինակության ճգնաժամ է ապրում: «Իշխանությանհեղինակության կորուստ կա…

a1+-ի «Հետգրություն» հաղորդաշարի հյուրն է Լիլիթ Գալստյանը

Ա1+-ի ինտերնետային հեռարձակմամբ «Հետգրություն» հաղորդաշարի հյուրն է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Հարցազրույցը վարում է հաղորդաշարի հեղինակ, «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը:

a1+-ի «Հետգրության» հարցազրույցը Վահան Հովհաննիսյանի հետ

Ա1+-ի ինտերնետային հեռարձակմամբ «Հետգրություն» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Հարցազրույցը վարում է հաղորդաշարի հեղինակ, «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը: Ուղիղ եթեր է հեռարձակվել հոկտեմբերի 6-ին՝ 19:10-ին: