Երիտասարդական

ՀՅԴ տեղը ԱԺ ում՝ ըստ ստացած ձայների

2017 թվականի Խորհրդարանական ընտրություններում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը չորրորդ արդյունքով դարձավ խորհրդարան անցած չորս կուսակցություններից մեկը: 6-րդ գումարման Ազգային Ժողովում Դաշնակցությունը կունենա 7 պատգամավորական տեղ: Հաշվի առնելով նոր ընտրական օրենսգրքով նախատեսված կարգը՝ առաջին 4 մանդատները բաժին են հասնում ՀՅԴ-ի համապետական ցուցակի առաջին տեղերը զբաղեցնող թեկնածուներին, իսկ մյուս 3 մանդատը կստանան առավելագույն քվեներ հավաքած ընտրատարածքների թեկնածուները: Դաշնակցությունն…

Հ.Յ.Դ. երիտասարդականի մասնակցութիւնը Ը.Ե.Մ.Մ. խորհրդի ժողովին

Մամլոյ հաղորդագրութիւն 2017 թուականի մարտի 23 – 26-ին Արգենտինայում (Ռոզարիօ) կայացաւ Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան (International Union of Socialist Youth, IUSY) Համաշխարհային խորհրդի ժողովը։ Ժողովին ներկայ էին Ը․Ե․Մ․Մ․-ի անդամ կազմակերպութիւններ շուրջ 200 ներկայացուցիչներով։ Հ․Յ․Դ․ Երիտասարդականը ժողովին մասնակցեց երկու ներկայացուցչով՝ Ֆլորենսիա Զանիքեան (Հ․Յ․Դ․ Հարաւային Ամերիկայի երիտասարդական միութիւն) և Ը․Ե․Մ․Մ․-ի փոխնախագահ և Սևծովեան տարածաշրջանի համակարգող Կարօ Շատոյեան:…

Հայ Ազգային Երեք Կուսակցութեանց Արեւմտեան Շրջանի Ղեկավար Մարմիններու Յայտարարութիւնը Քառօրեայ Պատերազմի Տարելիցին Առիթով

Ապրիլեան Քառօրեայ պատերազմի առաջին տարելիցին առթիւ, հերոս նահատակներու յիշատակը կ՛ոգեկոչեն հայ ազգային երեք կուսակցութիւններու՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան եւ Ռամկավար Ազատական Կուսակցութեան Արեւմտեան Ամերիկայի բոլոր շարքերը, եւ յանուն անոնց, երեք կուսակցութեանց շրջանային ղեկավար մարմինները՝ – Կը խոնարհին հայրենիքի հողի պաշտպանութեան նուիրական առաքելութեան ընթացքին Հայոց Բանակի զոհուած, վիրաւորուած եւ մարտական առաջադրանքները յառաջ տանող…

ՀՅԴ երիտասարդական-ուսանողական նախընտրական շտաբն ամփոփում է քարոզարշավը

Հարգելի հայրենակիցներ, սիրելի ընտրողներ ավարտվում է Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման խորհրդարանում տեղ ունենալու մրցապայքարով պայմանավորված նախորդ և առաջիկա 5 տարիների թերևս ամենաքաղաքականացված ամիսը: ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և Հայաստանի երիտասարդական միությունները քարոզարշավի մեկնարկից նետվեցին ակտիվ քարոզարշավի՝ կոտրելու համար կուսակցական երիտասարդի մասին կաղապարված պատկերացումները, և որ ամենակարևորն է, ներկայանալով երիտասարդական և ուսանողական հիմնախնդիրներին առնչվող և դրանց…

Կերտենք այն Հայաստանը, որի մասին երազում ենք

ՀՅԴ երիտասարդները շարունակում են բակային քայլերթերն ընդդեմ ընտրակաշառքի «Ձեր քվեն տալով Դաշնակցությանը, դուք կերտելու եք մեզ հետ այն Հայաստանը, որի մասին երազում եք դուք, եւ ձեր երեխաները»։ Այս կոչերով Դաշնակցության Նիկոլ Աղբալյան ուսանողական եւ երիտասարդական միությունների անդամները քարոզչական հերթական ծրագիրն իրականացրեցին քայլերթի տեսքով: Երթի մեկնարկը տրվեց Դաշնակցության Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնից, եւ ավարտվեց Աջափնյակում: Կազմակերպիչների…

Հաղորադագրութիւն

ԱՄՐԱԳՐԵ՛ՆՔ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ Յառաջիկայ Ապրիլ 2-ին Հայաստանի մէջ կը կայանան Ազգային Ժողովի ընտրութիւնները, որոնց Հայ յեղափոխական դաշնակցութիւնը կը մասնակցի առանձինն եւ ինքնուրոյն։ Հ.Յ. Դաշնակցութեան համար անշեղ ուղեգիծ է շարունակել եւ ամրապնդել 1918 թուականի Առաջին հանրապետութեան ժողովրդավարական աւանդները, որոնք ձեւաւորուած եւ հիմնաւորուած էին խորհրդարանական համակարգի պայմաններով: Յառաջիկայ ընտրութիւններուն, ՀՅԴ նախընտրական ծրագիրը կառուցուած է բարոյականութեան եւ…

ՀՅԴ երիտասարդները կոչ են անում հրաժարվել ընտրակաշառքից

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում բաժանեցին ուսանողական միության «Նոր սերունդ, արդար Հայաստան» կարգախոսով նախընտրական բուկլետները: ՀՅԴ ուսանողները քաղաքացիներին հորդորեցին հրաժարվել ընտրակաշառքից և քվեարկել հանուն արդար Հայաստանի: Դաշնակցական երիտասարդները համոզված են՝ մրցունակ կրթությունն է արդար երկրի, զարգացող հասարակության գրավականը: Քաղաքական պատասխանատվություն կրելով կրթության և գիտության ոլորտի համար՝ Դաշնակցությունը, ի…

Քննադատությունից չենք վախենում

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հանդես կգա նախընտրական պլատֆորմով Քննադատությունից չենք վախենում. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հանդես կգա նախընտրական պլատֆորմով ՀՅԴ ՆԱՈՒՄ նախընտրական շտաբի ներկայացուցիչ Գևորգ Ղուկասյանն այսօր ՀՅԴ Արամ Մանուկյան կենտրոնում նշեց, որ քաղաքական պատասխանատվությունն է առաջին հերթին դրդել Դաշնակցությանը՝ ի դեմս իր ուսանողական միության, հանդես գալու նախընտրական քարոզչական պլատֆորմով, որն իր բնույթով…

ՀՅԴ Երիտասարդականը մասնակցեց Ընկերվարական երիտասարդների միջազգային միության Միջերկրական կոմիտեի ժողովին

2017 թ. մարտի 10-11-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում կայացավ Ընկերվարական երիտասարդների միջազգային միության (International Union of Socialist Youth) Միջերկրական կոմիտեի ժողովը, որին մասնակցում էին ԸԵՄՄ-ի անդամ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ Պաղեստինից, Իսրայելից, Արևմտյան Սահարայից, Իրանից, Լիբանանից և այլուր։ Հակառակ ԸԵՄՄ-ի Սևծովյան տարածաշրջանի կոմիտեի լիիրավ անդամ լինելուն, Միջերկրական կոմիտեի ժողովի մասնակցության իրավունք ՀՅԴ Երիտասարդականը չուներ։ Շնորհիվ հետևողական աշխատանքի…