Երեւանի Ավագանի – 2013

Իշխանության մեջ լինելը արատ չէ

Երկիր Մեդիա հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Թեմա՝ խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններ

Քննադատությունից չենք վախենում

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հանդես կգա նախընտրական պլատֆորմով Քննադատությունից չենք վախենում. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հանդես կգա նախընտրական պլատֆորմով ՀՅԴ ՆԱՈՒՄ նախընտրական շտաբի ներկայացուցիչ Գևորգ Ղուկասյանն այսօր ՀՅԴ Արամ Մանուկյան կենտրոնում նշեց, որ քաղաքական պատասխանատվությունն է առաջին հերթին դրդել Դաշնակցությանը՝ ի դեմս իր ուսանողական միության, հանդես գալու նախընտրական քարոզչական պլատֆորմով, որն իր բնույթով…

Խոստացան, որ մի քանի ժամից Հաց բերողին ազատ կարձակեն

Այսօր առավոտյան մի քանի պատգամավորներ այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ Հաց բերողին` Արթուր Սարգսյանին հանդիպելու նպատակով: Մինչ այդ, ՀՀ գլխավոր դատախազի հրավերով, հանդիպում է տեղի ունեցել պատգամավորներ Միքայել Մանուկյանի, Էդմոն Մարուքյանի, Նիկոլ Փաշինյանի, Հեղինե Բիշարյանի, Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ: Հանդիպման ընթացքում պատգամավորներին ներկայացվել են Արթուր Սարգսյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը, նրա նկատմամբ ընտրված խափանման…

ՀՅԴ Երևանի Մարզային կոմիտեի հայտարարությունը

Անցած շաբաթ ավարտվեց ՀՅԴ Երևանի մարզային 17-րդ ժողովը։ Երևանը ներկայացնող շուրջ 60 պատվիրակներ քննեցին ՄԿ-ի գործունեությունը, գնահատականներ տրվեցին ՀՀ ԱԺ, ՀՀ նախագահի եւ Երևան քաղաքի ավագանու ընտրություններում ՀՅԴ արձանագրած հետընթացին, դրա պատճառներին և հետևանքներին, կառույցում առկա բարոյահոգեբանական մթնոլորտին։ Հանրապետությունում տիրող քաղաքական տնտեսական, ժողովրդագրական ու հոգեբարոյական իրողությունները ժողովը որակեց տագնապահարույց՝ երկրի զարգացման հեռանկարը վտանգող։ Ժողովը միաժամանակ…

Մենք իրավունք չունենք հոգնելու և մեզ պարտված համարելու

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը ֆրանսիայում հեռարձակվող «ԱՅԲ ԷՖ ԷՄ» ռադիոկայանին -Այսօր առիթ է ընձեռվել մեզ մեկ անգամ ևս խոսելու Հայաստանի և հայ ժողովրդի խնդիրների մասին: Ամեն առիթով ասում ենք՝ ճակատագրական է պահը: Բայց մյուս կողմից էլ մեզ համար պահը միշտ է ճակատագրական: Ի՞նչն է այսօր մեզ համար նորություն, ինչ հանգրվանում ենք գտնվում: Հայաստանում…

Եթե մի տեղից ես կախված, միշտ էլ անակնկալների, պարտադրված իրավիճակների առջև ես կանգնում

168.am-ի հետ զրուցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով հնչող կարծիքներին, թե գազի սակագինը Հայաստանում բարձրանում է, որովհետև Ռուսաստանը ցանկանում է այդպիսով ճնշում գործադրել Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հարցում, նշեց. «Բացառել չի կարելի: Բայց, ի վերջո, մենք ռազմավարական գործընկերներ ենք Ռուսաստանի հետ, բայց դրան համապատասխան և այն որակով, որ իշխանությունները խոստանում էին՝ պետք…

Հասարակության ակնկալիքն էր՝ ընդդիմությանը տեսնել միասնական ճակատով

ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի գնահատմամբ, ավագանու ընտրություններին ընտրախախտումները տեղի են ունեցել տեղամասերից դուրս: Այդ պատճառով էլ ՀՅԴ-ն, ի տարբերություն ՀԱԿ-ի եւ «Բարեւ Երեւան» դաշինքի, ոչ մի տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկ չպահանջեց: «Եթե խոսքը վերաբերում է տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներին, քարոզարշավին, պետք է գնահատեմ, որ բնականոն ընթացքի մեջ է եղել, բայց հիմնական ընտրախախտումները տեղի են…

Դաշնակցությունը հիմա ավելի կենտրոնանում է իր խնդիրների վրա

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների և ընտրական գործընթացից կուսակցությունների քաղած դասերի վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Անդրադառնալով այն հարցին, թե` ընտրության արդյունքների վերահաշվարկի արդյունքում ի՞նչ փոփոխություններ են գրանցվել, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց, որ իրենք բողոքարկման գործընթաց չեն սկսել. «Մենք դիմումներ, բողոքարկումներ գրեթե չենք ներկայացրել և դրանով չենք էլ…

Դիտորդների արձանագրած ընտրակեղծիքներն ու բողոքարկող երկու քաղաքական ուժերը

Մինչ իշխող կուսակցությունը տոնում է մայիսի 5-ին անցկացված Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական արդյունքները, ընտրություններին մասնակցած երկու ուժ պատրաստվում են բողոքարկել դրանք: Հայ ազգային կոնգրեսը մի քանի տեղամասերից վերահաշվարկ է պահանջում, մի քանիսի արդյունքներն էլ պահանջում է անվավեր ճանաչել։ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ իրենք էլ են բողոքարկելու…

Եկեք 5 րոպե հատկացնենք 5 համարին ընտրենք և 5 օր հետո կունենանք մեր երազած Հայաստանի լուսաբացը

Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրը մեկնարկել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության հանրահավաքը։ Եզրափակիչ հանրահավաքին առաջինը ելույթ ունեցավ Արծվիկ Մինասյանը, ով նշեց, որ այս քարոզարշավի ընթացքում ՀՅԴ–ը կարողացավ իր թիմով հանդիպումներ ունենալ Երևանի բոլոր վարչական շրջաններում: ՀՅԴ–ական պատգամավորը նշեց, որ իր տարբերություն շատերի, իրենք քարոզարշավին ներգրավվել էին գրեթե ամբողջ թիմով:…