Հիմնարկներ

Երկիր Մեդիայի «Երկրի հարցը» հաղորդաշարի հյուրն են՝ Մարիա Թիթիզյանը եւ Քրիստոֆ Զոփելը

Ինչպես և սպասվում էր, 2012 թ.-ի հունիսի 11-ին Հրայր Մարուխյան Հիմնադրամը Ֆրիդրիխ Էբբերտ Հիմնադրամի աջակցությամբ հանրությանը ներկայացրեց «Տնտեսությունը և սոցիալ-դեմոկրատիան» ընթերցագիրք 2-ի թարգմանությունը, ինչի առիթով Գերմանիայից Հայաստան էր ժամանել տնտեսագետ, պրոֆեսոր Քրիստոֆ Զոփելը: ՀՄՀ-ի տնօրեն` Մարիա Թիթիզյանի և Քրիստոֆ Զոփելի հարցազրույցը «Երկրի հարցը» հաղորդաշարում:

«ՀՅ Դաշնակցութեան պատմութեան թանգարան» հիմնադրամ

ՀՅ Դաշնակցութեան պատմութեան թանգարանը հիմնադրուել է 1915թ.-ին` Ժնեւում: Թանգարանի ձեւաւորման համար հիմք են ծառայել հետեւեալ նմուշները. «ալբոմ բաց նամակների համարէ, ՀՅԴ հիմնադիր անդամ Քրիստափոր Միքայէլեանի պորտֆելը եւ Վասպուրականի ասեղնագործութեան մի փոքրիկ օրինակ: Այդ մասին են վկայում երկու պարզ, խունացած ձեռագիր էջեր, որոնք իրաւամբ համարւում են թանգարանի «ծննդեան վկայականըէ: Պահպանուած փոքրիկ մի ցուցանակ յուշում է, որ…

ՀՅԴ «Հրայր Մարուխեան» գրադարան

Հայ Հեղափոխական Դաշնակցության Հրայր Մարուխյանի անվան գրադարանը ստեղծվել է 2005 թվականին: Այն հաստատվել է Երեւանում գտնվող ՀՅԴ Քրիստափոր Միքայելյան կենտրոնում, որտեղ գործում են նաեւ ՀՅԴ Բյուրոյի կենտրոնական գրասենյակը, այլ գրասենյակներ, ինչպես եւ ՀՅԴ պատմության թանգարանը: Գրադարանի գրականությունը բազմաբնույթ է ու բազմալեզու: Մոտ 5000 հայերեն գրքերին գումարվում են անգլերեն մոտ 1600, ռուսերեն՝ 600, Ֆրանսերեն՝ 500, գերմաներեն՝…

Երկիր Մեդիայի «Երկրի հարց»-ը հաղորդաշարի հյուրն են՝ Մարիա Թիթիզյանը եւ Արա Նռանյանը

Երկիր Մեդիայի «Երկրի Հարցը» հաղորդաշարի հյուրն են՝ Հրայր Մարուխյան Հիմնադրամի տնօրեն Մարիա Թիթիզյանը եւ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը: Քննարկվող թեման է` «Սոցիալական բարեփոխումները Հայաստանում» ուսումնասիրությունը, որը հրատարակվել է Հրայր Մարուխյան Հիմնադրամի կողմից եւ ուղղված է Հայաստանում առողջապահության, սոցիալական բնակարանների եւ զբաղվածության խնդիրների վերլուծությանը:

Հրայր Մարուխեան հիմնադրամ

Հրայր Մարուխեան հիմնադրամը հանդիսանում է սոցիալ-դեմոկրատական հիմնադրամ։ Հիմնադրամի նպատակն է խրախուսել է հասարակական բանավէճերը եւ խթանել հավասարութեան, ազատութեան եւ ժողովրդավարութեան արժէքները Հայաստանում եւ տարածաշրջանում։ Հիմնադրամն արտադրում է գիտական ​​հետազօտութիւններ՝ կապելով դրանք քաղաքական որոշումների կայացման եւ քաղաքականութեան հետ, կազմակերպում է համաժողովներ եւ կլոր սեղաններ, հրատարակում ուսումնասիրութիւններ եւ անցկացնում է վերապատրաստման դասընթացներ երիտասարդ քաղաքական առաջնորդների համար։ Հիմնադրամի…

Արեւմտահայութեան հարցերու ուսումնասիրութեան կեդրոն

«Արեւմտահայութեան հարցերու ուսումնասիրութեան կեդրոն» գիտահետազօտական հիմնադրամ, Հայաստանի Հանրապետութեան մէջ գրանցուած է 2009 թուականին։ Նպատակն է՝ Արեւմտեան Հայաստանի եւ Թուրքիոյ Հանրապետութեան այլ շրջաններուն մէջ ապրող հայութեան կեանքի բոլոր բնագաւառներուն վերաբերող տեղեկութիւններ հաւաքել եւ ոսումնասիրել։ ԱՀՈւԿ-ի տնօրէնն է Հայկազ Ալվրցյան։ ԱՀՈւԿ-ը ունի երկլեզու (հայերէն եւ թրքերէն) կայք՝ akunq.net հասցէով, նաեւ՝ arevmdahaiastan.net։

ՀՅԴ Արխիւներու հիմնարկ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արխիւներու Հիմնարկը ստեղծուած է 2008ի Յուլիսին: Հիմնարկը կը վայելէ օրինական կարգավիճակ, եւ առ այս, արձանագրուած է Քալիֆորնիոյ մէջ՝ իբրեւ ոչ շահաբեր կազմակերպութիւն: Օրինականօրէն, ՀՅԴ Արխիւներու Հիմնարկին կը պատկանին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պատկանող, կամ անոր տրամադրութեան տակ գտնուող բոլոր արխիւները, ըլլան անոնք գրութիւններ, լուսանկարներ, կամ լսատեսողական նիւթեր: Հիմնարկը գրասենեակներ ունի Մ. Նահանգնեըու Մոնթէպելլօ…