Հ.Յ.Դ. Բիւրօ

Արամ Մանուկյանը սերունդ դաստիարակող ուսուցիչ էր, իր ժողովրդի իրավունքների պաշտպանը

Հուլիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը քաղաքամայր Երևանում ներկա գտնվեց Արամ Մանուկյանի արձանի բացման արարողությանը: Այս առիթով Ամենայն Հայոց Հայրապետն իր պատգամն ուղղեց ներկաներին: «Մեծարգո վարչապետ Հայաստանի Հանրապետության, Սիրելի ներկաներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ, որ համախմբվել եք պետական-հասարակական մեծ գործիչ Արամ Մանուկյանի արձանի բացման…

Տեղի ունեցավ Արամ Մանուկյանի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Երեւանի Հանրապետության հրապարակին հարող հատվածում կայացավ Հայաստանի Առաջին Հանրապետության պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, Դաշնակցական Արամ Մանուկյանի արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին վարչապետը, հանրապետության նախագահը, ԱԺ նախագահը, Դաշնակցական գործիչներ, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն, հասարակական-քաղաքական գործիչներ, բազմաթիվ քաղաքացիներ: Ելույթ ունեցավ կաթողիկոս Գարեգին Բ-ն` իր հայրապետական օրհնությունը բերելով հասարակական-պետական մեծ…

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Մայա Դաղերի հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերի հետ։ Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև առկա առևտրատնտեսական հարաբերությունները։ Նախարար Մինասյանը հատկանշել է, որ առևտրատնտեսկան ցուցանիշները թեև գրանցել են զգալի աճ, այդուհանդերձ տնտեսական հարաբերությունները զիջում են երկու երկրների միջև գոյություն ունեցող քաղաքական, մշակութային…

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում նախարար Արթուր Խաչատրյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթությունները, ՀՀ կառավարության կողմից իրականացվող ագրարային քաղաքականության թիրախային ուղղություններն ու ընթացիկ ծրագրերը, առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները: Առաջնային խնդիրների թվում նախարարը մասնավորապես մատնանշել է պետության աջակցության…

Արդար չի. Արմեն Ռուստամյանը՝ տարածքային ընտրակարգի մասին

«Մեր առաջարկած մոդելը բաց համամասնականն է և, կարծում եմ՝ այս փուլում կարելի է համեմատություն կատարել՝ համեմատելով հրապարակի վրա եղած առաջարկները, որովհետև, այո՛, ոչ մի ընտրակարգ էլ իդեալական չի, և ամեն մի մոդել իր խոցելի տեղերն ունի»,- այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Ըստ նրա՝ բոլոր մոդելների խնդիրն է,…

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Գեղամասար խոշորացված համայնք

Գեղամասար խոշորացված համայնքում մարզպետ Իշխան Սաղաթելյանը խորհրդակցություն անցկացրեց համայնքի ղեկավարի, աշխատակազմի, ավագանու անդամների և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ: Օրակարգում քննարկվող հարցերը կապված էին սեփական եկամուտների հավաքագրման, աշխատանքային կատարողական կարգապահության բարձրացման, կենսական նշանակության այլ հիմնախնդիրների կարգավորման հետ: Մարզպետը դժգոհություն հայտնեց համայնքում կատարված աշխատանքների արդյունքներից ու ներկա անբավավար վիճակից: «Այն տեմպերը, որ մենք ակնկալում ենք համայնքի խոշորացման…

Իրավական նորմերին համապատասխան ցանկացած բացահայտում մենք ողջունում ենք

Կենսաթոշակային համակարգի, արտահերթ ընտրությունների եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ: -Պարո՛ն Ռուստամյան, ՀՅԴ-ն զեկույց էր պատրաստել կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրների վերաբերյալ: Ինչո՞ւ նախկինում դա չէր արվում: -Մենք դրա մասին միշտ էլ բարձրաձայնել ենք: Այս անգամ պարզապես գրավոր ներկայացվում է ամբողջ պատմությունը, որը,…

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Թիմուր Ուրազաևի հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Ավագ Ավանեսյանն ու Ալբերտ Բաբայանը, պատասխանատու այլ անձինք։ Քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր։ Նախարար Մինասյանը նշել է, որ երկու երկրների մրջև գոյություն…

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել չինացի գործարարների հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Չինաստանից ժամանած գործարարների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարության և Բիզնես Արմենիայի պատասխանատու անձինք։ Նախարարը ողջունել է հյուրերին, ներկայացրել Հայաստանում գործարարությամբ զբաղվելու և ներդրումներ կատարելու հնարավորություններն ու առավելությունները։ Չինացի գործարարները հայտնել են ներդրումներ կատարելու և Հայաստանում գործարարությամբ զբաղվելու իրենց մտադրությունների մասին։ Մասնավորապես, գործարարները հետաքրքրված…

Գյուղատնտեսության նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հուլիսի 11-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում կայուն զարգացման ծրագրի տեղակալ Սառա Մայքլի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև նախանշել հետագա գործակցության զարգացման հեռանկարները։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանն ընդգծել է, որ Հայատանի համագործակցությունը ՀԲ-ի…