Հ.Յ.Դ. Բիւրօ

Հայաստանը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի իրանաֆոբիայի երևույթները հակակշռելու ուղղութամբ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Իրանի խորհրդարանի պատգամավոր Կարեն Խանլարյանը: – Պարոն Խանլարյան, օրերս Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ դեկտեմբերի 28-ից սկսված ցույցերի իրական թիրախը եղել է Իրանի պահպանողական հոգևոր դասը, որը արգելակում է հասարակության ազատությունները ընդլայնելու և Արևմուտքի հետ հարաբերությունը բարելավելու իր պլանները: Փաստացի նա թիրախավորում է Իրանի հոգևոր իշխանությա՞նը: – Պետք է…

Մշակույթն ապրեցնում է և իրականությունն ավելի լավատեսորեն ընկալելու հնարավորություն տալիս

Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Արցախի տեղեկատվական պայքարին, մշակութային արժեքների պահպանությանը, երիտասարդության խնդիրներին, զբոսաշրջության զարգացմանն ու այլ հարցերի: -Պարո՛ն Շահվերդյան, Արցախը պատերազմական երկիր է, և առաջնահերթ խնդիրն անվտանգության ապահովումն է: Այստեղ տուժո՞ւմ է հասարակության հետաքրքրությունը մշակույթի նկատմամբ: – Արցախյան հասարակության հետաքրքրությունը մշակույթի նկատմամբ չի մարել…

Բողոքների դեմն առնելու կոնկրետ քայլեր պետք է կատարվեն

Գնաճն առկա է, հարցն իշխանության օրակարգում է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Գնաճը որոշակի առումներով օբյեկտիվ պատճառներ ունի, բայց նկատի ունենալով այն, որ բյուջեով սոցիալական խնդիրների լուծում չենք նախատեսել, պետք է կառավարությունը միջոցներ գտնի և ունի այդ հնարավորությունը, որ գնաճը կարիքավոր խավերի վրա չանդրադառնա: Մենք…

Արևմուտքի և Թուրքիայի օրակարգում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարց չկա

Առաջիկա 10-15 տարիներին Թուրքիան չի դառնա Եվրամիության անդամ: ԵՄ անդամակցության հարցն այլևս ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Եվրամիության օրակարգում է: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Հարցին՝ ի՞նչն է փոխվել թուրք-գերմանական հարաբերություններում, ինչո՞ւ նախորդ տարի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ Թուրքիայի նկատմամբ Գերմանիայի…

Վիրավոր զինվորների եւ զինհաշմանդամների համար վերականգնողական կենտրոն ստեղծելու համար տարածք հատկացվեց

Այսօր կառավարության նիստում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց որոշում, որով ԿԳՆ-ն առաջարկում է «Մխիթար Հերացու անվան Երեւանի բժշկական համալսարան» ֆոնդին բուհի գլխավոր մասնաշենքի 45 քառ․ մետր տարածքը տրամադրել «Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զինհաշմանդամներին» հասարակական կազմակերպությանը: Տարածքը 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման կտրամադրվի վիրավոր զինվորներին եւ զինհաշմանդամներին վերականգնողական կենտրոն ստեղծելու նպատակով։ Նախարարի խոսքով՝ Կենտրոնը կհամալրվի նորագույն…

Առաջարկելու ենք մեխանիզմներ, որպեսզի Սփյուռքն էլ իր մասնակցությունն ունենա նախագահի ընտրությանը

Ամեն ինչ իր ժամանակն ու ընթացքն ունի, առայժմ քննարկումներ չենք անցկացրել. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով հարցին` 2018 թվականին նախագահի թեկնածու առաջադրելո՞ւ է ՀՅԴ-ն, թե՞ ոչ: Նա նշեց, որ նախագահը պետք է լինի այնպիսի մեկը, որ հասկանա, թե ինչպես պետք է գործի նոր համակարգ:…

Արմեն Ռուստամյան. Պետք է կիրառել ոչ թե «ցեղասպան գործողություններ», այլ «ցեղասպանություն» եզրույթը

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում է ահաբեկչական խմբավորումների կողմից վերահսկվող` Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման մասին նախագիծը: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին անհանգստացնում էր նախագծի անվանումը: «Որքանո՞վ է նպատակահարմար, որ կիրառում ենք «ցեղասպան գործողություններ» եզրույթը: Տպավորություն է, որ դա ոչ թե ցեղասպանությունն է, այլ ցեղասպանության տարրեր պարունակող գործողություններ»,- ասաց…

Արձանագրությունների չվավերացված լինելն ավելի վնասակար է, քան դրանց բացակայությունը

Հայաստանին 99.9 տոկոսով ոչինչ չի կարող ստիպել առոչինչ չհայտարարել հայ-թուրքական արձանագրությունները: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ըստ նրա՝ այլևս ոչ մեկ չի կարող Հայաստանին մեղադրել, որ Հայաստանը չփորձեց կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները: Նա նշեց, որ նախագահը արձանագրությունները առոչինչ է համարելու գարնանը, երբ ավարտվում են…

Իրանի կայունութիւնը առաջնահերթութիւն է…

Իրանական վերջին զարգացումները՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանի դիտանկիւնից «ԱԼԻՔ» – Իրանում տեղի ունեցող վերջին անցուդարձերը որքան էլ յատուկ լինեն աշխարհում գոյութիւն ունեցող երկրների ներքին ճգնաժամերին, մեզ համար առանձնանում են իրենց բազամավեկտոր իրավիճակներով, որոնք իրենց մէջ ներառել են տնտեսական եւ հասարակական խնդիրներ: Այսօր, այս սիւնակում, ստեղծւած իրավիճակի շուրջ զրուցեցինք ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանի հետ,…

Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2017 թվականի վերջին՝ չորրորդ համարը

ԱԶԴ Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2017 թվականի վերջին՝ չորրորդ համարը, սովորականից ավելի մեծ՝ 326 էջ ծավալով, ինչը հիմնականում պայմանավորված է անցնող տարվա ընթացքում նշված հոբելյանական իրադարձություններին արձագանքելու եւ դրանց գիտական գնահատականներ տալու ցանկությամբ։ «Վէմ»-ի հոբելյանական բնույթ ունեցող հրապարակումներից վերջինը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա. Հովսեփյանի ծննդյան 150-ամյակի հետ կապված հոդվածաշարը, լույս է տեսնելու…