Հ.Յ.Դ. Բիւրօ

ԵԽԽՎ-ում առողջացման լուրջ գործընթաց պետք է սկսվի

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի պատվիրակությունը կողմ է քվեարկելու ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականի նախաձեռնությանը: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը: Վերջինս նշեց, որ Հայաստանի պատվիրակությունը վաղուց էր միացել Պեդրո Ագրամունտի հրաժարականի պահանջի մասին ԵԽԽՎ պատվիրակների շրջանում անցկացվող ստորագրահավաքի տակ:…

Գոյություն ունեցող վիճակը չպետք է մեզ պատանդի վիճակում պահի

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում շարունակվում է ԵՏՄ-ից դուրս գալու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին «Ելք» խմբակցության առաջարկի քննարկումը: ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ «Ելք»-ի նախաձեռնությունը օգտակար է, բուն հարցի քննարկումը` նույնպես, քանի որ, ըստ նրա, մենք պետք է հասկանանք` ո՞ւր ենք հասել, ի՞նչ խնդիրներ ունենք: «Լավ փաստարկներ են…

«Ազատ լսարան»՝ քաղաքականացված երիտասարդների համար

2017թ. սեպտեմբերից` «Հրայր Մարուխյան» հիմնադրամը Հայաստանում իրականացնում է քաղաքական դասընթացների «Ազատ լսարան» ծրագիրը: Երկամսյա անվճար դասընթացի նպատակն է՝ ազատ լսարանի ձեւաչափով մասնակիցներին տրամադրել հիմնավոր գիտելիքներ Հայաստանին եւ հայությանն առնչվող արդիական քաղաքական խնդիրների մասին: Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցած քաղաքական զարգացումներին՝ այստեղ նայելու են քաղաքագետների աչքերով: Մասնակիցների համար դասախոսություններ են կարդալու հասարական, քաղաքական գործիչներ՝ Հայաստանից ու…

Մեզ գործնական քայլեր են պետք հայտարարությունները կյանքի կոչելու համար

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին մասնակցում էր նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը: Yerkir.am-ի հետ զրույցում Տեր-Խաչատուրյանն ասաց, որ իրենց տեսլականը հզոր Հայաստան և հանձնառու Սփյուռք ունենալն է: Ամբողջ ազգը մի տեղ հավաքելը, ըստ նրա, կարևոր գործառույթ է, բայց նա ավելի շատ հակված է մտածելու` կարևոր է հայտարարություններից մեկ քայլ առաջ անցնելը:…

Սփիւռքի հայկական կազմակերպութիւններու դերը արտաքին հարցերու ու մարտահրաւէրներու դաշտէն ներս

Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ, Հ.Յ.Դ. Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր-Խաչատուրեան(Կանադա) ելոյթը Հայաստան-Սփիւռք 6-րդ համաժողովում Մեր նորագոյն պատմութեան ամենամեծ իրագործման՝ Հայաստանի պետականութեան վերականգման հարիւրամեակի շէմին, պատեհ առիթն է որ արժեւորենք մեր համազգային կացութիւնը, կարեւոր ձեռքբերումները եւ դիմագրաւած մարտահրաւէրները: Կասկած չկայ որ ազգովին կը դիմագրաւենք մեր լինելիութեան սպառնացող մարտահրաւէրներ: Հայաստանի մէջ անյետաձգելի է փտտախտի եւ մենաշնորհներու…

Մեր ազգի անկախությունը երաշխիքն է մեր ազգի շարունակականության եւ զարգացման

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ, սեպտեմբերի 21-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հրավիրել էր տոնական ընդունելություն: Հրավիրվյալների թվում էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Մանրամասները տեսանյութում.

ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատուրյանը պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության «Մխիթար Գոշ» մեդալով

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի, մշակույթի և սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ գործիչներ, զինված ուժերի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով, շնորհվել են նաև պատվավոր…

ԱՄՆ կոնգրեսականներն այցելել են Գյումրի

Հայաստան ժամանած ԱՄՆ կոնգրեսականների խումբն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը սեպտեմբերի 21-ին Գյումրիում էին: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի, Գյումրու քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանի ուղեկցությամբ նրանք նախ այցելեցին Գյումրու «Երեխաների տուն», ծանոթացան խնամքի կենտրոնի գործունեությանը, պայմաններին, հետաքրքրվեցին երեխաների առողջական վիճակով, նրանց ընտանիք վերադարձնելու խնդիրներով: Այնուհետև կոնգրեսականները եղան «Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնում: Լրագրողների…

Նման համաժողովները կոնկրետ խնդիր չեն լուծում

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ընթացքում հնչած ելույթների ու արդյունքների մասին Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի հետ: -Պարո’ն Մանոյան, նման համաժողովներն ի՞նչ առիթ են ընձեռում դրանց մասնակիցներին և ի՞նչ խնդիրներ լուծում` առհասարակ: -Կարծում եմ` նման համաժողովները կոնկրետ խնդիր չեն լուծում, ու հենց սկզբից հասարակությանը պետք է պատրաստել, որ մեծ ակնկալիքներ չունենան: Սա նման է…