Լուրեր

Դավիթ Լոքյանն ընդունել է ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է իր հրավերով Հայաստան ժամանած ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Ողջունելով հյուրերին, նախարար Լոքյանն ընդգծել է Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմի այցի նշանակությունը, ասել, որ այն մեծ ոգևորություն է առաջ բերել տեղական ինքնակառավարման համակարգում,…

Կրթամշակութային Կեանքը Հայաստանի Առաջին Հանրապետութեան Տարիներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ 2018ի Մայիսի 15-16ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունենալու «Կրթամշակութային կեանքը Հայաստանի առաջին Հանրապետութեան տարիներին» խորագրով գիտաժողով՝ նուիրուած Հայաստանի առաջին Հանրապետութեան 100ամեակին եւ Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան հիմնադրման 90ամեակին: Գիտաժողովը կազմակերպւում է Երեւանի պետական համալսարանի, Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան եւ ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի համատեղ ջանքերով: Գիտաժողովը…

Կայացել է համապետական ծառատունկ

Տեղեկացնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը, Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը մասնակցել են «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքի ծառատունկին։ Այս տարածքում ծառատունկին մասնակցել են նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պատգամավորներ, աշխատակազմի ներկայացուցիչներ և այլք։ Մոտ 1,5 հեկտար տարածքում տնկվել է ավելի քան 1800 տնկանյութ (կաղնի, հացենի, կեչի): «Հայանտառ»-ի տնօրեն…

Դավիթ Լոքյանը ծանոթացել է Տավուշի մարզում իրականացվող մի շարք ներդրումային ծրագրերի ընթացքին

Հոկտեմբերի 31-ին, աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ նրանք շրջել են մարզի մի շարք համայնքներով: Հիմնական կանգառները նախատեսված էին մարզի այն համայնքներում, որտեղ աշխատանքներ են իրականացվում ՄԱԶԾ «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը, համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի կողմից: Ծրագիրը ՀՀ կառավարության աջակցությամբ և…

Լևոն Մկրտչյանը կարևորել է Գյոթեի ինստիտուտի մշտական ներկայացուցչության հիմնումը Հայաստանում

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ը պաշտոնական այցով Երևանում է գտնվում Գերմանիայի Դաշնության երկրամասերի մշակույթի և լուսավորության նախարարների համաժողովի գլխավոր քարտուղար Ուդո Միխալիկիի գլխավորած պատվիրակությունը: Այսօր ԳԴՀ պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ: Նախարարի խոսքով` ԳԴՀ գլխավոր քարտուղարի այցը ևս մեկ հնարավորություն է` ճշգրտելու կրթության և գիտության ոլորտում երկու երկրների…

Աբսուրդ է, որ զինվորական գործը կոլեգիալ ղեկավարում ունենա

«Պաշտպանության մասին» օրենքի նախագծով առաջին քայլն է արվում պաշտպանության ոլորտը փոփոխված Սահմանադրության պահանջներին և նոր իրավիճակին համապատասխանեցնելուն. այսօր ԱԺ-ում ելույթ ունենալով` ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Սա, ըստ էության, պաշտպանության մասին մայր օրենքն է, որը լավագույն հիմք է ստեղծում, որ այդ ուղղությամբ մենք ճիշտ քայլեր կատարենք»,- ասաց նա: Պատգամավորի…

Վշտակցություն Լեւոն Հայրապետյանի մահվան առիթով

Ցավով տեղեկացանք Լեւոն Հայրապետանի անժամանակ մահվան մասին: Տարիներ շարունակ պրն. Հայրապետյանը մեզ համար եղել է ազգի ճակատագրով ապրող եւ այդ ապագան առավել բարեկեցիկ ու ապահով տեսնելու գործնական մտահոգությամբ տոգորված հայրենասեր գործիչ: Կարելի է հիշել նրա ձեռնարկած բազմաթիվ նախաձեռնությունները, որոնք ուղղված են եղել հատկապես Արցախի վերածնությանն ու հզորացմանը եւ որոնք ոգեշնչել են ու լայն արձագանք են…

ՀՀ տարբեր մարզերում հիմնվելու են տեխնոպարկեր և կազմակերպվելու են դասընթացներ

Հոկտեմբերի 16-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում նախարար Դավիթ Լոքյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը և «Կաճար տեխնոպարկ» ՍՊԸ-ի տնօրեն Ժորա Սարգսյանը ստորագրեցին համագործակցության մասին համաձայնագիր: Համաձայնագրով ՏԿԶ և ԿԳ նախարարությունները պարտավորվել են ՀՀ տարբեր մարզերում իրենց ենթակայության տակ գտնվող նախատեսված գույքը անհատույց օգտագործման իրավունքով…

Տարվա լավագույնները պարգևատրվեցին

Առնո Բաբաջանյան համերգասրահում այսօր տեղի է ունեցել Ոսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառում, որի ընթացքում հայտարարվել են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հաղթողների անունները: Ուսուցչի օրվա կապակցությամբ ներկաներին իր ուղերձն է հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, որում, մասնավորապես, նշված էր. «Անգնահատելի է ձեր դերը ոչ միայն գիտելիքների փոխանցման, այլև սերունդների…

ՀՅԴ -ն դեմ կքվեարկի ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցով հանձնաժողով ստեղծելու ԵԼՔ–ի նախագծին

ԱԺ «Ելք» խմբակցության` ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցի շուրջ քննարկման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա կարծիքով` այն, ինչ առաջարկում է «Ելք»-ը, այլ բան չէ, եթե ոչ այն, որ Հայաստանը պետք է կատարի ռազմավարական նշանակության շրջադարձ: «Սա արվում է մի փաստաթղթով, որը շատ թերի է,…