
Սեդօ Պոյաճեան Արդարութեան կացինահարները Դաշնակցութեանը մեղադրում են անարդարութեան մեղքով։ Հաւասարութեան ոտնահարները Դաշնակցութեանը այպանում են անհաւասարութեան յանցանքով։ Ազատութեան իրաւունքների կաշկանդները Դաշնակցութեանը պախարակում են ազատութեան իրաւունքների զլացումով։ Խօսքի ազատութեան արգելակողները Դաշնակցութեանը ամբաստանում են խօսքի ազատութեան ոտնահարումով։ Իրանց կազմակերպական գործերը միահեծանութեամբ վարողները Դաշնակցութեանը պիտակաւորում են մենատիրութեաբ։ Իրանց գրպանի շահի համար որեւէ կառավարութեան հետ գործակից եւ մեղսակից դառնալու պատրաստ…













