
Մեր շուրջը լավ, նույնիսկ հրաշալի բաներ են կատարվում, բայց մենք չենք նկատում, չենք արժևորում, չենք կառչում ու ոգեշնչվում դրանցով։ Շարունակում ենք սնվել ու կառչել վատից՝ դառնացնելով ու մաղձալի դարձնելով մեր կյանքը, թունավորելով ուրիշներին։ Իհարկե, անարդարությունն ու անհավասարությունը աղետալի է, կեղծիքն ու տգիտությունը՝ մարտնչող։ Իրար չլսելու, չսիրելու, չգնահատելու, նույնիսկ ոչնչացնելու մի անպտուղ միջավայր է ստեղծվել, ուր…















