Քննարկում

Ակնարկ. Անգարան փորձ կը կատարէ խախտելու կանոնները

Այն պահուն, երբ միջազգային ընտանիքը սկսած էր թուականով խօսիլ Սուրիոյ մէջ զինադուլ հաստատելու մասին, Թուրքիոյ կողմէ սուրիական տարածքներու վրայ քրտական կեդրոններու դէմ իրականացուած յարձակումները մագլցողականութեան նոր աստիճանաչափ արձանագրեցին: Պարզ դարձած էր արդէն, որ ժընեւեան բանակցութիւնները խափանողը` նախապայմանային մօտեցումներով Անգարան էր, որ անընդհատ կը փորձէր խոչընդոտել քրտական մասնակցութիւնը: Արեւմուտքի պահուածքը այստեղ տարանջատում բերող էր` Թուրքիոյ քիւրտերը…

Սա պաշտոնների վերաբաշխում չէ, սա քաղաքական համագործակցություն է

Սա պաշտոնների վերաբաշխում չէ, սա քաղաքական համագործակցություն է ծրագրերի, անելիքների, նպատակների շուրջ, պաշտոնները տասներորդական հարց են. «Շանթ» հեռուստաընկերության եթերում, հյուրընկալվելով Արամ Աբրահամյանին, երեկ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Խոսելով ՀՅԴ-ՀՀԿ բանակցությունների մասին նա նախ մանրամասնեց, որ մինչև այս պահը դրանք ընթացել են ՀՀԿ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի…

Կա մեծ պատասխանատվություն, անհանգստություն և աշխատելու ցանկություն

Առաջին անգամ ՀՅԴ-ի հետ համագործակցության մասին խոսվել է սահմանադրական հանրաքվեից մեկ-երկու շաբաթ անց. երեկ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Բանաձև» հեռուստահաղորդման ժամանակ, ի պատասխան հաղորդավար Արտակ Ալեքսանյանի հարցին, ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: «Եթե լրջորեն ուսումնասիրեք ՀՅԴ-ի վերջին տարիների ընթացքը և գործունեությունը, ապա կգտնեք այդ հիմքերը: Սա մեկ-երկու օրվա մեջ ծնված գաղափար չէր, հիմքերը շատ ավելի…

«Ոչ Ոք Ըսաւ Հէգ Տղայ…»

Սուրիոյ դէմ շղթայազերծուած պատերազմը ահաւասիկ կը թեւակոխէ իր հինգերորդ տարին: Արեւմուտքը (տարածաշրջանային իր մանր – մունր դաշնակիցներով) բնականաբար այս պատերազմը կը սիրէ կոչել «քաղաքացիական», «յարանուանական» եւ այլ բնութագրումներով, որոնք բաւական հեռու են ճշմարտութենէն: Անշուշտ մտածուած է բառերու ընտրութիւնը, որպէսզի բուն մեղսակիցները կարելի ըլլայ ծածուկ պահել: Սակայն… ինչպէս Րաֆֆիի հերոսներէն Մուրատը կ՛ըսէ՝ «Կոթն երկար է անիրաւին,…

Ճշմարտութեան Վայրկեանը

Սահմանադրական հանրաքուէն արմատական փոփոխութիւններու ամբողջ համակարգ մը կեանքի կոչեց Հայաստանի պետական կեանքին նոր որակ տալու յստակ առաջադրութեամբ։ Եւ սակայն երկրի իշխանական թևի ելոյթներն ու պահուածքը յստակ ոչինչ կ՚ըսեն այս մասին։ Ոչ ոք կ՚աճապարէ մեր պետականութեան այս նոր դարագլուխը արժանաւորապէս նշելու. զայն ոգևորութեամբ շեփորելու. զայն դրօշի վերածելու։ Սահմանադրութիւնը երկրի տնօրէն օրէնքն է, որ կը գործէ գերաստիճան…

«Կամ-կամ»-ի իրավիճակ՝ ԼՂ հարցում

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հայտարարեց, որ մոտակա օրերին հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Նախարարը չի մանրամասնել՝ ինչ շրջանակներում է լինելու այդ հանդիպումը, արդյոք համանախագահներն այցելելու են տարածաշրջա՞ն, թե՞ հանդիպումը հայկական կողմի մասնավոր նախաձեռնությունն է: Կամ՝ կոնկերտ ի՞նչ է քննարկվելու նրանց հետ` հաշվի առնելով, որ չի խոսվում ադրբեջանական կողմի հետ համանախագահների նման հանդիպման…

Թվացյալ ճամփաբաժանի մոտ

Շատ է խոսվում այն մասին, որ ՀՅԴ-ն, հայտարարելով ՀՀԿ-ի հետ համագործակցության սկզբունքային համաձայնության մասին, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ մեկ հիմնական նպատակ է հետապնդում՝ ապահովել տեղն ԱԺ-ում, որովհետեւ առանց այդ համագործակցության ՀՅԴ-ն չէր կարող հաղթահարել անցողիկ շեմը: Ինչպես ասում են` կարծիք է, որ գոյության իրավունք ունի: Իսկ մենք էլ կարծում ենք, որ ՀՅԴ-ի նպատակների հարցում…

Դաշնակցական Երիտասարդը Մարտնչող Է

2016ի Յունուար 21-23 երկարող շրջանին տեղի ունեցաւ ՀՅԴ Երիտասարդական միութիւններու համագումարը, ուր ներկայացուած էին կազմակերպական բոլո միաւորները՝ Հայաստանէն Արցախ, մինչեւ Լիբանան, Ֆրանսա, Շուէտ եւ Հոլանտա, Ամերիկա ու Գանատա, Սուրիա եւ Հարաւային Ամերիկա եւ այլուր: Իր օրակարգերուն ընդմէջէն, համագումարը քննարկեց հայ երիտասարդութեան դիմագրաւած ազգային մարտահրաւէրները եւ այդ պարունակին մէջ՝ ՀՅԴ երիտասարդական միաւորներու դերակատարութիւնը: Կարելի չէ կարճ…

Պորտֆելների մասին խոսելը վաղ է

Այսօր ԱԺ-ում ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, պարզաբանեց, թե ինչու է ՀՅԴ գնում իշխանության հետ համագործակցության: -Մենք ասում ենք, որ իշխանությունների հետ իսկապես համագործակցում ենք, կոալիցիայի մասին չէ խոսքը: Համագործակցություն, որը կարող է տարբեր ձևերով արտահայտվել: Համագործակցության պայմանները և դրա անհրաժեշտությունն ինքնին առաջացել էին այն բանից հետո, երբ մենք…

Բուն Խզումը՝ Ինք (Իր Չունեցած Շարքերէն)

Մօտաւորապէս շաբաթ մը առաջ, Երեւանի Ազատութեան հրապարակին վրայ կայացած հանրահաւաքի մը ընթացքին, 1in.am կայքի թղթակիցը հարցուց «Ժառանգութիւն» խմբաւորումի (չեմ համարձակիր կուսակցութիւն կոչելու) ղեկավար Րաֆֆի Յովհաննիսեանին, թէ ինչպէ՞ս կը գնահատէ ՀՅԴ-իշխանութիւն համախոհական կառավարութիւն (կոալիցիա) կազմելու մասին խօսակցութիւնները: «Ժառանգութեան» ղեկավարը բառացիօրէն պատասխանեց (կ՛արտագրենք նոյն կայքի տեսաերիզէն). «… Դաշնակցութիւնը ինքը եւ յատկապէս դաշնակցական շարքայինները իրե՛նք պիտի գնահատեն իրենց…