Յայտարարութիւններ / Հաղորդագրութիւններ

Հաղորդագրութիւն

Երկուշաբթի, 12 օգոստոս 2013-ին, կէսօրէ առաջ ժամը 10:00-ին, «Վանայ ձայն»-ի «Առաւօտեան յայտագիր»-ին ընդմէջէն հեռաձայնային հարցազրոյց մը տեղի ունեցաւ Արցախի Քաշաթաղ շրջանին մէջ գտնուող ԶՈՄ-ականներուն հետ: Նախ եւ առաջ Քաշաթաղի Մոշաթաղ շրջանին մէջ գտնուող գործուղուած ԶՈՄ-ական ընկերներուն անունով խօսեցաւ Խաչիկ Տեմիրճեան: Հակիրճ կերպով ներկայացուեցաւ Մոշաթաղի ընդհանուր կացութիւնն ու իրավիճակը, ապա ԶՈՄ-ի ընկերներուն կողմէ պատրաստուած դաստիարակչական ծրագիրը,…

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության հայտարարությունը

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական և ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունները տարածել են հայտարարություն, որում կոչ են անում միանալ իրենց կողմից քաղաքային իշխանություններին` Երևանի ավագանուն հասցեագրված պահանջներին՝ կապված ուսման վարձավճարների և տրանսպորտի գների թանկացման հետ: «ՀՀ իշխանությունների կողմից վարած անհեռանկար քաղաքականության հետևանքով երկրում ստեղծվել են սոցիալ-տնտեսական ծանր պայմաններ, որը հասարակության զգալի հատվածի, հատկապես երիտասարդության արտագաղթի պատճառ է…

Մայիսի 5-ին` Երեւանի ավագանու ընտրությունների օրը, ՀՅԴ կենտրոնական շտաբում գործելու է «թեժ գիծ»

Ընտրությունների օրը ՀՅԴ կենտրոնական շտաբում «թեժ գիծ» կգործի: Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Սիրելի երեւանցիներ, եթե ցանկանում եք ձեր արդար եւ ազատ ընտրությամբ ձեւավորել Երեւանի իշխանությունը, տեր դարձեք ձեր քվեին։ Արդեն գործի են դրվում կեղծիքների տարատեսակ մեխանիզմներ։ Ձեր նկատած ցանկացած խախտման մասին՝ ընտրակաշառք, վարչական ռեսուրսի կիրառում, կրկնակի քվեարկություն եւ այլն, խնդրում ենք հայտնել Դաշնակցության…

ՀՅԴ Բիւրոյի անդամ ընկ. Յակոբ Տէր Խաչատուրեանի արտասանած դամբանականը` ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ ընկ. Հրաչ Աբրահամեանի յուղարկաւորութեան ընթացքին

Ստորեւ կը ներկայացնենք Մարտ 23-ին Ուաշինկթընի մէջ կայացած ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ ընկ. Հրաչ Աբրահամեանի յուղարկաւորութեան ընթացքին ՀՅԴ Բիւրոյի անդամ ընկ. Յակոբ Տէր Խաչատուրեանի արտասանած դամբանականը: Ընկեր Հրաչ Աբրահամեան (1921 հոկտեմբեր 25 ֊ 2013 մարտ19) Այսօր մեզմէ առ յաւէտ կը բաժնուի յետ եղեռնեան սերունդի մեր ներկայացուցիչներէն մին, որ Սփիւռքի կազմաւորման, հայ պայքարի հայրենիքի վերազարթօնքի եւ…

ՄԱՀԱԶԴ – Ընկ. Հրաչ Աբրահամեան

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոն կը գուժէ մահը Հ.Յ.Դ. Բիւրոյի նախկին անդամ, վաստակաւոր կուսակցական գործիչ ԸՆԿ. ՀՐԱՉ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ-ի որ պատահեցաւ Երեքշաբթի, 19 Մարտ 2013-ին, յետ երկարատեւ հիւանդութեան։ Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ

ՀՅԴ-ի շնորհավորական ուղերձը Արցախյան շարժման 25-րդ տարեդարձի առթիվ

Սիրելի Հայրենակիցներ, Այսօր, փոտրվարի 20-ին, լրանում է Արցախյան Շարժման 25-րդ տարեդարձը: Արցախյան պայքարի շնորհիվ ազատագրվեց մեր հայրենիքի մի հատվածը, ստեղծվեց մեր նորօրյա անկախ պետականությունը: Արցախյան շարժումը հայ ժողովրդին վերադարձրեց հպարտություն, սեփական ճակատագիրը տնօրինելու, պայքարելու և հաղթելու վճռականություն: Հաղթանակը հնարավոր դարձավ հայ ժողովրդի միասնականության, համահայկական ներուժի մեկտեղման, անմնացորդ նվիրումի շնորհիվ: Այսօր Հայաստանի Հանրապետությունը, Արցախը, համայն հայությունը…

Երեւանում գումարուեց ՀՅԴ միջմարմնական խորհրդաժողովը

Մամուլի հաղորդագրութիւն ԵՐԵՒԱՆ (ՀՅԴ Մամլոյ դիւան, 2012թ. նոյեմբերի 29) – Նոյեմբերի 24-25-ին, Երեւանում գումարուեց ՀՅԴ կազմակերպական կառոյցներու միջմարմնական խորհրդաժողովը, որին մասնակցեցին ներկայացուցիչներ կազմակերպութեան բոլոր Կենտրոնական կոմիտէներից, Հայաստանի Գերագոյն մարմնից եւ այլ շրջաններից: Ժողովի ընթացքում ՀՅԴ Բիւրոն ներկայացրեց իր միամեայ գործունէութեան ամփոփ տեղեկագիրը՝ տարբեր բնագաւառներում: Օրակարգի գլխաւոր հարցերից էր Սիրիահայութեան դիմագրաւած անվտանգութեան խնդիրների եւ մարդասիրական կարիքների…

ՀՅ Դաշնակցության Հայ Դատի Հանձնախմբերի Խորհրդաժողով

Երեւան, 2012թ. մարտի 30 եւ 31, ապրիլի 1 ՀՅ Դաշնակցության Հայ Դատի հանձնախմբերի ներկա խորհրդաժողովը չորրորդն է, որ գումարվում է Երեւանում. առաջինը գումարվել է 2003թ.-ին: Խորհրդաժո¬ղովին մասնակցում են Հայ Դատի ավելի քան 25 հանձնախմբերի անդամներ, գրասենյակների պատասխանատուներ, ՀՅԴ մարմինների ներկայացոււցիչներ, ընդհանուր թվով` մոտ 60 հոգի, ներկայացնելով հետեւյալ երկրները` Արգենտինա, Բրազիլ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Արաբական Միացյալ…

Հաղորդագրութիւն

Դեկտեմբեր 03-04 2011-ին Պէյրութի մէջ տեղի ունեցաւ ՀՅԴ կազմա-կերպական կառոյցներու միջ-մարմնական խորհրդաժողովը: Ժողովի ընթացքին ՀՅԴ Բիւրոն ներկայացուց իր գործունէութեան հնգամսեայ ամփոփ տեղեկագիրը, որուն մէջ տեղ գտած էր յաջորդ քառամեակի կուսակցութեան գործունէութեան ծրագիրը իր ընդհանուր գիծերուն մէջ: Կազմակերպական հարցերու կողքին մանրամասն կերպով քննուեցան Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, երկրի ընկերա-տնտեսական կացութինը, յաջորդ գարնան տեղի ունենալիք Ազգային Ժողովի…

ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովն ավարտեց իր աշխատանքները

ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովը իր աշխատանքներն ավարտեց 1 հուլիսին, Ծաղկաձորում։ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական նիստը գումարվեց 24 հունիսի 2011թ.-ին, Երեւանում, այնուհետեւ ժողովն իր աշխատանքները շարունակեց Ծաղկաձորում։ Օրակարգի բոլոր հարցերի քննարկումից հետո, ժողովը ընտրեց 2011-2015 քառամյակի Բյուրոն, հետեւյալ կազմով։ Վիգեն Բաղումյան Դավիթ Լոքյան Վահան Հովհաննեսյան Հրանտ Մարգարյան Լեւոն Մկրտչյան Մկրտիչ Մկրտիչյան Մարիո Նալպանտյան Գեորգի Պետրոսյան Հակոբ…