Դէմքեր եւ իրադարձութիւններ

Վարդան (Դուշման) Ստեփանյան (1966 – 1992). Ես զինվորն եմ իմ երկրի

Այսօր Դուշման Վարդանի զոհվելու օրն է, եւ ավելի քան 20 տարի հարազատները, ընկերներն ու նրա հերոսությամբ հպարտացող մարդիկ Եռաբլուր են շտապում: 1966 թվականի մարտի 9-ին, Երևանում, սովորական պայմաններում ծնվեց անսովոր մի մանչուկ, ծնվեց ու ժառանգեց սրբացած նախնու անունը՝ Վարդան։ Մեծացավ զարմանահրաշ գրքերի աշխարհում՝ գրադարանում, մայրը Երևանի Նուրբ բրդյա գործվածքեղենի կոմբինատի արհմիութենական գրադարանի վարիչն էր։ Մայր…

2 Յուլիս 1968. Հայաստանի այլախոհական «Յանուն Հայրենիքի» շարժումը խեղդելու խորհրդային մոլուցքը

46 տարի առաջ, 1968ի Յուլիս 2ի այս օրը, Երեւանի մէջ, Խ. Միութեան Պետական Անվտանգութեան Կոմիտէի ծառայողները ձերբակալեցին եւ երկարամեայ բանտարկութեան դատապարտեցին խումբ մը հայ երիտասարդներ, որոնք համարձակութիւնը ունեցած էին խորհրդային պաշտօնական արգելքը արհամարհելու եւ հրատարակած էին ընդյատակեայ թերթ մը՝ «Յանուն Հայրենիքի» անունով։ 1960ականներուն խորհրդային կողմն աշխարհի թափ առած այլախոհական շարժումին առաջին գլխաւոր դրսեւորումն էր «Յանուն…

30 Յունիս 1862. Խրոխտ Զէյթունի դիւցազնական ապստամբութիւնը

Շուրջ մէկուկէս դար է, որ հայոց իրերայաջորդ սերունդներու շրթներէն միշտ կը հնչէ, երբեմն յաղթագոռ, երբեմն դողդոջ ձայնով, փառաբանութիւնը դիւցազնական Զէյթունի, որ 1862 թուականի այս օրերուն արդի ժամանակաշրջանի իր առաջին ապստամբութիւնը ունեցաւ թուրքերու օսմանեան բռնատիրութեան դէմ, յաղթականօրէն ետ մղեց հայոց անառիկ արծուեբոյնը գրաւելու թրքական փորձերը եւ Ազգին ու Հայրենիքին կտակեց իր գօտեպնդիչ քայլերգը. Կեցցէ՛ Զէյթուն, ապրի՛…

27 Յունիս, 1993. Մարտակերտը ազատագրուեցաւ. Արցախեան պայքարը թեւակոխեց իր վերջնական յաղթանակի փուլը

Յունիս 27ի այս օրը հայ ժողովուրդը կը նշէ Մարտակերտի ազատագրութեան, որ ուղին հարթեց Արցախի ազգային-ազատագրական պայքարի վերջին փուլի յաղթական աւարտին։ Եթէ Մայիս 1992ի Շուշիի ազատագրման յաղթանակով Արցախեան պայքարը սկիզբը դրաւ Հայաստանի հետ Լաչինի անցքով վերամիացման իր յաղթարշաւին, ապա 1993ի Յունիս 26-28ին, Մարտակերտի ազատագրութեամբ, անցաւ ամբողջ Արցախը ատրպէյճանական բռնագրաւումէն ազատագրելու ռազմական ընդհանուր յարձակողականի։ Յունիս 2էն սկսեալ,…

Վահան Նաւասարդեան (1886–1956). Հայկական Յեղափոխութեան Եւ Դաշնակցութեան Անվեհեր Դրօշակիրը

24 Յունիս 1956ի վաղ առաւօտեան, անակնկալ անհանգստութեամբ հիւանդանոց փոխադրուեցաւ եւ, նոյն կէսօրին, մեր կեանքէն ապաժամ հեռացաւ Գաղափարի մեծ մարտիկն ու Դաշնակցական Հսկան։ Ընկեր Վահան Նաւասարդեան ոչ եւս է՝ գուժեց «Յուսաբեր»ը, ՀՅԴ Եգիպտոսի պաշտօնաթերթը, որ ձեռակերտն ու միանգամայն պատուանդանը հանդիսացաւ բոցաշունչ հրապարակագրին։ Աշխարհով մէկ, Միջին Արեւելքի հայօճախներէն մինչեւ Յունաստան, Ֆրանսա, Մ. Նահանգներ ու Հարաւային Ամերիկա, Դաշնակցութեան…

23 Յունիս 1919. Ազատ ու Անկախ Հայաստանի խորհրդարանական առաջին ընտրութիւնները

Ամէն անգամ, որ Հայաստանի մէջ ներքին լարուածութիւնը մագլցում կ’արձանագրէ եւ օրուան իշխանութեանց հանդէպ մեր ժողովուրդին վերապահութիւնն ու դժգոհութիւնը կը խորանան, մարդ ակամայ կը մտաբերէ Հայաստանի Հանրապետութեան ստեղծման օրերը եւ ժողովրդավարական կարգերու հաստատման ու արմատաւորման ուղղութեամբ հայ հասարակութեան արձանագրած յառաջխաղացքը։ Իբրեւ ներշնչման այդպիսի՛ ոգեւորիչ աղբիւրի՝ ՄԱՅԻՍ 28ի աւանդը անփոխարինելի հարստութիւն է հայ քաղաքական մտքին համար։ Հայաստանի…

Պետօ (Աղեքսանդր Պետրոսեան, 1870-1896). Վանի հայութեան յեղափոխական կամքին եւ դիմադրական ուժին հերոսական դարբինը

Յունիսի այս օրերուն, 1896ին, «Գարահիսար լերան կրծքին՝ նա էլ ընկաւ վիրաւոր. կուրծքը պատռած, սիրտը խոցուած, չար թշնամու գնդակով»… Այդպէս ծանրօրէ՛ն վիրաւոր, բայց մինչեւ վերջին շունչ կռիւը շարունակելով՝ հարիւրաւոր իր զի- նակիցներուն հետ նահատակուեցաւ անզուգական Պետոն։ Ամբողջ Յունիս ամիսը, այդ տարի, օրհասական օրեր բաժին հանեց Վան-Այգեստանի եւ ընդհանրապէս Վասպուրական գաւառի հայութեան։ Կարմիր Սուլթանը վճռած էր արեան…

Ակսել Բակունց (1923 – 1937թթ) Մեծ գրողը, նորօրյա Ավարայրի մասնակիցն ու քաջարի զինվորը

Ակսել Բակունցն ապրեց ստեղծագործական կարճատև կյանք` 1923-1937թթ., որի ընթացքում հասցրեց գրել ու հրապարակել պատմվածքների չորս ժողովածու` «Մթնաձոր», «Սև ցելերի սերմնացանը», «Սպիտակ ձին», «Եղբայրության ընկուզենիները», ինչպես նաև առանձին մասեր «Կարմրաքար» և «Խաչատուր Աբովյան» անավարտ վեպերից: Նրա պատմվածքներում և ակնարկներում պատկերված են իր հայրենի եզերքն ու նրա մարդիկ: Բակունցի արձակի լեզուն գեղեցիկ է, բանաստեղծական ու գունեղ` ինչպես…

Մեծանուն հայը – Մուշեղ Իշխան (1913 – 1990թթ)

Մուշեղ Իշխան ծնած է 1913ին, Սիվրի Հիսար, անշուք գիւղաքաղաք մը՝ Անգարայի նահանգին մէջ։ Թուրք դահիճին եաթաղանը խլած է կեանքը նաեւ նորածին մանուկին ծնողքին, անոր վիճակելով Ցեղասպանութենէն վերապրողներու կեանքի դաժան պայմանները։ Մանկութեան առաջին 4-5 տարիները անցուցած է աքսորի սարսափներուն մէջ, նոր աչք բացող երեխայի անգիտակցութեամբ։ Դամասկոսի մէջ ան յաճախած է կաթողիկէ, աւետարանական եւ առաքելական վարժարաններ։ Ի…

Ռուբեն (Դերսիմի Քեռի) Շիշմանյան (1865-1903թթ)

Հայ ազգ-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: Ծնվ. 1865/1866թ., Երզնկա (էրզրումի նահանգ): Մահ. 10.07.1903թ., Երզնկա: ՀՅԴ կուսակցության անդամ է: Սովորել է Երզնկայի Ազգային կեդրոնական վարժարանում: 1889-90-ին կազմակերպել է հայդուկային խումբ, մղել մի շարք ինքնապաշտպտապանական մարտեր: Մեծ ջանքեր է գործադրել հայ-քրդական համերաշխություն ստեղծելու համար, 1898-ին ՀՅԴ 2-րդ ընդհանուր ժողովում առաջադրել է հայ-քրդական համագործակցության ծրագիր: 1900-ին ձերբակալվել է, 1903-ին…