Դէմքեր եւ իրադարձութիւններ

Մեզ Բացակա Չդնեք…Կարոտ…

Արցախյան հերոսամարտի հերոս Կարոտ (Կարոտ) Մկրտչյանը ծնվել է 1964թ. փետրվարի 19-ին` Սիրիայում: Հայրենասիրական ոգով դաստիարակված Կարոտը հասակ է առել Պռոշյան գյուղում: Նա իր ընկերների հետ դարձավ հայրենիք վերադարձած ՀՅԴ-ի առաջին կորիզը: ԵՎ հենց հայրենիքի հանդեպ անսահման սերն էլ ստիպեց նրան մասնակցելու Արցախյան ազատամարտին եւ պաշտպանելու հայրենիքն ու հայի պատիվը: 1989-ից եղել է Պռոշյանի դաշնակցական ջոկատների…

18 Փետրուար 1921. Փետրուարեան ապստամբութեան անկապտելի ոգին

Փետրուար 18ը կը խորհրդանշէ ամէն կարգի բռնակալութեանց, անիրաւութեանց եւ անարդարութեանց դէմ հայ ժողովուրդի հերոսական ապստամբութեան, այլեւ յեղափոխական ըմբոստացման անկապտելի ոգին։ 93 տարի առաջ, 18 Փետրուար 1921ի այս օրը, իր անկախ հայրենիքն ու ազատ պետականութիւնը հազիւ նուաճած, բայց լենինեւքեմալ սադրանքին հետեւանքով դարձեալ գերութեան մատնուած հայ ժողովուրդը, իր հերոսական զաւակներու վճռական ծառացումով, ապստամբեցաւ Հայաստանի Հանրապետութեան պարտադրուած խորհրդային…

Պետրոս (Պետօ) Ղեւոնդեան (1964-1994) Եթէ մեռնելու ենք, աւելի լաւ է մեռնենք կռւելով ու պատւով

«Եթէ մեռնելու ենք, աւելի լաւ է մեռնենք կռւելով ու պատւով».Ղարաբաղեան շարժման երրորդ տարին էր: Կարծես պատմութեան գիրկն էին անցնում այն փոթորկայոյզ օրերը, երբ հրապարակները ալեկոծող ծով բազմութիւնը միահամուռ ձեռք բերեց «Ղարաբաղ», «Միացում» բառերը: Ստեղծւել էր մի այնպիսի իրավիճակ, երբ ժողովրդի հոգում աստիճանաբար խամրում էր պայքարի այն ուժգնութիւնը, որ ցայտուն կերպով դրսեւորւել էր շարժման առաջին օրերում…

Աւետիս Ահարոնեան (1866-1948). «Ազատութեան ճանապարհին» վիշտի ու արցունքի, ցասումի եւ պայքարի երգիչը

«Աշխարհի մեջ չկա մի ուրիշ ժողովուրդ, որ այնքա՜ն ուժգին, այնքա՜ն մտերիմ կերպով կապված լինի իր հողին, որքան հայը: Ես իմ ազգը չեմ համեմատում ոչ մեկ ազգի հետ, և հայը ոչ մեկ ուրիշ ազգի առջև գլխարկը հանելու պետք չունի»: Ավետիս Ահարոնյան Փետրուար 11ին Մարսէյլի մէջ «Համազգային»ի կողմէ կազմակերպուած հրապարակային հանդիսութեան մը ընթացքին, աւելի քան երկու հազար…

Աւետիս Ահարոնեան (1866-1948). Հայոց Ազատամարտի աննկուն պատգամաբերին պարտադրուած անողոք «լռութիւն»ը

80 տարի առաջ, Փետրուար 11ի այս օրը, Մարսէյլի մէջ «Համազգային»ի կողմէ կազմակերպուած հրապարակային հանդիսութեան մը ընթացքին, աւելի քան երկու հազար հանդիսականներու ներկայութեան, օրուան պատգամաբերը բեմին վրայ չկրցաւ աւարտել իր խօսքը.- Ուղեղի կաթուածը յաւիտենական լռութեան մատնեց Աւետիս Ահարոնեանին՝ Հայոց Վշտի եւ Ազատութեան մեծ երգիչին։ Համակերպումի եւ պարտուողականութեան լռութիւնը մերժող, այլեւ ու մանաւանդ ստրկամիտ լռութեան դէմ ամբողջ…

Սօսէ Մայրիկ (Աղբիւր Սօսէ, 1868-1953). Յեղափոխական հայու եւ Դաշնակցական ֆետայիի կանացի՝ մայրակա՛ն դէմքը

9 Փետրուար 1953ին, Եգիպտոսի Աղեքսանդրիա քաղաքին մէջ, 85 տարեկան հասակին իր աչքերը առյաւէտ փակեց հայ ժողովուրդի ազգային-ազատագրական պայքարի դիւցազնուհին՝ Աղբիւր Սօսէն։ Սօսէ Մայրիկ հայ ֆետայական շարժման առիւծին՝ Սերոբ Աղբիւրի (Վարդանեան) կինն էր։ Ծնած էր 1868ին (ըստ որոշ աղբիւրներու՝ 1869ին) Սասուն, Նեմրութ լերան փէշերուն գտնուող Թեղուտ գիւղը, բազմանդամ ընտանիքի տէր Մարգար Դրօ-Աստանտուրի յարկին տակ։ Հազիւ պարմանուհի,…

Սիմոն (Դեդ) Աչիկգյոզյան (1939 – 1991) – Ինչ լինում է, թող ինձ լինի

Այսօր Արցախյան ազտամարտի հերոս Սիմոն Աչիքգյոզյանի ծննդյան օրն է: 53 տարեկանում մարտի դաշտում զոհված Արցախյան ազատամարտի հերոս Սիմոն Աչիքգյոզյանը կդառնար 75 տարեկան: «Զոհվելուց չեմ վախենում, միայն` թուրքի ձեռքը մարմնիս չդիպչի»` սա «Արաբո» ջոկատի Մարտունաշենի գործողությունների հրամանատար, առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանակիր, ազատամարտիկ Սիմոն Աչիկգյոզյանի` «Դեդ»-ի միակ մտավախությունն էր պատերազմի օրերին: Սիմոն Աչիկգյոզյանը ծնվել է 1939…

Արամ Մանուկեան (Սերգէյ Յովհաննիսեան, 1879-1919). Գաղափարի Մարտիկը, Ազգային Ղեկավարը եւ Հայաստանի Անկախութեան Դաշնակցական Կերտիչը

29 Յունուարին հայ ժողովուրդը կըոգեկոչէ մահուան տարելիցը իր մեծանուն զաւակներէն ԱՐԱՄի, որ հայոց հազարամեակներու պատմութեան մէջ անմահացաւ իբրեւ արդի ժամանակներու Հայաստանի անկախութեան կերտիչն ու հայոց պետականութեան հիմնադիրը։ Արամ իր պատանեկան տարիքէն նետուեցաւ հայ ժողովուրդի եւ Հայաստանի ազատագրութեան համար անխոնջ պայքարի ու անվեհեր կռուի դաշտ, ամբողջ կեանքը զոհաբերեց այդ նպատակին եւ հայոց լեռներու ամեհի ու խրոխտ…

Շաւարշ Միսաքեան (1884 – 1957) Հայկական Հրապարակագրութեան Անմահ Վարպետը

26 Յունուարին, հայ ժողովուրդը կորսնցուց իր արժանաւոր զաւակը՝ հայկական հրապարակագրութեան անմահ տիտաններէն եւ դաշնակցական մտքի ու առաջնորդող խօսքի անկրկնելի դրօշակիրներէն Շաւարշ Միսաքեանը։ Հայ մամուլի ոսկեմատեանին մէջ բարձրադիր գագաթ մը նուաճեց աւազանի անունով Եղիազար, բայց Շաւարշ անունով եւ միատառ «Շ.» ստորագրութեամբ հայաշխարհով մէկ հռչակուած Միսաքեաններու այս անզուգական ծնունդը։ Գրական¬գեղարուեստական կատարելագոյն մշակումի հասած իր արեւմտահայերէնով, կուռ ոճի…

Ռոստոմ (Ստեփան Զօրեան, 1867–1919). Հայ Յեղափոխականի Ամբողջական Մարմնաւորումը

1919ի Յունուար 18էն 19ը լուսցող գիշերը, Թիֆլիսի մէջ, բծաւոր տիֆէ վարակուած եւ անբուժելի թոքատապի մատնուած՝ յոգնատանջ իր աչքերը առյաւէտ փակեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադիրներէն անզուգական Ռոստոմը։ Աւազանի անունով Ստեփան Զօրեան՝ Ռոստոմ կրտսերագոյնն էր ՀՅԴ հիմնադիր երրորդութեան։ Թէեւ ներկայ ալ չէր եղած 1890ի ամրան կայացած ՀՅԴ հիմնադիր ժողովին՝ Մոսկուայի մէջ ուսանողական բողոքի ցոյցերուն իր գործուն մասնակցութեան…