Դէմքեր եւ իրադարձութիւններ

Նիկոլ Դուման. Ֆիդայական շարժման հայդուկապետը

«Ի՛նչ էլ լինի, թե՛ թշնամուն, և թե՛ բարեկամին հարգանք ու պատկառանք ներշնչողը, դժբախտաբար, դեռ կոպիտ ուժն է։ Եվ մի ազգ, եթե ուզում է մնալ հարգված, եթե չի ուզում կորչել, պետք է լինի զենքի ընդունակ. միշտ պետք է լինի կազմ ու պատրաստ ինքնապաշտպանության համար, մանավանդ քաղաքական ցնցումների վայրկյաններում»։ (Նիկոլ Դուման) Հայ ժողովրդի և Հայաստանի ամբողջական ազատագրության…

1992թ. հունվարի 8-ին Արթուր Մկրտչյանն ընտրվեց Լեռնային Ղարաբաղի հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ

“Արցախն աղքատ բարերար չէ, որին պետք է օգնել, Արցախը պետք է նվաճել, Արցախը պետք է գրավել, Արցախը պետք է մերը դարձնել”,- ասում էր ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը։ Ասում են՝ պատմությունը մարդիկ կենսագրությամբ են կերտում: Իրենց կենսագրությամբ պատմություն կերտած հերոսների շնորհիվ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունն իրողություն է. այդ հերոսներից է ազատամարտի նվիրյալ Արթուր Մկրտչյանը:…

Արշակ Ջամալեան (Իսահակեան, 1882 – 1940). Անձնուէր յեղափոխականը, քաղաքական ղեկավարը եւ պետական գործիչը

1940ի Դեկտեմբեր 27ին, Երկրորդ Աշխարհամարտի թոհուբոհով կլանուած Փարիզի մէջ, առյաւէտ փակուեցան աչքերը Հայաստանի Անկախութիւնը կերտած Սերունդին ամէնէն ներկայացուցչական դէմքերէն՝ անձնուէր յեղափոխականի, քաղաքական ղեկավարի եւ պետական գործիչի դաշնակցական տիպարը մարմնաւորող հսկաներէն Արշակ Ջամալեան։ Երկու օր ետք, Դեկտեմբեր 29ին, համազգային յուղարկաւորութեան աննախընթաց շուքով եւ օտար քաղաքական-պետական յարգանքի հանդիսաւոր մթնոլորտին մէջ, հայրենի ոստաններէն հեռու, տարագրութեան ցուրտ հողին յանձնուեցաւ…

Լեւոն Թադէոսեան (Պապաշա, 1865-1935). Ղեկավար գործիչի բարոյական հեղինակութեան աւանդապահ «Հայրիկ»ը

Դեկտեմբեր 19ին կ’ոգեկոչենք յիշատակը մեր ժողովուրդի եզակի ծնունդներէն Լեւոն Թադեւոսեանի, որ իր անձով ու գործով արժանաւորապէս մարմնաւորեց հայ ղեկավար գործիչի բարոյական հեղինակութեան աւանդը։ 1935ի այս օրը, Փարիզի մէջ, 70 տարեկան հասակին աչքերը առյաւէտ փակեց հայ յեղափոխականի ու քաղաքական-պետական գործիչի բարոյական կերպարը մարմնաւորող նուիրեալներէն Լեւոն Թադէոսեան, որ իր գաղափարական առաքինութեան եւ անձնդիր ծառայութեան համար արժանացաւ «Պապաշա»…

Նրանք ընկան հանուն Արցախի

Ո±րն է հայկական զինուժում կատարվող նման դեպքերի պատճառը: Որպխես այս հարցի պատասխան հաճախ հնչում է. բանակը հասարակության հայելին է: Ու որքան էլ տարբեր ամբիոններից խոսվի ռազմահայրենասիրության մասին, մեր առօրյա կյանքում նույն այդ ռազմահայրենասիրության հիմքի, մեր բանակի առաջին մարտիկների մասին հիշատակումները բացակայում են: Նրանք բացակայում են դպրոցում, մանկապարտեզում, հեռուստաէկրանին: Այսօր Հայաստանի միանգամից չորս օջախներում հիշատակել են…

Սաթենիկ Արղութեան (Մատինեան, 1874-1930). Հայկական Յեղափոխութեան Աներեր Ծաղիկը

Դեկտեմբեր 12ին, կը լրանայ մահուան տարելիցը հայ կնոջ բացառիկ կերպարի մը՝ Սաթենիկ Արղութեանի, որ իր առանձնայատուկ դրոշմը դրաւ 19րդ դարավերջին թափ առած հայ ժողովուրդի ազգային-ազատագրական շարժումին վրայ: Հայ Յեղափոխականների Դաշնակցութեան ծնունդը նախապատրաստած երիտասարդ հայորդիներու թիֆլիսեան «Երիտասարդ Հայաստան» խմբակի ամէնէն աշխոյժ անդամներէն էր Սաթենիկ Մատինեան: Ընդհանրապէս Մատինեան ընտանիքը – իր բոլոր անդամներով՝ մայրով ու երեք զաւակներով…

Մօրուք Կարօ (Աւոյեան Կարապետ, 1875-1949). Սասնոյ լեռներուն «Վէրքերով լի ջան ֆետային»

Այսօր՝ Դեկտեմբեր 6ին, կ’ոգեկոչենք մահուան տարելիցը Մօրուք Կարոյի, որ «Անկեղծ զինուոր»ի իր արժանաւոր տեղը ունի հայոց պատմութեան նոր ժամանակաշրջանը լուսաւորող Սասնոյ դաշնակցական ֆետայիներու անզուգական Սերունդին մէջ։ Աւազանի անունով Կարապետ Աւոյեան՝ Մօրուք Կարօ ներկայացուցչական դէմք մը եղաւ փաղանգին մէջ սասունցի այն երիտասարդ հայորդիներուն, որոնք 1890ականներու առաջին տարիներէն իսկ զէնք ու փամփուշտ ձեռք ձգեցին եւ բարձրացան մեր…

Արշավիր Շիրակյան. հայ վրիժառու բազուկը…

Հայոց «Նեմեսիսի» ականավոր գործիչներից է Արշավիր Շիրակյանը: Ապագա վրիժառուն ծնվել է 1900 թ. Կոստանդնուպոլսում: Նրա կյանքի մասին շատ հետաքրքիր մանրամասներ են հայտնի` շնորհիվ իր հրատարակած ինքնակենսագրական «Կտակն էր նահատակներուն» վեպի: Դեռ պատանության տարիներին Արշավիրն անդամագրվեց հայ ազատագրական պայքարի առաջամարտիկը համարվող Հայ Յեղափոխական Դաշնակցությանը: Դաշնակցությունը լավ դպրոց և դարբնոց եղավ հերոսի համար: Դաշնակցական էր Արշավիրի ողջ…

Ռուբեն Տէր Մինասեան (1882-1951թթ.) – Նշանաւոր յեղափոխականն ու պետական գործիչը

Հայ ազատամարտի պատմութեան մէջ իր ուրոյն տեղը ունի Ռուբէնը` Ռուբէն Տէր Մինասեան կամ Ռուբէն փաշան: Հերոսութիւններով ու բազմաչարչար մաքառումներով լեցուն է այս հայորդիին կեանքը: Ռուբէն այն անհատներէն էր, որուն համար հայրենիքի ազատութիւնը եւ բարօրութիւնը գերագոյն նպատակ էր: Ան հայ յեղափոխական այն սերունդէն էր, որ մաքառեցաւ Արեւմտեան Հայաստանի ազատութեան համար եւ մասնակից դարձաւ Հայաստանի Ա. Հանրապետութեան…

Կուկունյանի արշաւանքը աքսորը, տառապալից կեանքը մեծագոյն քարոզչութիւնը կազմեցին յեղափոխութեան ժողովրդականացումին համար

Դաշնակցութեան հիմնադրութեան նախօրեակին արդէն կազմուած էին հայրենասիրական խմբակներ: Թրքահայաստանի փրկութեան երազը վարակած էր երիտասարդութիւնը: Կովկասի մէջ այս տրամադրութեան առաջին ցուցական արտայատութիւնը կազմեց Կուկունեանի արշաւանքը: Սարգիս Կուկունեան ծնած է 1866-ին Նուխի գաւառի՝ Նիժ գիւղը, չքաւոր ուտիացի ընտանիքէ (Նիժ եւ Վարտաշէն գիւղերը Աղուանից Աշխարհի մնացորդներն են, գիւղացիները կը խօսին առանձին լեզու մը, զոր կը կոչեն ուտիերէն): Գիւղի…