Դէմքեր եւ իրադարձութիւններ

Քրիստափոր Իֆատեան Իր Անուանակոչութեան Հաւատարիմ Ղեկավարը

Այսօր հեռաւոր Լոս Անճելըսի մէջ հողին կը յանձնուի սուրիահայութեան քսաներորդ դարու վերջին քառասնամեակի անզուգական ղեկավարներէն Քրիստափոր Իֆատեանը: Ան զաւակն էր Սեբաստիոյ Զիլէ գիւղէն Սենեքերիմ Իֆատեանին եւ Մուսա Լերան Պիթիաս գիւղէն Ռոզա Ֆիլհաննէսեանին: Ծնած էր Գամիշլի, 1938-ին, դառնալով հինգ քոյրերու միակ եղբայրը եւ յաճախած` տեղւոյն ազգային վարժարանը: Հալէպի մէջ Ֆրանսական Լայիք դպրոցի միջնակարգին չորս տարի հետեւելէ…

Արամ Արամյան (1870 -1899թթ), Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ

Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, վրիժառու: ՀՅԴ կուսակցության անդամ: Ծնվել է 1870-ին Կարինում Սովորել է Կարինի Արծնյան, ապա՝ Սանասարյան վարժարաններում: Եղել է Կարինի առաջնորդարանի քարտուղար: 1888-89-ին Թիֆլիսում մտել է հեղոխական խմբակ, ապա կազմել 10-15 հոգուց բաղկացած խումբ և հայդուկային գործունեություն ծավալել Օլթիի շրջանում: Կարինում 1891-ին գաղափարական տարաձայնությունների պատճառով ահաբեկել է Խաչատուր Կերեքցյանիև: 1895-ին գործել է Տարոնում,…

Հրաչ Փափազեան (1892- 1960 ). Կուսակցական քաղաքական գործիչ, «Նեմեսիս» գործողութեան կազմակերպիչներից մէկը

Աւազանի անունով` Կարապետ-Կարպիս, Հրաչ Փափազեան ծնած է Եոզկատ, 19 Յունիս 1892-ին: Եօթը տարեկանին կը փոխադրուի Սեբաստիա, ուր հինգ տարի մնալէ ետք, 1904-ին կը ղրկուի Պոլիս իր ազգականներուն մօտ. հոն կը ստանայ իր կրթութիւնը եւ 1910-ին կը մտնէ ՀՅ Դաշնակցութեան շարքերը: Ա. Աշխարհամարտի անմիջական վաղորդայնին, երբ ՀՅ Դաշնակցութեան ուշադրութիւնը կեդրոնացած էր Պոլիսէն փախստական կամ Պոլիս պահուըտած…

Նիկոլ Աղբալեան (1873-1947). Առաքելատիպ Հայը, որ մարմնաւորեց անանձնական եւ գաղափարապաշտ Մեծ Մարդու կերպարը

Բազմաշնորհ ու տաղանդաշատ մտքի մշակ, գրական եւ մշակութային արժէքներու անկաշառ պահապան եւ քարոզիչ, ազգային-հասարակական ու պետական-քաղաքական ղեկավար գործիչ, գաղափարապաշտ յեղափոխականի անբասիր դրօշակիր եւ, ըստ ամենայնի, հայոց հոգեմտաւոր կեանքի անձնուէր առաջնորդ մը եղաւ Նիկոլ Աղբալեան, որ իր կեանքը աւարտեց տարագրութեան մէջ՝ իբրեւ մեծ մանկավարժ եւ հանրային դաստիարակ, իր անունը անջնջելիօրէն կապելով Համազգայինի Հայ Ճեմարանին (հետագային «Նշան…

…Մեզ խաբեցին եւրոպական պետութեանց ներկայացուցիչները

Հարվածին հարվածով պատասխանելու մարտավարությունը պետք է համարել դրական քայլ` հայ ազատագրական շարժման տվյալ փուլում, երբ հայությունը պառակտված էր և ոչ միասնական: Հայ ազատագրական պայքարի որոշ դրվագներ, ցավոք, միշտ չէ որ ստացել են ճշգրիտ և արժանի գնահատականներ: Եղել են դեպքեր, երբ նախանշած գործողությունը չի տվել իր սպասված արդյունքը և ուսումնասիրողները տվյալ գործողությունը համարել են սխալ, ժամանակավրեպ…

14 Օգոստոս 1896. Պանք Օթոմանի գրաւման հերոսական յանդգնութիւնը

14 Օգոստոսին, 117 տարի առաջ, Օսմանեան Կայսրութեան մայրաքաղաք Կոնստանդնուպոլիսը թատերաբեմ դարձաւ քաղաքական ահաբեկչութիւններու պատմութեան մէջ աննախադէպ գործողութեան մը։ 1896ի Օգոստոս 14ին, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Պոլսոյ Կեդրոնական Կոմիտէի որոշումով եւ Բաբգէն Սիւնիի ղեկավարութեամբ գործադրուեցաւ օսմանեան կայսերական դրամատան՝ Պանք Օթոմանի գրաւման յանդուգն ծրագիրը։ Ինչպէս որ ազգային-յեղափոխական սիրուած երգը անմահացուց հերոսական այս սխրալի գործողութիւնը՝ Պանք Օթոման գրաւած է…

10 Օգոստոս 1920ին ստորագրուեցաւ Սեւրի Դաշնագիրը. Հայ ժողովուրդը իր ազատ ու անկախ պետականութենէն կը սպասէ՝ լիարժէք պահանջատէր կանգնիլ Սեւրի Պարտամուրհակի իրագործման

Օգոստոս 10ին, 1920ին, Հայաստանն ու հայութիւնը ապրեցան պատմութեան աստեղային պահերէն մէկը։ Օգոստոս ամսու 10րդ օրը, 93 տարի առաջ, ֆրանսական Սեւր քաղաքին մէջ, պետական հանդիսաւոր շուքով ստորագրուեցաւ միջազգային դաշնագիր մը, որ նուիրագործեց Հայաստանի անկախութեան եւ ազգային պետականութեան՝ Հայաստանի Հանրապետութեան միջազգային իրաւական ճանաչումը։ Սեւրի Դաշնագիրը նաեւ եղաւ միջազգային օրէնքի եւ իրաւունքի այն միակ (եւ այդ բաժնով ցարդ…

Սեբաստացի (Խրիմյան) Մուրադ. Ես մահ չեմ ուզեր.. Ազատությունը կուզեմ տեսնել…

«Անե՛ծք, բյուր անե՛ծք անոր, որ թուրքից վրեժը չի լուծեր յոթը պորտեն անդին։ Եթե իմ աչքովս տեսածները ընթերցողը տեսած ըլլա, կարելի է մեռելներին ալ կտակել, որ վրեժխնդիր ըլլան։ Խնայել պետք չէ։ Հայերի գլխին բերած չարիքներեն քարերն անգամ կը դողան»։ Այս խոսքերը պատկանում են անվանի ֆիդայի, հայոց ազատամարտի աննկուն գործիչ Սեբաստացի Մուրադին: Մուրադ Խրիմյանը ծնվել է 1874…

Կարնեցի սա տղան՝ Արամ Երկանյան

«Մեր մեռելները հեռու-հեռու անապատների մեջ են, և նրանք մեզանից ծաղիկ չեն սպասում, այլ ոճրապարտ գանգերի արյունը»: Արամ Երկանյան Հայ վրիժառու բազուկն անհրաժեշտ պահին միշտ իջել է ոսոխի գլխին: Հայոց Նեմեսիսի մեծագույն վրիժառուներից է Արամ Երկանյանը: Երկանյանները Ծոփքից էին` Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքից: Ինչպես է նախկինում կոչվել տոհմանունը` ոչ ոքի հայտնի չէ: Հայտնի է միայն, որ…

Արշակ (Սեպուհ)Ներսիսյան (1872-1940 թթ.), հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի

Արշակ Ներսիսյան (1872-1940 թթ.), հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: Եղել է Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ: Ծնվել է 1872 թ-ին Արևմտյան Հայաստանի Բաբերդ քաղաքի շրջակայքի գյուղերից մեկում: Ազատագրական շարժմանը միացել է Կ. Պոլսում, հետագայում գործել է Արևմտյան Հայաստանում: 1904 թ-ի Սասունի ինքնապաշտպանության մասնակից: Բռնվել է թուրքական իշխանությունների կողմից և բանտարկվել Մուշում: Առաջին համաշխարհային պատերազմի առաջին…