Արամ Արամյան (1870 -1899թթ), Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ

արամաՀայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, վրիժառու:

ՀՅԴ կուսակցության անդամ:

Ծնվել է 1870-ին Կարինում

Սովորել է Կարինի Արծնյան, ապա՝ Սանասարյան վարժարաններում:

Եղել է Կարինի առաջնորդարանի քարտուղար:

1888-89-ին Թիֆլիսում մտել է հեղոխական խմբակ, ապա կազմել 10-15 հոգուց բաղկացած խումբ և հայդուկային գործունեություն ծավալել Օլթիի շրջանում:

Կարինում 1891-ին գաղափարական տարաձայնությունների պատճառով ահաբեկել է Խաչատուր Կերեքցյանիև:

1895-ին գործել է Տարոնում,
1896-ին՝ Կարսում, Բասեևում, Կարինում, գործակցել Հրայրին, կազմակերպել ֆիդայական խմբեր:

1899-ին մատնությամբ ձերբակալում են և օգոստոսի 21-ին կախաղան բարձրացնում:

Նրա վերջին խոսքերը լինում են. «Կեցցե հեղափոխությունը, կեցցե հայոց ազատությունը…»:

Տպել Տպել